ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 82 — Պատասխանատվությունը անօրինական գործադուլի դեպքում 1.
Ամփոփում
Հոդված 82. Պատասխանատվությունը անօրինական գործադուլի դեպքում 1. Սույն օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով գործադուլն անօրինական ճանաչվելու դեպքում գործադուլ հայտարարած արհեստակցական միությունն իր գույքի հաշվին հատուցում է գործատուին պատճառված վնասները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 1.1. Եթե սույն օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով անօրինական ճանաչված գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունել են (է) աշ
Ամբողջ Տեքստ
Հոդված 82. Պատասխանատվությունը անօրինական գործադուլի դեպքում 1. Սույն օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով գործադուլն անօրինական ճանաչվելու դեպքում գործադուլ հայտարարած արհեստակցական միությունն իր գույքի հաշվին հատուցում է գործատուին պատճառված վնասները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 1.1. Եթե սույն օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով անօրինական ճանաչված գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունել են (է) աշխատողների ժողովի (համաժողովի) ընտրած ներկայացուցիչները (մարմինը) կամ աշխատողների ներկայացուցչական միասնական մարմինը, ապա անօրինական ճանաչված գործադուլին մասնակցած աշխատողները գործատուին պատճառված վնասի համար կրում են համապարտ պատասխանատվություն:
2. Գործատուն, նրա առանձնացված կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք, ովքեր խախտել են սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի պահանջները, օրենքով սահմանված կարգով կարող են ենթարկվել վարչական կամ նյութական պատասխանատվության:
3. Գործադուլի հետևանքով այլ անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: (82-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.05.23 ՀՕ-160-Ն ) ( 03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) Բ Ա Ժ Ի Ն 3 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Գ Լ ՈՒ Խ 12 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (վերնագիրը խմբ.
24.06.10 ՀՕ-117-Ն) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
