ԵԿԴ/1446/02/13
Ամփոփում
քննելով (ՎՏԲ-Հայաստան բանկե ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի (Էմմել Սքայե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի ընդդեմ Բանկի, երրորդ անձինք (Էդ Սքայե ՍՊԸ-ի, (Շարլոտաե ՍՊԸ-ի` 655.416.000 ՀՀ դրամ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանը պահանջել է Բանկից բռնագանձել 655.416.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի գումար: Երևանի իրավասության Կենտրոն և դա
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1446/02/13
Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան
Դատավորներ`
Ս. Միքայելյան
Հ. Ենոքյան
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1446/02/13
2015թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
2015 թվականի դեկտեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով (ՎՏԲ-Հայաստան բանկե ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի (Էմմել Սքայե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի ընդդեմ Բանկի, երրորդ անձինք (Էդ Սքայե ՍՊԸ-ի, (Շարլոտաե ՍՊԸ-ի` 655.416.000 ՀՀ դրամ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանը պահանջել է Բանկից բռնագանձել 655.416.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի գումար:
Երևանի
իրավասության
Կենտրոն
և
դատարանի
Նորք-Մարաշ
(դատավոր`
վարչական
Ա. Սուքոյան)
շրջանների
ընդհանուր
(այսուհետ` Դատարան)
19.11.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.03.2015 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.11.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության սնանկության գործով կառավարիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի (դե կետը, նույն հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը, 51-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ և 54-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ու գնահատման չի ենթարկել գործում առկա բոլոր ապացույցները և, անտեսելով դրանք, սխալ եզրահանգման է եկել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ:
Հիմնավոր
չէ
Վերաքննիչ
դատարանի
այն
պատճառաբանությունը,
թե
(Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասը սույն գործով կիրառման ենթակա չէ, այլ փոխարենը կիրառման է ենթակա նույն հոդվածի 1-ին մասի (դե կետը, քանի որ ներկայացված հայցապահանջը վերաբերում է ոչ թե փոխանցված գույքի կամ դրա արժեքի հետ պահանջին, այլ կատարված գործարքի, փոխանցման և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասին:
Տվյալ դեպքում (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի (դե կետում նշված (վնասե հասկացության բովանդակությունը կազմում է հենց գույքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի
3
տարբերությունը: Այսինքն` հիշյալ դրույթով ներկայացվող պահանջը վերաբերում է օտարված (փոխանցված) գույքի շուկայական (արժեքիե հնարավոր պակասող մասին: Կառավարիչը, պարտատեր Բանկից վնասի հատուցում պահանջելով, փաստորեն պահանջում է գույքի (արժեքիե հատուցում: Նշված (արժեքնե էլ հենց (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գույքի (արժեքնե է, որը չի կարող հետ պահանջվել, քանի որ գույքը փոխանցվել է բանկի ապահովված պահանջի բավարարման համար այդ (գրավադրված) գույքի հետ կապված գործարքի (տվյալ դեպքում` (Հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնմանե պայմանագրի) կատարման արդյունքում:
Ընդ որում, կողմերի փոխադարձ համաձայնությամբ հրաժարագնի կնքումը չի կարող որակվել որպես ոչ իրավաչափ, բացի այդ, բացակայում է Բանկի մեղքը։ Հետևաբար
վնասի
առկայությունն
ապացուցված
չլինելու
պայմաններում
ՀՀ
քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների և (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի (դե կետի դրույթները թեԲ առանձին, և թեԲ միասին չէին կարող կիրառվել։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.03.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Դատարան` նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Վճռաբեկ բողոքի այն պատճառաբանությունները, թե Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների իրավադրույթները, հիմնավոր չեն, քանի որ Վերաքննիչ դատարանն իր որոշումը կայացրել է սույն քաղաքացիական գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ու դրանց վերաբերելի օրենքների նորմերի կիրառմամբ, ինչի արդյունքում կայացրել է պատճառաբանված և հիմնավորված որոշում։ Տվյալ դեպքում համապատասխան հանգամանքների առկայության կամ բացակայության մասին թեԲ Դատարանի, և թեԲ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնված են գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման արդյունքների վրա, ինչի վերաբերյալ վերջիններս կատարել են անհրաժեշտ ու տրամաբանական հետևություններ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
4
1)
Երևանի
Էրեբունի
և
Նուբարաշեն
վարչական
շրջանների
ընդհանուր
իրավասության դատարանի 15.01.2013 թվականի թիվ ԵԷԴ/0068/04/12 օրինական ուժի մեջ մտած վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 25.01.2013 թվականի որոշման համաձայն` Ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Խաչատուր Ղահրամանյանը (հատոր 1-ին, գ.թ. 11-15).
2) Բանկի և (Էդ Սքայե ՍՊԸ-ի միջև 11.03.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի189 գլխավոր վարկային պայմանագրի 1.1-րդ կետով նախատեսված է, որ Բանկը (Էդ Սքայե ՍՊԸ-ին կարող է տրամադրել 2.482.460 ԱՄՆ դոլարի կամ համարժեք դրամի զուգահեռ և հաջորդական վարկեր, վարկային գծեր, օվերդրաֆտներ, երաշխիքներ, ինչպես նաև թողարկել ակրեդիտիվներ, վարկեր (հատոր 1-ին, գ.թ. 21).
3) Բանկի և (Էդ Սքայե ՍՊԸ-ի միջև 15.03.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի189/1 ենթավարկային պայմանագրի 1.1-րդ կետով նախատեսված է,
որ Բանկը (Էդ Սքայե
ՍՊԸ-ին տրամադրում է 700.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ` մինչև 16.03.2015 թվականը մարման վերջնաժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 22-25).
4) Բանկի և (Էդ Սքայե ՍՊԸ-ի միջև 03.06.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի209 ենթավարկային պայմանագրի 1.1-րդ կետի համաձայն` Բանկը (Էդ Սքայե ՍՊԸ-ին տրամադրել է 500.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ` մինչև 03.02.2012 թվականը մարման վերջնաժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 29-33).
5) Բանկի և (Շարլոտաե ՍՊԸ-ի միջև 22.03.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի192 գլխավոր վարկային պայմանագրի 1.1-րդ կետի համաձայն` Բանկը (Շարլոտաե ՍՊԸ-ին կարող է տրամադրել 2.482.460 ԱՄՆ դոլարի կամ համարժեք ՀՀ դրամի զուգահեռ և հաջորդական վարկեր, վարկային գծեր, օվերդրաֆտներ, երաշխիքներ, ինչպես նաև թողարկել ակրեդիտիվներ, վարկեր (հատոր 1-ին, գ.թ. 34).
6) Բանկի և (Շարլոտաե ՍՊԸ-ի միջև 28.03.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի192 վարկային գծի պայմանագրի 1.1-րդ կետի համաձայն` Բանկը (Շարլոտաե ՍՊԸ-ի համար բացել է վերականգնվող վարկային գիծ 600.000 ԱՄՆ դոլարի չափով (հատոր 1-ին, գ.թ. 35-37).
7) Բանկի, Ընկերության և (Էդ Սքայե ՍՊԸ-ի միջև 11.03.2011 թվականին կնքված թիվ
Ե44Ի189Ա
հաջորդող
անշարժ
գույքի
հիփոթեքի
պայմանագրի
համաձայն`
ի
ապահովումն թիվ Ե44Ի189 գլխավոր վարկային պայմանագրով Բանկի հանդեպ (Էդ Սքայե ՍՊԸ-ի ունեցած պարտավորությունների կատարման՝ Ընկերությունը գրավադրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 1-ին և 4-րդ հասցեներում, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 2-րդ հասցեում, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 3-րդ հասցեում և Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 5-րդ հասցեում գտնվող անշարժ գույքերը: Նշված պայմանագրի 7.1-րդ կետի համաձայն՝ Ընկերությունը (գրավատուն) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնություն
5
է
տվել
և
իրավունք
է
վերապահել
Բանկին
(գրավառուին)
սահմանված
պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում, առանց դատարան դիմելու բռնագանձում տարածել պայմանագրով գրավադրված գրավի առարկայի վրա և իրացնել այն կամ վարկային պարտավորության (մայր գումար, տոկոս, տույժ, տուգանք) համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ի սեփականություն հանձնել գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին կամ ուղղակի վաճառքի ձևով այն վաճառել երրորդ անձին կամ իրացնել գրավի առարկան լիցենզավորված այլ ընկերությունների կողմից կազմակերպած հրապարակային սակարկություններում (հատոր 1-ին, գ.թ. 26-28).
8) Բանկի, Ընկերության և (Շարլոտաե ՍՊԸ-ի միջև 22.03.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի192Ա հաջորդող անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրի համաձայն` ի ապահովումն Բանկի և (Շարլոտաե ՍՊԸ-ի միջև 22.03.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի192 գլխավոր վարկային պայմանագրով Բանկի հանդեպ (Շարլոտաե ՍՊԸ-ի ունեցած
պարտավորությունների
կատարման`
Ընկերությունը
գրավադրել
է
սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 1-ին և 4-րդ հասցեներում, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 2-րդ հասցեում, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 3-րդ հասցեում և Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 5-րդ հասցեում գտնվող անշարժ գույքերը: Նշված պայմանագրի 7.1-րդ կետի համաձայն՝ Ընկերությունը (գրավատուն) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնություն է
տվել
և
իրավունք
է
վերապահել
Բանկին
(գրավառուին)
սահմանված
պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում, առանց դատարան դիմելու բռնագանձում տարածել պայմանագրով գրավադրված գրավի առարկայի վրա և իրացնել այն կամ վարկային պարտավորության (մայր գումար, տոկոս, տույժ, տուգանք) համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ի սեփականություն հանձնել գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին կամ ուղղակի վաճառքի ձևով այն վաճառել երրորդ անձին կամ իրացնել գրավի առարկան լիցենզավորված այլ ընկերությունների կողմից կազմակերպած հրապարակային սակարկություններում (հատոր 1-ին, գ.թ. 16-20).
9) 21.07.2012 թվականին Բանկի, (Էդ-Սքայե ՍՊԸ-ի, (Շարլոտաե ՍՊԸ-ի և Ընկերության միջև կնքված (Հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնմանե պայմանագրի 1.3-րդ կետի համաձայն՝ Ընկերությունը՝ որպես գրավատու, 14.07.2012 թվականի դրությամբ (Շառլոտաե ՍՊԸ-ի կողմից Բանկի հանդեպ ունեցած 675.159,41 ԱՄՆ դոլար և 500.000 ՀՀ դրամ պարտավորության դիմաց և (Էդ Սքայե ՍՊԸ-ի կողմից Բանկի հանդեպ ունեցած 1.966.224,33 ԱՄՆ դոլար և 500.000 ՀՀ դրամ պարտավորության դիմաց
որպես
սեփականություն,
750.000.000
ՀՀ
դրամի
դիմաց
հանձնել
է
սեփականության իրավունքով իրեն պատկանող, 22.03.2011 թվականին կնքված թիվ
6
Ե44Ի192Ա և 11.03.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի189Ա հաջորդող անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրերով գրավադրված՝ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 1-ին և 4-րդ, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 2-րդ, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 3-րդ, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 5-րդ հասցեներում գտնվող անշարժ գույքերը, իսկ Բանկը
(Շարլոտաե
ՍՊԸ-ի
675.159,41
ԱՄՆ
դոլար
և
500.000
ՀՀ
դրամ
պարտավորությունը, (Էդ Սքայե ՍՊԸ-ի 03.06.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի209 ենթավարկային
պայմանագրով
Բանկի
հանդեպ
ունեցած
վարկային
պարտավորությունները, 15.03.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի189 վարկային գծի պայմանագրով
Բանկի
հանդեպ
ունեցած
վարկային
պարտավորություններից
տոկոսները և տույժերը, 15.03.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի189/1 ենթավարկային պայմանագրով
Բանկի
հանդեպ
ունեցած
վարկային
պարտավորություններից
տոկոսները և տույժերը, և վարկի մնացորդից 229.918,62 ԱՄՆ դոլարը
համարել է
մարված: Նշված պայմանագրի 1.3.1-րդ կետի համաձայն՝ 750.000.000 ՀՀ դրամի և պայմանագրի 1.3-րդ կետում նշված պարտավորությունների մարմանն ուղղված գումարների հանրագումարի տարբերության չափով գումարը ենթակա է ուղղման 1.3-րդ կետում նշված գործարքից հետո 15.03.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի189 վարկային գծի պայմանագրով և 15.03.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի189/1 ենթավարկային պայմանագրով Բանկի հանդեպ ունեցած վարկային պարտավորությունների նկատմամբ հաշվեգրվելիք տոկոսագումարի մարմանը։ Պայմանագրի 2.1-րդ կետի համաձայն՝ Գրավատուն պարտավորվում է Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 1-ին և 4-րդ, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 2-րդ, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 3-րդ, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 5-րդ հասցեներում գտնվող անշարժ գույքերը հանձնել որպես սեփականություն պայմանագրի 1.4-րդ կետում նշված (Էդ-Սքայե ՍՊԸ-ի (Վարկառու 1) և (Շարլոտաե ՍՊԸ-ի (Վարկառու 2) պարտքի դիմաց: Պայմանագրի 2.3.3-րդ կետի համաձայն՝ Բանկը պարտավոր է անշարժ գույքերը սեփականության իրավունքով իր անվամբ գրանցելուց հետո մինչև 31.10.2012 թվականն օտարել անշարժ գույքերը գրավատուի համաձայնությամբ, իսկ 31.10.2012 թվականից հետո մինչև 01.01.2013 թվականն օտարելու դեպքում գրավատուն օգտվում է նախապատվության իրավունքից, որից հետո Բանկը իրավունք է ստանում ազատ տնօրինել անշարժ գույքերը (հատոր 1-ին, գ.թ. 7-10):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և
7
գտնում է, որ տվյալ դեպքում
(Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի
վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն
կունենան
նմանատիպ
գործերով միասնական
և
կանխատեսելի
դատական պրակտիկա ձևավորելու համար.
