Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 32 — Ծառայության ծառայողների արձակուրդը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 32AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 32 — Ծառայության ծառայողների արձակուրդը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 32. Ծառայության ծառայողների արձակուրդը 1. Ծառայության ծառայողն ունի ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդի իրավունք: 2. Ծառայության ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 20 աշխատանքային օր է, իսկ ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդի տևողությունը՝ չորս աշխատանքային օր: 2․1․ Ծառայության ծառայողներին, ըստ ծառայության ստաժի, տրվում է լրացուցիչ արձակուրդ՝ 1) 15-ից մինչև 25 տարի օրացուցային հաշվար

Ամբողջ Տեքստ

Հոդված 32. Ծառայության ծառայողների արձակուրդը 1. Ծառայության ծառայողն ունի ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդի իրավունք:

2. Ծառայության ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 20 աշխատանքային օր է, իսկ ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդի տևողությունը՝ չորս աշխատանքային օր: 2․1․ Ծառայության ծառայողներին, ըստ ծառայության ստաժի, տրվում է լրացուցիչ արձակուրդ՝ 1) 15-ից մինչև 25 տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին՝ 10 աշխատանքային օր․ 2) 25 և ավելի տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին՝ 15 աշխատանքային օր։ Ընդ որում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված լրացուցիչ չորս աշխատանքային օրը սույն կետում նշված լրացուցիչ արձակուրդի օրերի մեջ չի հաշվարկվում։

3. Ծառայության ծառայողին ամենամյա նվազագույն և (կամ) ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդը տրամադրվում է այնպես, որ այն չխոչընդոտի տվյալ կառուցվածքային ստորաբաժանման բնականոն գործունեությունը: 3․1․ Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, տղամարդ ծառայողի (նորածնի հոր) ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ։

4. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, Ծառայության ծառայողին կարող է մեկ աշխատանքային տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ ոչ ավելի, քան երեսուն օր: (32-րդ հոդվածը լրաց. 07.05.26 ՀՕ-223-Ն ) (07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի ե զրափակիչ մաս և անցումային դրույթներ ) Գ Լ ՈՒ Խ 11 ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել