««ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 փետրվարի 2024թ. ՍԴԱՈ - 20 | ««ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
««ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. ««ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-ի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի դեկտեմբերի 13-ին: Սահմանադրական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի ՍԴԴԿՈ-65 որոշմամբ գործն ընդունվել է քննության, իսկ 2024 թվականի հունվարի 9-ի ՍԴԱՈ-5 աշխատակարգային որոշմամբ գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանը և դատաքննությունը նշանակվել 2024 թվականի մարտի 12-ին:
2. Հաշվի առնելով գործով զեկուցողի առաջարկությունն առ այն, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գործի վարույթը կասեցնելու հիմք, մասնավորապես անհրաժեշտություն է առաջացել սույն գործով պահանջել դատական գործեր, որպիսի գործերի ուսումնասիրությունից հետո նաև անհրաժեշտություն է առաջանալու պահանջել դատական պրակտիկայի հետ կապված նյութեր, ուստի Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կասեցման: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. ««ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնել` մինչև կասեցման հիմքերը վերանալը:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
6 փետրվարի 2024 թվականի
ՍԴԱՈ-20
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 փետրվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-20
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
