ԳԵՂԵՑԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 12 մարտի 2007թ. ՍԴԴԿՈ - | ԳԵՂԵՑԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
12 մարտի 2007 թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը Նախագահությամբ՝ Ռ.Պապայանի
Անդամակցությամբ՝ Վ. Հովհաննիսյանի
Հ.Դանիելյանի
Քննության առնելով ՀՀ քաղաքացի Գեղեցիկ Առաքելյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղ. Գեղեցիկ Առաքելյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1 եւ 231.2 հոդվածների սահմանադրականությունը։
Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին: Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը։
Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։ Գործում առկա է պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով, Սահմանադարական դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
Գ. Առաքելյանի դիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1 եւ 231.2 հոդվածների սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
ՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ՐՈՒԹՅՈՒՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 մարտի, 2007 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
