ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 304 — Գումարտակի (գնդի ապահովման ստորաբաժանումների) հերթապահը նշանակվում է սերժանտներից (ջոկերի, անձնակազմերի հրամանատար ենթասպաներից) և ենթարկվում է գնդի հերթապահին ու նրա օգնականին: Գո
Ամփոփում
Հոդված 304. Գումարտակի (գնդի ապահովման ստորաբաժանումների) հերթապահը նշանակվում է սերժանտներից (ջոկերի, անձնակազմերի հրամանատար ենթասպաներից) և ենթարկվում է գնդի հերթապահին ու նրա օգնականին: Գումարտակի հերթապահը գումարտակում ներքին ծառայության կարգով ենթարկվում է գումարտակի հրամանատարին, իսկ գնդի ապահովման ստորաբաժանումների հերթապահը` ստորաբաժանումներից մեկի հրամանատարին, որը գնդի հրամանով այդ ստորաբաժանումների ավագ է նշանակված: Գումարտակի (գնդի ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 304. Գումարտակի (գնդի ապահովման ստորաբաժանումների) հերթապահը նշանակվում է սերժանտներից (ջոկերի, անձնակազմերի հրամանատար ենթասպաներից) և ենթարկվում է գնդի հերթապահին ու նրա օգնականին: Գումարտակի հերթապահը գումարտակում ներքին ծառայության կարգով ենթարկվում է գումարտակի հրամանատարին, իսկ գնդի ապահովման ստորաբաժանումների հերթապահը` ստորաբաժանումներից մեկի հրամանատարին, որը գնդի հրամանով այդ ստորաբաժանումների ավագ է նշանակված: Գումարտակի (գնդի ապահովման ստորաբաժանումների) հերթապահն իր պարտականությունները կատարում է վաշտի հերթապահի պարտականություններին համապատասխան: Ընդ որում, ապահովման բոլոր ստորաբաժանումների անձնակազմերի ուղղակի պետերի, գնդի հերթապահի, տեսչական ստուգումը անցկացնող անձանց, ինչպես նաև ներքին ծառայության կարգով իր վերադասի` գունդ ժամանելուն պես ապահովման ստորաբաժանումների հերթապահը պարտավոր է արձակել « Զգա´ստ » հրամանը և զեկույց տալ, եթե այդ ժամանակ գնդի տեղակայման սահմաններից բացակայում են ծառայողական դիրքով բարձր պետերը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
