Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՍՏԱՐՏ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՍՏԱՐՏ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-2016 հուլիսի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 հուլիսի 2015թ. ՍԴԴԿՈ/1 - 20 | «ՍՏԱՐՏ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

16 հուլիսի 2015թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Ա. Թունյանի

Ուսումնասիրելով «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի

անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 42.1- րդ հոդվածի` «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015 թվականի հուլիսի 2-ին)` խնդրելով.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 3, 5, 6, 18-րդ, 19-րդ, 27-րդ և 43-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1- ին կետը, 279-րդ հոդվածը, 16-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ պարբերությունը»: Դիմողը գտնում է, որ իր կողմից վիճարկվող դրույթները չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին, ինչի արդյունքում խախտվել են իր սահմանադրական մի շարք իրավունքներ:

Դիմողը նշում է, որ առկա իրավակարգավորման պայմաններում ոչ միայն վերանում է անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը, այլև չեն ապահովվում տեղեկատվության աղբյուրի բացահայտման պահանջի վերաբերյալ գործերով համապատասխան լրատվամիջոցների կամ լրագրողների դատավարական իրավունքների իրականացման երաշխիքները:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործը պետք է սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունվի մասնակիորեն` հետևյալ պատճառաբանությամբ. այսպես, դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի

ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16- րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ պարբերության մասով դիմումն ակնհայտ անհիմն է: Դիմողն իր դիմումում նշել է, որ առաջին ատյանի դատարանը 26.06.2014 թվականի որոշմամբ մեջբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածը, մինչդեռ դատարանի որոշման մեջ այդ հոդվածին անդրադարձ չկա: Դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ: Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության հիմնավորում:

Միաժամանակ, դիմողը չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի

«հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:

Հաշվի առնելով այն, որ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմի 18.06.2015թ. ՍԴԴԿՈ/1-17 որոշմամբ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա`«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի «այլ հաղորդումների» դրույթի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության և ՀՀ սահմանադրական դատարանի 2015 թվականի հունիսի 26-ի ՍԴԱՈ-42 աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննության օր է նշանակվել 2015 թվականի հոկտեմբերի 20-ը և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներով` առաջարկում ենք հիշյալ գործին միավորել «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործը:

Տեղեկացնում ենք, որ դիմողը նաև միջնորդություն է ներկայացրել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ելնելով քննության առարկա անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում ենք, որ դիմողը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով, 41-րդ հոդվածի 2- րդ մասի 1-ին կետով, 279-րդ հոդվածով պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, այն է`

• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին.

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան.

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում.

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում.

• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Քննության առարկա անհատական դիմումով միջնորդություն է

ներկայացվել պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ, ինչը, մեր կարծիքով, հիմնավորված է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32, 39 և 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի անհատական դիմումի հիման վրա` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 279-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ պարբերության մասով գործի քննության ընդունումը մերժել:

3. Առաջարկել «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործը միավորել «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա`«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի «այլ հաղորդումների» դրույթի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործին:

4. Բավարարել «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի անհատական դիմումով ներկայացված` պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

5. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

16 հուլիսի 2015 թվականի

ՍԴԴԿՈ/1-20

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հուլիսի, 2015 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-20
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել