Մինասյան — ՎԴ/11359/05/21
Ամփոփում
քննելով Գայանե Մինասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.09.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Գայանե Մինասյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանի 15.10.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0072292 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Գայանե Մինասյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական ի
Ամբողջ Տեքստ
/" Հճ ի
Սոմա Կ)
կ ՈՅ
աո 9
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/11359/05/21
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/11359/05/21
Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան
Դատավորներ՝ Կ. Ավետիսյան
Ռ. Մախմուդյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
2024 թվականի հուլիսի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գայանե Մինասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.09.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Գայանե Մինասյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանի 15.10.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0072292 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Գայանե Մինասյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանի 15.10.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0072292 որոշումը:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 27.01.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 09.09.2022 թվականի որոշմամբ Գայանե Մինասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 27.01.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Մինասյանը (ներկայացուցիչ՝ Վարդնան Պետրոսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ հոդվածի Լին մասը, 114-րդ հոդվածի 5-րդ մասը, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի ն այդ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 1-րդ ն 16.2-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի ն վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ համայնքային վճարովի ավտոկայանատեղում ավտոմեքենայի կայանման ն դրա համար սահմանված չափով ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը հաստատող ապացույցներ են հանդիսանում ամրագրած տեսանյութը ն տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալները, հետնաբար այլ ապացույցներ չեն կարող դրվել դատական ակտի հիմքում: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից Երնանի քաղաքապետարանին ուղղված 11.10.2021 թվականի գրությամբ ն դրան կից «Երնան քաղաքի ավտոկայանատեղերի կահավորում» վերտառությամբ փաստաթղթով նս հաստատված է համարվում, որ ք. Երնան, Մ. Մաշտոց պողոտա, հատված ՇՃի/ 1/7/4-ը հանդիսանում է վճարովի ավտոկայանատեղ, ն նշված ապացույցները սուն գործով համարվում են նան վերաբերելի ապացույցներ:
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի Ա վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը, քանի որ նորմը հստակ սահմանում է, որ համայնքային վճարովի ավտոկայանատեղում ավտոմեքենայի կայանման ն դրա համար սահմանված չափով ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը կարող է հաստատել ամրագրած տեսանյութը ն տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալները, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով չեն կարող հաստատվել այլ
Յ
ապացույցներով: Հետնաբար «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից Երնանի քաղաքապետարանին ուղղված 11.10.2021 թվականի գրություն, ն դրան կից «Երնան քաղաքի ավտոկայանատեղերի կահավորում» վերտառությամբ փաստաթուղթը սույն գործով չեն կարող հանդիսանալ թույլատրելի ապացույցներ:
Բացի այդ, մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի ն վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 09.09.2022 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3 Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանի կողմից 15.10.2021 թվականին կայացվել է «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0072292 որոշումը, որի համաձայն Գայանե Աշոտի Մինասյանը՝ «ԼԷ«ՍՏ Խ:« 300» մակնիշի, 3306303 համարանիշի տրանսպորտային միջոցը 07.10.2021 թվականին ժամը 16:04-ից 07.10.2021 թվականի ժամը 16:28-ը ՀՀ, ք. Երնան, Մ. Մաշտոց պող., հատված Շճի/ 1/7/4-ում՝ համայնքային վճարովի ավտոկայանատեղիում կայանելու համար, որի համար բացակայում է Երնան քաղաքի ավագանու 22.12.2020 թվականի թիվ 305-Ն որոշմամբ սահմանված տեղական վճարի վճարումը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով տուգանվել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 21-22):
2) «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից 11.10.2021 թվականին տրված գրության համաձայն՝ գրության տրման ամսաթվին նախորդող շաբաթվա ընթացքում՝ որպես Երնան քաղաքում համայնքային վճարովի ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավասությամբ օժտված սուբյեկտ, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸի կողմից կատարված համապատասխան տեղազննումների ն ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է, որ նուն գրությանը կից ներկայացված ցանկում նշված համայնքային վճարովի ավտոկայանատեղերի հատվածներում առկա կահավորանքն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ կառավարության 10.10.2012 թվականի թիվ 1293-Ն ն թիվ 1281-Ն որոշումներով սահմանված կարգով նախատեսված պատշաճ կահավորանքի չափանիշներին: Ըստ կից ներկայացված ցանկի՝ ք. Երնան, Մ. Մաշտոց պող., հատված ՇՃի/ 1/7/4-ում առկա են ավտոկայանատեղերի կահավորման ճանապարհային նշան, տեղեկատվական ցուցանակ ն գծանշումներ (հատոր 1-ին, գ.թ. 24-25):
4
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի ն վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ.
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. արդյոք «Ավրոտրանսպորպտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի ե վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2րդ հոդվածի կարգավորման շրջանակում համայեքային վճարովի ավտոկայանատեղի կահավորանքի վերաբերյալ «Փարկիեգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից տրամադրված գրությունը հանդիսանում է Վարչական իրավախախտումեերի վերաբերյալ ՀՀ «օրենսգրքի 124.7-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստը հաստատված համարելու ն նույն հոդվածի սանկցիայի կիրառմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու համար թույլատրելի ապացուց այն պայմաններում, երբ համայնքային վճարովի ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը վերապահված է նշված իրավաբանական անձին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով ն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
20.01.2021 թվականին ընդունված ն 26.02.2021 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-38-Ն օրենքով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների ն փոփոխությունների համաձայն՝ 26.02.2021 թվականից գործում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի ն վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք):
Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ավտոկայանատեղերի համար տեղական վճարի (այսուհետ` վճար) վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են վճար վճարողները, վճար վճարողների իրավունքներն ու պարտականությունները, վճարի դրույքաչափերը, վճարի սահմանման, գանձման կարգը ն պայմանները, վճար չվճարելու
5
համար պատասխանատվությունը, ինչպես նան վարչական վարույթի առանձնահատկությունները:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ էլեկտրոնային համակարգերով նեո տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների արձանագրման որոշ ՛առռանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Այսպես` Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոկայանատեղի համար գանձվող վճարը ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար նույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով ն նույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:
Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում կայանելու դեպքում ավտոկայանատեղի վճար վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը:
Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոկայանատեղի վճարը գանձվում է բոլոր տեսակի ամվտոտրանսպորտային միջոցները կամ դրանց կցորդներն ավտոկայանատեղում կայանելու համար:
Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոկայանատեղի վճարի վճարման պարտավորությունը ծագում է ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու պահից:
Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը նույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
Երնան քաղաքի ավագանու 22.12.2020 թվականի «Երնան համայնքում տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 305-Ն որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` Երնանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում ն հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային Աե առողջապահական հաստատությունների, պետական կառավարման ն տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝ այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09:00-ից մինչն 24:00-ն կայանելու համար՝
ա. յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 /մեկ հարյուր դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետնյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչն 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես՝ կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչն նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը.
6
բ. յուրաքանչյուր մեկ օրվա համար՝ 500 /հինգ հարյուր/ դրամ.
գ. մեկ շաբաթվա համար՝ 1000 /մեկ հազար/ դրամ.
դ. մեկ ամսվա համար՝ 2000 /երկու հազար/ դրամ.
ե. մեկ տարվա համար (մինչն 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 /տասներկու հազար/ դրամ:
Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ավտոկայանատեղի վճար չվճարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելը կամ առանց հաշվառման համարանիշի կամ հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Վերոնշյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետնում է, որ ավտոկայանատեղի համար գանձվող գումարն Օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով համայնքի բյուջե գանձվող տեղական վճար է, որի վճարման պարտավորությունն ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ համար ծագում է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում որոշակի ժամանակահատվածից՝ (Երնան համայնքում՝ 15 րոպեից) ավելի կայանելու դեպքում: Ընդ որում` սահմանված ժամանակահատվածից (Երնան համայնքում՝ 15 րոպեից) ավելի կայանելու պարագայում ավտոկայանատեղի վճարումն իրականացվում է նախապես՝ կայանելու պահից: Իր հերթին՝ ավտոկայանատեղի վճար չվճարելնՆ առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, այն է՝ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման դեպքի (զանցանքի) առկայության համար այն դեպքում, երբ համայնքի ավագանու որոշմամբ նախատեսված է համայնքային վճարովի ավտոկայանատեղում որոշակի ժամանակահատված անվճար կայանելու հնարավորություն, անհրաժեշտ է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը սահմանված անվճար ժամանակահատվածից ավելի ժամանակով համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու ն համայնքի ավագանու կողմից հաստատված չափով տեղական տուրք չվճարելու փաստերի միաժամանակյա առկայությունը (...): (լրե՛ս, Գեղամ Սիմոնյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5084/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Օրենքի 16.1-րդ հոդված 1-ին մասի համաձայն՝ էլեկտրոնային համակարգերով ն տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են նույն օրենքի 16.2-16.4-րդ հոդվածներով:
7
Օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման փուլում ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի ապացույցները ավտոկայանատեղում տրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութը ն տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալներն են:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական վարութը բաղկացած է ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման ն վարչական ակտի ընդունման փուլերից:
Օրենքի 16.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզումը վարչական մարմնի կողմից ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութի համադրումն է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալների հետ կայանման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում:
Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նուն «օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը համարվում է պարզված, եթե էլեկտրոնային համակարգերով ն տեխնիկական միջոցներով ավտոկայանատեղում
ավտոտրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութը տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալների հետ համադրելուց պարզ է դառնում, որ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա դրությամբ չի վճարվել նույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետնում է, որ էլեկտրոնային համակարգերով ն տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթում բացակայում է ընթացիկ փուլը: Այսպես, նկատի ունենալով, որ էլեկտրոնային համակարգերով ն տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթը դասվում է առանձին տեսակի վարչական վարույթի շարքին՝ օրենսդիրը վերջինիս համար սահմանել է միայն երկու փուլ՝ ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման (հարուցման) ն վարչական ակտի ընդունման (եզրափակիչ) փուլերը: Նշված վարչական վարույթում ընթացիկ փուլի բացառումը, ի թիվս այլնի, պայմանավորված է նան այն հանգամանքով, որ ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կայանումն ամրագրած տեսանյութից, լուսանկարից ն տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալներից ստացված տեղեկատվությունների զուգորդված համեմատության արդյունքում հաստատվում է համայնքային վճարովի ավտոկայանատեղի վճարը չվճարելու իրավախախտման փաստը, որպիսի հանգամանքով պայմանավորված` բացակայում է վարչական գործի քննարկման հետ կապված ն վարչական վարույթի ընթացիկ փուլում սովորաբար կատարվող գործողությունների իրականացման անհրաժեշտությունը:
8
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպում է համայնքի ղեկավար` կամ համայնքային ենթակայության կազմակերպությունը:
Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն համայնքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նան ֆիզիկական ն իրավաբանական անձանց, որոնք իրականացնում են վճարի գանձումը՝ համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրին համապատասխան:
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում
ավտոկայանատեղի կազմակերպման կարգը սահմանելու մասին» 10.10.2012 թվականին ընդունված ն 29.10.2012 թվականին ուժի մեջ մտած թիվ 1293-Ն որոշման կարգի (այսուհետ՝ Կարգ) 4-րդ կետի համաձայն՝ ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպվում է համայնքի ղեկավարի կամ համայնքային ենթակայության կազմակերպության կողմից: Համայնքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նան «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք գանձում են տուրք համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրին համապատասխան:
Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն ավտոկայանատեղը, որի համար նախատեսվում է վճարի գանձում, պետք է առանձնացված լինի ցուցանակներով ն կարմիր գույնի գետնանշումով որի ձնը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոկայանատեղում պետք է փակցված լինի համապատասխան ցուցանակ՝ վճարովի ավտոկայանատեղի, դրա տարածքի, ավտոկայանատեղի համար վճարի վճարման պարտականության չափի, պայմանների նե պատասխանատվության մասին հայերեն պարզ ն ընթեռնելի նշումներով, ինչպե նան՝ ավտոկայանատեղ կազմակերպող մարմնի հայեցողությամբ՝ այլ տեղեկատվությամբ: Ընդ որում ցուցանակը կարող է ներառել նան օտար լեզուներով տեղեկատվություն:
Կարգի 2-րդ կետի համաձայն՝ ավտոկայանատեղն ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար առանձնացված նուն Կարգով սահմանված պահանջներին համապատասխան կահավորված բաց հարթակ (փողոցի մաս, հրապարակ) է, որտեղ ավտոտրանսպորտային միջոցների կայանումը կազմակերպվում է առանց պահպանման ծառայություն մատուցելու:
Կարգի 7-րդ կետի համաձայն՝ ավտոկայանատեղերը պետք է ունենան հետնյալ կահավորումը՝
1) տարածքի մակերեսի կոշտ պատվածք, ավտոկայանատեղի սահմանների սահմանազատում փողոցի երթնեկելի մասում, վճարի գանձման, տարածքի վերահսկման Ա
9
երթնեկութան կազմակերպման այ տեխնիկական միջոցների առկայություն (հնարավորության դեպքում), կառուցվածքային տարրերով տարանջատում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձնի գետնանշում.
3) ավտոկայանատեղի տարածք ավտոտրանսպորտային միջոցների մուտք գործելու, տարածքից դուրս գալու մատչելի ն անվտանգ ուղիներ.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի Վ 955-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան՝ «Կայանման տեղ» ն «Տրանսպորտային միջոցների կանգնեցման ձնը կայանման տեղերում», իսկ վճարովի ավտոկայանատեղերի համար՝ նան «Վճարովի ծառայություններ» ճանապարհային նշաններ.
5) վճարովի ավտոկայանատեղի համար տեղեկատվական ցուցանակ, որը պետք է պարունակի ավտոկայանատեղի կազմակերպչի լրիվ անվանումը կամ անունը ն ազգանունը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմը, ավտոկայանման ծառայության մատուցման դիմաց սահմանված վճարի չափերը, ծառայողական ավտոկայանատեղի համար՝ նան «Ծառայողական» ցուցանակ:
Կարգի 9-րդ կետի համաձայն ավտոկայանատեղի ծառայությունից օգտվողների համար ներկայացվող տեղեկատվությունը, ավտոկայանատեղից օգտվելու պայմանների վերաբերյալ ցուցանակները պետք է տեղադրվեն մատճելի ն տեսանելի վայրերում:
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում
ավտոկայանատեղի (որի համար նախատեսվում է տեղական վճարի գանձում) գետնանշման ձնը սահմանելու մասին» 10.10.2012 թվականին ընդունված ն 29.10.2012 թվականին ուժի մեջ մտած թիվ 1281-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի (որի համար նախատեսվում է տեղական վճարի գանձում) գետնանշման ձնը (այսուհետ՝ Ձն):
Այսպես.
Ձնի 1-ին կետի համաձայն՝ փողոցի երթնեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքն առանձնացվում է փողոցի երթնեկելի հարնան գոտուց՝ ավտոկայանատեղի երկայնական սահմանագծի կարմիր գույնի խզվածքներով գետնանշմամբ Եթե փողոցի երթնեկեի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղում թույլատրվում է ամվտոտրանսպորտային միջոցների՝ միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ կայանում, ապա ավտոկայանատեղի տարածքն առանձնացվում է նան լայնակի սահմանագծով՝ կարմիր գույնի հոծ գետնանշմամբ:
Վերոգրյալ իրավական նորմերի բովանդակությունից բխում է, որ ավտոկայանատեղի գործունեության կազմակերպման իրավասությունը վերապահված է համայնքի ղեկավարին կամ համայնքային ենթակայության կազմակերպությանը: Միննուն ժամանակ՝ տվյալ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում ն հրապարակներում ավտոկայանատեղերի ցանկին համապատասխան վայրերում վճարովի ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը տվյալ համայնքի ավագանու որոշմամբ կարող է վերապահվել նան ֆիզիկական ն իրավաբանական անձանց՝ վերջիններիս հետ կնքված պայմանագրին
10
համապատասխան: Ընդ որում, ՀՀ տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման որնէ բաց տարածք (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային ե առողջապահական հաստատությունների,։ պետական կառավարման ն տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) հանդիսանում է համայնքի ավագանու կողմից սահմանված վճարովի ավտոկայանատեղ, եթե վերջինս ունի ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու ն կայանումից հանելու համար հարմարեցված անվտանգ ելքեր, ապահովված է Կարգով սահմանված պատշաճ կահավորանքի բոլոր բաղադրիչներով Ա այդ տարածքի սահմանները հարակից մյուս տարածքների սահմաններից զատված են երանգավոր գետնանշմամբ եզրագծերով: Այլ կերպ ասած՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման որոշակի բաց տարածք համայնքային վճարովի ավտոկայանատեղ կարող է համարվել, եթե այն ունի՝
ա. հարակից գոտուց կարմիր գույնի գետնանշումներով առանձնացվածություն,
բ. մուտքի ն ելքի մատչելի ու անվտանգ անցամասեր,
գ. ավտոտրանսպորտային միջոցը կայանողի համար մատչելի ն տեսանելի վայրերում տեղադրվածությամբ «Կայանման տեղ», «Տրանսպորտային միջոցների կանգնեցման ձնը կայանման տեղերում», «Վճարովի ծառայություններ» ճանապարհային նշանների կահավորվածություն,
դ. ավտոտրանսպորտային միջոցը կայանողի համար մատճելի ն տեսանելի վայրերում տեղադրվածությամբ ավտոկայանատեղի վճարովի լինելու, ավտոկայանատեղի տարածքի, ավտոկայանատեղի կազմակերպչի լրիվ անվանման կամ անվան ն ազգանվան, գտեվելու վայրի, հեռախոսահամարի, ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմի, սահմանված վճարի չափերի, պայմանների Աե պատասխանատվության մասին հայերեն պարզ ն ընթեռնելի նշումներով տվյալներն ընդգրկող տեղեկատվական ցուցանակի կահավորվածություն:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ թվարկված պայմաններից յուրաքանչյուրի առկայություն պարտադիր է ՀՀ տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման որնէ բաց տարածք (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային ն առողջապահական հաստատություններ, պետական կառավարման ն տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) համայնքային վճարովի ավտոկայանատեղ որակելու համար. այդ պայմաններից որնէ մեկի բացակայության դեպքում տարածքը չի կարող դիտարկվել որպես վճարովի ավտոկայանատեղ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման դեպքը հիմնավորող ապացուցման միջոցների կիրառման 6առանձնահատկություններին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այն պայմաններում, երբ համայնքի ավագանու որոշմամբ նախատեսված է համայնքային վճարովի ավտոկայանատեղում որոշակի ժամանակահատված անվճար կայանելու հնարավորությու, Վարչական
11
իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման դեպքի առկայության համար անհրաժեշտ՝ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը սահմանված անվճար ժամանակահատվածից ավելի ժամանակով համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու փաստը կարող է հաստատվել տեսանյութով կամ այնպիսի լուսանկարներով, որոնց քանակությունը ն դրանց լուսանկարահանման հաճախականություն, հնարավորություն կտան հաշվարկելու անընդմեջ կայանման տնողությունը:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ տեսանյութն ու լուսանկարները միակ ապացույցները չեն, որոնք կարող են հաստատել տրանսպորտային միջոցի կայանման տնողությունը՝` ՀՀ վճռաբեկ դատարանը չի բացառել վճարովի ավտոկայանատեղեր այնպիսի տեխնիկական միջոցներով համալրելու կամ ավտոկայանատեղերն այնպես կազմակերպելու հնարավորությունը, որը թույլ կտա այլ կերպ հաշվառել յուրաքանչյու, տրանսպորտային միջոցի կայանման տնողությունը: (տե'ս, Գեղամ Սիմոնյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5084/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Բացի այդ, նկատի ունենալով իրավակիրառ պրակտիկայում տեսանյութի՝ որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման դեպքը հիմնավորող ապացուցման միջոցի օգտագործման հաճախակիությունը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի կայանումն ամրագրած տեսանյութը նս երբեմն, օբյեկտիվորեն, կարող է չընդգրկել Կարգով ն Ձնով սահմանված համայնքային վճարովի ավտոկայանատեղի կահավորանքի որոշ տարրեր:
Այսպես, Վճռաբեկ դատարանը չի բացառում վճարովի ավտոկայանատեղում կայանված ավտոտրանսպորտային միջոցների քանակով, կայանման դիրքով, տեղով կամ այլէ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված տվյա՝`։ տեսանկարահանման տնողության ընթացքում վճարովի ավտոկայանատեղի կահավորանքի բոլոր տարրերի համաժամանակյա առկայության բացահայտման անհնարինությունը հաշվի առնելով տեսանկարահանող սարքավորումների սահմանափակ ծավալի տարածություն տեսագրելու կարողությունը, ինչպես նան կահավորանքի առանձին տարրերի որոշակի կոնկրետ հատվածում տեղադրվածությունը (օրինակ՝ ճանապարհային նշանները ն տեղեկատվական ցուցանակ, որպես կանոն, տեղադրվում են համայնքային վճարովի ավտոկայանատեղի սկզբնամասում՝ ապահովելու համար մինչն ավտոտրանսպորտային միջոցի կայանումը վարորդների համար դրանց տեսանելիությունը):
Հետնաբար, Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ՝ էլեկտրոնային համակարգերով ն տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի ընթացքում, ի թիվս Օրենքով նախատեսված ապացույցների, այլ ապացույցը նս կարող է դրվել վարչական պատասխանատվության հիմքում, եթե այն բովանդակում է կոնկրետ ժամանակահատվածի միջակայքում կահավորանքի տարրերից յուրաքանչյուրի առկայության մասին առանձին Ա հստակ նշումներ, անհատականացնում է վճարովի ավտոկայանատեղի վայրը, ինչպես նան, եթե այն տրամադրվել է իրավասու սուբյեկտի կողմից: Այլ կերպ ասած՝ վարչական վարույթի
12
ընթացքում ձեռք բերված այլ թույլատրելի ապացույցները կարող են միայն լրացնել, ն ոչ թե փոխարինել ավտոտրանսպորտային միջոցի կայանումն ամրագրած տեսանյութին Ա տվյա՝։ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալներին:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ վերոնշյալ դատողությունը բխում է օրենսդրի կողմից սահմանված այն կարգավորումից, ըստ որի՝ Օրենքի 3-րդ հոդվածի իմաստով համայնքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նան ֆիզիկական ն իրավաբանական անձանց, որոնք իրականացնում են վճարի գանձումը համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրին համապատասխան: Հետնապես, բոլոր այն դեպքերում, երբ համայնքային վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումը հանձված է ֆիզիկական կամ իրավաբանական անձի, ապա վերջիններս համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրի շրջանակում կրում են համայնքային վճարովի ավտոկայանատեղը Կարգի Ա Ձնի պահանջներով սահմանված ամբողջական ձնավորելու պարտականությունը:
Վերոգրյալից ակներն է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից համայնքային վճարովի ավտոկայանատեղի կազմակերպման պարագայում, հենց այդ սուբյեկտներն են իրականացնում համայնքային վճարովի կոնկրետ ավտոկայանատեղը տեսանկարահանող սարքավորումներով, ճանապարհային նշաններով, տեղեկատվական ցուցանակներով ե համապատասխան գծանշումնեով կահավորած լինելու հանգամանքները ստուգելու վերաբերյալ համապատասխան ուսումնասիրությունները, ըստ այդմ` տիրապետում կահավորանքի բաղադրիչներից յուրաքանչյուրի առկայության կամ բացակայության մասին տեղեկատվությանը:
Վկայակոչված իրավանորմերի համադրված վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ 26.02.2021 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-38-Ն օրենքով սահմանվել են էլեկտրոնային համակարգեով ն տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ էլեկտրոնային համակարգերով ն տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտով անձը կարող է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ. օրենսգրքի 124.7-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելու համար, եթե այդ վարչական վարույթում ձեռք բերված թույլատրելի ապացույցները՝ տրանսպորտային միջոցի կայանումն ամրագրած տեսանյութը ն (կամ) լուսանկարը, տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալները, տվյալ համայնքային վճարովի ավտոկայանատեղում իրավախախտման ամրագրման օրվա դրությամբ կահավորանքի տարրերի առկայության մասին վկայող այլ ապացույցներն իրենց համակցության մեջ փոխանցում են տվյալ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու վերաբերյալ այնպիսի
13
բովանդակությամբ տեղեկատվություն, որը հստակ պատկերացում է տալիս այդ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի մակնիշի ն պետհամարանիշի, համայնքային վճարովի ավտոկայանատեղիի վայրի կահավորանքի տարրերից յուրաքանչյուրի, տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ կատարված վճարումների մասին, ն որոնց զուգորդված համադրման միջոցով հնարավոր է հանգել անկասկած հետնության՝ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում սահմանված անվճար ժամանակահատվածից ավելի ժամանակով կայանված լինելու ն սահմանված չափով տեղական վճարը վճարված չլինելու փաստերի միաժամանակյա առկայության մասին (տե'ս, Գայանե Մինասյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0982/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.04.2024 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով սույն գործով բարձրացրած իրավական հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ Օրենքի իրավակարգավորումների շրջանակում համայնքային վճարովի ամվտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը վերապահված է մասնավոր սուբյեկտի, ապա ավտոկայանատեղի վայրի ն կահավորանքի առանձին տարրերի առկայության վերաբերյալ վերջինիս տրամադրած գրությունը (տեղեկանքը կամ այլ փաստաթուղթը) կարող է հանդիսանալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստը հաստատված համարելու ն նույն հոդվածի սանկցիայի կիրառմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու համար թույլատրելի ապացույց, եթե դրանում նշված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս գնահատելու կոնկրետ ավտոկայանատեղի վայրում ավտոկայանատեղի կահավորանքի տարրերից յուրաքանչյուրի առկայությունն այն պայմանով, որ վերջինիս բովանդակությունը չի հակասում ավտոկայանատեղում տրանսպորտային միջոցի կայանումն ամրագրած տեսանյութից Ա տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալներից ստացված տեղեկատվությանը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործը հարուցվել է Գայանե Մինասյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանի 15.10.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0072292 որոշումը:
Դատարանը 27.01.2022 թվականի վճռով հայցը մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ «(..) հետազոտելով գործում եղած ապացույցները, այդ թվում" տեսանյութը (իրավախախտման սկիզբ ժամը 16:04:08-րդ վայրկյան, ավարտ" ժամը 16:20:10-րդ վայրկյան), ըստ որի պարզ երնում է, որ հայցվորի տրանսպորտային միջոցը տեղակայված Է ՀՀ, Երնան, ՄՍ. Մաշտոց պող, հատված Շճնխք 1/7/4-ում համայեքային վճարովի ավտոկայանատեղում 15 րոպեից ավելի ժամանակահատվածով, հստակ երնում է
14
տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, այսիեքե, Գայանե Աշոտի Մինասյանի կողմից թույլ տրված իրավախախտումը համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.7-րդ հոդվածի պահանջներին:
Փաստորեն, գործում առկա ապացույցներով հիմեավորվում է, որ վիճարկվող որոշմամբ հատկորոշված տրանսպորտային միջոցի վարորդն օգտվել է համայեքի ավագանու կողմից կազմակերպված վճարովի ավտոկայանատեղից, այն էլ այնքան անընդմեջ ժամանակ, որի դեպքում պարտավոր էր վճարել համայեքի ավագանու որոշմամբ սահմանված համապատասխան չափով տեղական վճար:
(-.) Դատարանն արձանագրում է, որ Երեանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քենության բաժեի պետ' Արամ Աբովյանի 15.10.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0072292 որոշումնե ըեդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.7-րդ հոդվածի իրավաչափ կիրառման արդյունքում, ինչը նշանակում է, որ առկա չէ վիճարկվող որոշումնե անվավեր ճանաչելու (վերացնելու) «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով սահմանված հիմքերը:
Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ պատասխանողի կողմից ընդունված որոշումնե ոչ իրավաչափ որակելու ուղղությամբ հայցվորի փաստարկները հերքվում են սույն դատական ակտում ամրագրված հիմեավորումներով, (...)»:
Վերաքենիչ դատարանը 09.09.2022 թվականի որոշմամբ Գայանե Մինասյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 27.01.2022 թվականի վճիռը թողնելով անփոփոխ, այն պատճառաբանությամբ, որ «(..) սույն գործով վիճարկվող վարչական ակտի կայացման համար հիմք հանդիսացած տեսանյութում ք. Երնան, Մ. Մաշտոց պող., հատված Շճիք 1/7/74ը համայնքի ավագանու կողմից կազմակերպված վճարովի ավտոկայանատեղ որակելու համար անհրաժեշտ տարրերից տեսանելի է կարմիր գույնի գետնանշումը (...):
(-.) «Փարկիեգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից Երնանի քաղաքապետարանին ուղղված 10.10.2021 թվականի գրությունից ն դրան կից «Երեան քաղաքի ավտոկայանատեղերի կահավորում» վերտառությամբ փաստաթղթից հետնում է, որ 10.10.2021 թվականի նախորդող շաբաթվա ընթացքում նույն գրությանը կից ներկայացված ցանկում եշված համայեքային վճարովի ավտոկայանատեղերի հատվածներում առկա կահավորանքն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ կառավարության 10.10.2012 թվականի թիվ 1293-Ն ն թիվ 128-Ն որոշումեերով սահմանված կարգով նախատեսված պատշաճ կահավորանքի չափանիշներին, քանի որ սույն գործով վիճարկվող որոշմամբ որպես իրավախախտման օր եշված է 07.10.2021 թվականը, ինչը վկայում է այե մասին, որ ենթադրյալ իրավախախտումը տեղի է ունեցել 10.10.2021 թվականի նախորդող շաբաթվա ընթա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/11359/05/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