2) Վերաքննիչ դատարանի կողմից (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի (դե կետի և նույն հոդվածի 3-րդ մասի դրույթների սխալ կիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանափակումները վերաբերում են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից ապահովված պահանջների բավարարման համար փոխանցված անշարժ գույքի հետ կապված բոլոր գործարքներին:
(Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կառավարիչը կարող է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու`
ա) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում.
բ) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները ցանկացած երրորդ անձանց, որոնք կատարվել են սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում.
գ) սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում (մեկ տարվա
ընթացքում,
պարտապանի`
եթե
փոխանցումը կատարվել
պարտատիրոջը
կամ
վերջինիս
է
փոխկապակցված
օգտին
նախկինում
անձին)
ստանձնած
պարտավորության դիմաց կատարած ցանկացած փոխանցում (այդ թվում` ոչ դրամային), որը կատարելու պահին պարտապանը անվճարունակ էր, և պարտատերը ստացել է էապես ավելին, քան կստանար սնանկության վարույթում` պարտապանի լուծարման դեպքում.
դ) պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին
պատճառված
վնասը,
որը
հետևանք
է
գույքի,
ծառայության,
աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական
արժեքի
տարբերության,
բացառությամբ
հրապարակային սակարկության հիման վրա:
եթե
գործարքը
կնքվել
է
8
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասի (գե կետով նախատեսված դեպքերում փոխանցված գույքը կամ դրա արժեքը չի կարող հետ պահանջվել, եթե`
ա) փոխանցման հետ միաժամանակ պարտատերը պարտապանին է փոխանցում համարժեք այլ գույք.
բ) պարտապանի կողմից պարտատիրոջ նկատմամբ նախկինում ստանձնած պարտավորության կատարումից հետո պարտատերը գրավի առարկա չհանդիսացող նոր գույք է փոխանցել պարտապանին.
գ) պարտապանն իր բնականոն գործունեության իրականացման ընթացքում կատարել է պարտատիրոջ նկատմամբ այդ ընթացքում ստանձնած պարտավորությունը, եթե այն կատարվել է գործարար շրջանառության սովորույթներին համապատասխան.
դ) փոխանցմամբ կատարվել է պարտատիրոջ նկատմամբ ստանձնած 200.000 ՀՀ դրամը չգերազանցող պարտավորություն.
ե) պարտապանի գույքի գրավի այն պայմանագրերը, որի արդյունքում չեն խախտվում
չապահովված
պարտատերերի
իրավունքները
(որի
արդյունքում
պարտապանի չապահովված պարտավորությունների արժեքը չի գերազանցի նրա գրավով չծանրաբեռնված գույքի արժեքից).
զ) փոխանցմամբ կատարվել են հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները, վարչական տուգանքի վճարումները: Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ սնանկ ճանաչված պարտապանի և մյուս պահանջատերերի շահերը պաշտպանելու նպատակով օրենսդիրը հնարավորություն է ընձեռել պարտապանի սնանկության գործով կառավարչին՝ դատական կարգով հետ ստանալու պարտապանի կողմից նույն հոդվածով սահմանված դեպքերում և ժամկետներում կատարված դրամային և ոչ դրամային օտարումները։
Ընդ որում, նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում դրանով սահմանված ժամկետներում դատական կարգով հետ վերադարձման ենթակա են՝
- պարտապանի՝ երրորդ անձանց կատարած անհատույց փոխանցումները, այդ թվում՝ ոչ դրամային,
- պարտապանի՝ պարտատիրոջը կամ վերջինիս օգտին նախկինում ստանձնած պարտավորության դիմաց կատարած ցանկացած փոխանցումները, այդ թվում՝ ոչ դրամային,
- գույքի (ծառայության, աշխատանքի) իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերությունը, որը (Սնանկության մասինե
ՀՀ
օրենքի
իմաստով
դիտվում
է
որպես
կատարած
գործարքների,
9
փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնաս։
(Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը նախատեսել է նաև որոշակի արգելող նորմեր, որոնցով սահմանափակել է սնանկության գործով կառավարչի՝ (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի (գե կետով
սահմանված՝
պարտատիրոջից
ակտիվների
հավաքագրման
իրավունքը,
մասնավորապես՝ հետ չեն կարող պահանջվել այն փոխանցումները, որոնք կատարվել են պարտատիրոջը՝ նախկինում ստանձնած պարտավորությունների դիմաց։ (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածով նախատեսված դեպքերում փոխանցված գույքը կամ դրա արժեքը չի կարող հետ պահանջվել, եթե դրանք փոխանցվել են բանկի կամ վարկային կազմակերպության ապահովված
պահանջների
բավարարման
համար
այդ
գույքի
հետ
կապված
գործարքների կատարման արդյունքում:
Վերը նշված իրավադրույթի տառացի մեկնաբանության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ դրանով օրենսդիրը սահմանափակել է սնանկության գործով կառավարչի՝
(Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով
սահմանված ակտիվների հավաքագրման իրավունքը։
Ընդ որում, եթե
(Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասով
նախատեսված սահմանափակումները վերաբերում են միայն նույն հոդվածի 1-ին մասի (գե կետում սահմանված դեպքերին, ապա նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները
տարածվում
են
փոխանցված
գույքը
կամ
դրա
արժեքը
վերադարձնելու կառավարչի իրավունքի՝ նույն հոդվածով սահմանված բոլոր դեպքերի վրա այնքանով, որքանով այդ սահմանափակումները կիրառելի են փոխանցված գույքը կամ
դրա
արժեքը
վերադարձնելու
կառավարչի
համապատասխան
իրավունքի
նկատմամբ։
Միաժամանակ, (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով նույն հոդվածով նախատեսված դեպքերում (այն է՝ 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված) օտարված գույքը կամ գույքի արժեքը չի կարող հետ պահանջվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
- գույքը փոխանցվել է բանկի կամ վարկային կազմակերպության`ապահովված պահանջների բավարարման համար,
- գույքը փոխանցվել է դրա (գույքի) հետ կապված գործարքների կատարման արդյունքում։
10
Ընդ որում, օրենսդիրը չի առանձնացրել որևէ կոնկրետ գործարք, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գույքի հետ կապված ցանկացած քաղաքացիաիրավական գործարքի հիման վրա, որի արդյունքում գույքը կարող է փոխանցվել բանկին կամ վարկային կազմակերպությանը՝ ապահովված պահանջների բավարարման համար, տարածվում են (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի, Ընկերության և (Էդ Սքայե ՍՊԸ-ի միջև 11.03.2011 թվականին կնքվել է թիվ Ե44Ի189Ա հաջորդող անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը, իսկ 22.03.2011 թվականին Բանկի, Ընկերության և (Շարլոտաե ՍՊԸ-ի միջև կնքվել է թիվ Ե44Ի192Ա հաջորդող անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը, որոնցով Ընկերությունը, համապատասխանաբար ի ապահովումն թիվ Ե44Ի189 գլխավոր վարկային
պայմանագրով
Բանկի
հանդեպ
(Էդ
Սքայե
ՍՊԸ-ի
ունեցած
պարտավորությունների կատարման, և ի ապահովումն Բանկի և (Շարլոտաե ՍՊԸ-ի միջև 22.03.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի192 գլխավոր վարկային պայմանագրով Բանկի հանդեպ (Շարլոտաե ՍՊԸ-ի ունեցած պարտավորությունների կատարման` գրավադրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 1-ին և 4-րդ հասցեներում, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 2-րդ հասցեում, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 3-րդ հասցեում և Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 5-րդ հասցեում
գտնվող
անշարժ
գույքերը։
Նշված
պայմանագրերով
Ընկերությունը
(գրավատուն) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնություն է տվել և իրավունք է վերապահել Բանկին (գրավառուին) սահմանված պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում, առանց դատարան դիմելու բռնագանձում տարածել պայմանագրով գրավադրված գրավի առարկայի վրա և իրացնել այն կամ վարկային պարտավորության (մայր գումար, տոկոս, տույժ, տուգանք) համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ի սեփականություն հանձնել գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին կամ ուղղակի վաճառքի ձևով այն վաճառել երրորդ
անձին կամ իրացնել գրավի առարկան լիցենզավորված այլ
ընկերությունների կողմից կազմակերպած հրապարակային սակարկություններում: Բանկի, (Էդ-Սքայե ՍՊԸ-ի, (Շարլոտաե ՍՊԸ-ի և Ընկերության միջև 21.07.2012 թվականին կնքվել է (Հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնմանե պայմանագիրը, որով փաստվել է, որ 14072012 թվականի դրությամբ (Շարլոտաե ՍՊԸ-ի պարտքը Բանկի հանդեպ կազմում է 675.159,41 ԱՄՆ դոլար և 500.000 ՀՀ դրամ, (Էդ-Սքայե ՍՊԸ-ի պարտքը Բանկի հանդեպ կազմում է 1.966.224,33 ԱՄՆ դոլար և 500.000 ՀՀ դրամ։
Նույն պայմանագրի 1.3-րդ կետով Ընկերությունը 14.07.2012 թվականի դրությամբ (Շարլոտաե ՍՊԸ-ի կողմից Բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց և
11
(Էդ-Սքայե ՍՊԸ-ի կողմից Բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց Բանկին,
որպես
սեփականություն
750.000.000
ՀՀ
դրամի
դիմաց
հանձնել
է
սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 1-ին և 4-րդ, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 2-րդ, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 3-րդ, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 5-րդ հասցեներում գտնվող անշարժ գույքերը, իսկ Բանկը (Շարլոտաե ՍՊԸ-ի 675.159,41 ԱՄՆ դոլար և 500.000 ՀՀ դրամ պարտավորությունը, (Էդ-Սքայե ՍՊԸ-ի՝ 03.06.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի209 ենթավարկային
պայմանագրով
Բանկի
հանդեպ
ունեցած
վարկային
պարտավորությունները, 15.03.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի189 վարկային գծի պայմանագրով
Բանկի
հանդեպ
ունեցած
վարկային
պարտավորություններից
տոկոսները և տույժերը, 15.03.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի189/1 ենթավարկային պայմանագրով
Բանկի
հանդեպ
ունեցած
վարկային
պարտավորություններից
տոկոսները և տույժերը, և վարկի մնացորդից 229.918,62 ԱՄՆ դոլարը
համարել է
մարված։
(Հրաժարագնով
պարտավորության
դիմաց
գույքի
հանձնմանե պայմանագրի
1.3.1-րդ կետով կողմերը սահմանել են, որ 750.000.000 ՀՀ դրամի և պայմանագրի 1.3-րդ կետում նշված պարտավորությունների մարմանն ուղղված գումարների հանրագումարի տարբերության չափով գումարը կուղղվի 1.3-րդ կետում նշված գործարքից հետո 15.03.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի189 վարկային գծի պայմանագրով և 15.03.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի189/1 ենթավարկային պայմանագրով Բանկի հանդեպ ունեցած վարկային պարտավորությունների նկատմամբ հաշվեգրվելիք տոկոսագումարի մարմանը։ Նշված պայմանագրի 2.1 կետի համաձայն՝ գրավատուն պարտավորվում է Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 1-ին և 4-րդ, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 2-րդ, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 3-րդ, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 5-րդ հասցեներում գտնվող անշարժ գույքերը հանձնել որպես սեփականություն պայմանագրի 1.4-րդ կետում նշված (Էդ-Սքայե ՍՊԸ-ի (Վարկառու 1) և (Շարլոտաե ՍՊԸ-ի (Վարկառու
2) պարտքի դիմաց: Պայմանագրի 2.3.3-րդ կետի համաձայն՝ Բանկը պարտավոր է անշարժ գույքերը սեփականության իրավունքով իր անվամբ գրանցելուց հետո մինչև 31.10.2012 թվականն օտարել անշարժ գույքերը գրավատուի համաձայնությամբ, իսկ 31.10.2012 թվականից հետո մինչև 01.01.2013 թվականը օտարելու դեպքում գրավատուն օգտվում է նախապատվության իրավունքից, որից հետո Բանկն իրավունք է ստանում ազատ տնօրինել անշարժ գույքերը:
Սույն գործով Դատարանը, հիմք ընդունելով Բանկի, Ընկերության և (Էդ Սքայե ՍՊԸ-ի միջև 11.03.2011 թվականին կնքված թիվ Ե44Ի189Ա հաջորդող անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրով և 22032011 թվականին Բանկի, Ընկերության և (Շարլոտաե ՍՊԸ-ի միջև կնքված թիվ Ե44Ի192Ա հաջորդող անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրով
12
գրավադրվող
գույքերի
համաձայնությունը,
իրացման
հիմնավորված
սկզբնական
արժեքի
վերաբերյալ
կողմերի
համարել
հայցվորի
հնարավոր
վնասների
է
առկայությունը, և հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ (Սնանկության մասինե ՀՀ օրենքը նախատեսում է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի դատարան դիմելու իրավունքը` պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում
կատարված
գործարքների,
փոխանցումների և
գույքի
օտարումների
հետևանքով պարտապանին պատճառված վնասը հետ ստանալու պահանջով, որի նպատակը պարտապանի գույքի հավաքագրումն է` սնանկության վարույթի ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման նպատակներից ելնելով: Վնասի գումարը հետ
ստանալու
հիմքում
դրված
է
այն
հանգամանքը,
որ
համապատասխան
գործարքները, փոխանցումները և գույքի օտարումները պետք է կատարված լինեն պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում: Միաժամանակ անդրադառնալով պատասխանողի այն պնդմանը, որ հաշվի առնելով (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասը, սույն դեպքում կիրառելի չէ նույն հոդվածի 1-ին մասի (դե կետը, Դատարանը գտել է, որ ((Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի տրամաբանությունից հետևում է, որ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները վերաբերելի են սնանկության վարույթի ընթացքում ապահովված պահանջատիրոջն իր ապահովված պահանջների բավարարման համար փոխանցված գույքին կամ դրա արժեքինե՝ փաստելով, որ ((Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ապահովված (պահանջների բավարարումե եզրույթը դիտարկվում է (Սնանկության մասինե ՀՀ օրենքի գործողության ոլորտում և կարող է մեկնաբանվել նշված օրենքի պահանջներին համապատասխանե: Վերաքննիչ դատարանն իր հերթին, մերժելով վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները, ինչպես նաև գտել է, որ (սույն դեպքում սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացված հայցապահանջը վերաբերում է ոչ թե փոխանցված գույքի կամ դրա արժեքի հետ պահանջին (կապված բանկի հանդեպ ունեցած գումարային պարտավորությունների հետ), այլ (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի (դե կետով նախատեսված` պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքի, փոխանցման և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասին, որը հետևանք է գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերությանըե: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ
հոդվածի
դատարանների
վերաբերյալ
վերը
եզրահանգումները
պատճառաբանությամբ.
կատարված
վերլուծությունները,
համարում
է
անհիմն՝
ստորադաս
հետևյալ
13
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի (դե կետում նշված (վնասե հասկացության բովանդակությունը կազմում է գույքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերությունը: Այսինքն` (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի (դե կետով ներկայացվող պահանջը վերաբերում է օտարված (փոխանցված) գույքի շուկայական (արժեքիե հնարավոր պակասող մասին: Միաժամանակ (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի տառացի
մեկնաբանման
արդյունքում
վերոշարադրյալով փաստել է, որ
Վճռաբեկ
դատարանն
արդեն
իսկ
դրանով նախատեսված սահմանափակումները
տարածվում են փոխանցված գույքը կամ դրա արժեքը վերադարձնելու կառավարչի իրավունքի՝ նույն հոդվածով սահմանված բոլոր դեպքերի, այդ թվում՝ նույն հոդվածի 1-ին մասի (դե կետով նախատեսված՝ պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը պահանջելու իրավունքի վրա։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված (գույք կամ դրա արժեքե եզրույթը պետք է մեկնաբանել լայն,
մասնավորապես, կախված յուրաքանչյուր գործի փաստական
հանգամանքներից և դրանց նկատմամբ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերի կարգավորումից, նշված մասի իմաստով գույքի արժեքը կարող է դիտարկվել որպես գույքի փաստացի իրացման արժեքը, և/կամ գույքի շուկայական արժեքը, իսկ (Սնանկության մասինե ՀՀ օրենքի տրամաբանությունից ելնելով գույքի փաստացի իրացման և/կամ շուկայական արժեքի մի մասը (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով հանդիսանում է գույք։
Տվյալ դեպքում կառավարիչը, Բանկից վնասի հատուցում պահանջելով, ըստ էության, պահանջում է գույքի շուկայական արժեքի և (Հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնմանե պայմանագրով նույն գույքի համար սահմանված արժեքի միջև եղած տարբերության հատուցում, որպիսի տարբերությունը (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գույք է:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե տվյալ դեպքում գույքի շուկայական արժեքի և (Հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնմանե պայմանագրով նույն գույքի համար սահմանված արժեքի միջև եղած տարբերությունը սնանկության գործով կառավարչի կողմից կարող է արդյո՞ք հետ պահանջվել (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի (դե կետի հիմքով, թե՞ տվյալ դեպքում կիրառելի է (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասը:
14
Ընդ որում, վերը նշված իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված սահմանափակումները տարածվում են նաև կառավարչի՝ նույն հոդվածի 1-ին մասի (դե կետով նախատեսված իրավունքի վրա, հետևաբար (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույն գործով կիրառելի լինելու դեպքում բացառվում է նույն հոդվածի 1-ին մասի (դե կետի կիրառելի լինելը:
Նման
պայմաններում
Վճռաբեկ
դատարանը
գտնում
է,
որ
ստորադաս
դատարանների կողմից նախևառաջ պարզման ենթակա էր սույն գործով (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառելիության հարցը: Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառելիության հարցը պարզելու համար էական նշանակություն ունի հետևյալ հարցերի պարզաբանումը.
- արդյո՞ք Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 1-ին և 4-րդ, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 2, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 3, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 34/3 5-րդ հասցեներում գտնվող անշարժ գույքերը փոխանցվել են Բանկին կամ վարկային կազմակերպությանը,
- արդյո՞ք նշված անշարժ գույքերը փոխանցվել են Բանկին ապահովված պահանջների բավարարման համար,
- արդյո՞ք նշված անշարժ գույքերը փոխանցվել են դրանց (գույքերի) հետ կապված գործարքների կատարման արդյունքում։
Այլ կերպ ասած՝ ստորադաս դատարանները նախևառաջ պետք է պարզեին` առկա է արդյո՞ք (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման համար անհրաժեշտ պայմանների միաժամանակյա առկայությունը, թե` ոչ: Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 21.07.2012 թվականին Բանկի, (Էդ-Սքայե ՍՊԸ-ի, (Շարլոտաե ՍՊԸ-ի և Ընկերության միջև կնքվել է (Հրաժարագնով
պարտավորության
դիմաց
գույքի
հանձնմանե
վերտառությամբ
պայմանագիրը:
Հրաժարագնի
քաղաքացիական
հետ
կապված
օրենսգրքի
հարաբերությունները
425-րդ
հոդվածով,
կարգավորվում
համաձայն
որի`
են
ՀՀ
կողմերի
համաձայնությամբ պարտավորությունը կարող է դադարել կատարման փոխարեն հրաժարագին տրամադրելով (դրամ վճարելով, գույք հանձնելով և այլն)։ Հրաժարագնի չափը, ինչպես նաև այն տրամադրելու ժամկետները և կարգը սահմանում են կողմերը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 425-րդ հոդվածի վերլուծության արդյունքում Վճռաբեկ
դատարանը
եզրակացնում
է,
որ
հրաժարագինը
սկզբնական
15
պարտավորությունը դադարեցնելու հիմք հանդիսացող գործարք է, որով կողմերը համաձայնության են գալիս հիմնական պարտավորության փոխարեն հրաժարագինը տրամադրելու հիմքով պարտավորությունը դադարած համարելու հարցում։ Այլ կերպ ասած՝ հրաժարագնի իմաստը կայանում է նրանում, որ պարտապանը պարտատիրոջ համաձայնությամբ հնարավորություն է ստանում պարտավորությունը դադարեցնել ոչ թե պարտավորությունը կատարելով, այլ պարտավորության առարկան և/կամ կատարման եղանակը փոխելու միջոցով:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը, որպես հրաժարագնի առարկա նշելով դրամ վճարելը, գույք հանձնելը և այլն (ծառայություն մատուցելը, աշխատանք կատարելը), որևէ պահանջ՝ սկզբնական պարտավորության և հրաժարագնի համարժեքության վերաբերյալ չի առաջադրել: Այսինքն՝ հրաժարագինը սկզբնական պարտավորության համեմատ կարող է լինել և համարժեք, և դրանից ավելի կամ պակաս՝ կախված կողմերի միջև ձեռքբերված համաձայնությունից։ ՀՀ
քաղաքացիական
օրենսգրքի
248-րդ
հոդվածի
համաձայն՝
գրավառուի
(պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում
տարածվել
պարտավորությունը
պարտապանի
չկատարելու
կամ
կողմից
անպատշաճ
գրավով
ապահովված
կատարելու
այնպիսի
հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված
գույքը
հիմնական
պարտավորության
համապատասխան
չափի
դիմաց
գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե`
1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ
2) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի կարգավորումներին, նշել է, որ գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելը և իրացնելն իր մեջ ներառում է նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին ի սեփականություն հանձնելը: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածում նշված՝ (պարտավորության համապատասխան չափի դիմացե եզրույթին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ գրավի
16
առարկան ի սեփականություն ընդունելու դեպքում պարտավորության չափը և գրավի առարկայի շուկայական ողջամիտ արժեքը համեմատելի են զուտ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված փոխհաշվարկների համար: Հակառակ պարագայում կստացվի այնպիսի իրավիճակ, որ գրավառուն, պարտքի դիմաց ստանալով պարտավորության չափից նվազ արժեքով գրավի առարկա, զրկված կլինի պարտապանից
տարբերություն
պահանջելու
իրավունքից
(ՀՀ
քաղաքացիական
օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ կետ): Մյուս կողմից` գրավատուն ևս չպետք է զրկվի պարտավորությունից անհամեմատ ավելի մեծ արժեքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելու դեպքում գրավի առարկայի արժեքի և պարտավորության տարբերությունը հետ պահանջելու իրավունքից (տե՛ս, Ամալյա
Վարդանյանն ընդդեմ (ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը): Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն հրաժարագնի, որի դեպքում տեղի է ունենում պարտավորության առարկայի փոփոխություն, և կարող է տեղի ունենալ նաև պարտավորության կատարման եղանակի փոփոխություն, գրավի ինստիտուտի կիրառման պայմաններում ըստ
էության
պարտավորության
առարկայի
կամ
կատարման
եղանակի
որևէ
փոփոխություն տեղի չի ունենում, քանի որ պարտավորության չկատարման դեպքում գրավի առարկայի իրացմամբ պարտավորության՝ գրավի առարկային համարժեք մասի դադարման հնարավորությունն ի սկզբանե սահմանված է կողմերի միջև՝ որպես պարտավորության կատար
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 դեկտեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/1446/02/13
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
