Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԴ/0007/15/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԴ/0007/15/23

Վճռաբեկ դատարանԳԴ/0007/15/2310 հոկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 63. Արդար դատաքննության իրավունքը · ՄԻԵԿ հոդված 6. Արդար դատաքննության իրավունք
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապ ատմությունը. Լ 2020 թվականի մայիսի 13-ին, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ ճախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 43155720 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունիսի 1-ի որոշմամբ արը աաա: լ է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության մարմնի՝ 2020 թ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ժ.Նազարյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Դանիելյան

10 հոկտեմբերի 2025 թվական

ք.Երևան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ

[անընթեռնելի]

վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի

հունիսի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի մայիսի 13-ին, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 43155720 քրեական գործը։

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունիսի 11-ի որոշմամբ ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է

առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախաքննության մարմնի` 2020 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ | ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է

առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով։ 2020 թվականի հուլիսի 23-ին, թիվ 43155720 քրեական գործի նյութերով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է նոր՝ թիվ 43101620 քրեական գործը, որը նույն օրը միացվել է թիվ 43155720 քրեական գործին: Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննության մարմնի` 2020 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է

առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով։ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ա.Կարապետյանի՝ 2023 թվականի մարտի 15-ի որոշմամբ

|նկատմամբ հարուցվել է նոր

հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, և նույն թվականի մարտի 16-ին նրան մեղադրանք է ներկայացվել։

2

3

Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Վ.Մարտոյանի՝ 2023 թվականի մայիսի 5-ի որոշմամբ

նկատմամբ՝ ՀՀ նախկին քրեական

օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,

նկատմամբ՝ ՀՀ նախկին

քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է։

2. Նախաքննության մարմինը 2023 թվականի մայիսի 11-ի որոշմամբ 1.481.692 (մեկ միլիոն չորս հարյուր ութսունմեկ հազար վեց հարյուր իննսուներկու) ՀՀ դրամի սահմանաչափով արգելադրել է մեղադրյալ

սեփականության

իրավունքով պատկանող գույքը և, նույն թվականի մայիսի 12-ին, որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությամբ դիմել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 12-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդության հիման վրա սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժվել է։

4. Դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունիսի 6-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 12-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը․

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով․

4

6. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանն առերևույթ թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որի հետևանքով կայացված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը։ Այսպես, բողոքաբերը, վկայակոչելով քրեական վարույթի շրջանակներում առարկայական ընդդատությունը կանոնակարգող քրեադատավարական դրույթը, արձանագրել է, որ հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) հավելված N 1-ում նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ իրականացվող վարույթները։ Այնուհետև, շարադրելով քրեական գործի` սույն որոշման նախորդ բաժնում արձանագրված դատավարական

նախապատմությունը, բողոք բերած անձը փաստարկել է, որ

նկատմամբ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, նկատմամբ՝ նույն քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը՝ արդարացնող հիմքով դադարեցված լինելու փաստի ուժով կոռուպցիոն հանցանքի վերաբերյալ իրականացվող վարույթն ավարտվել է, իսկ հետագա քննությունն իրականացվել է բացառապես ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, որով էլ

նկատմամբ հարուցված է եղել հանրային քրեական հետապնդում։ Այսինքն՝ գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդություն հարուցելու պահին կոռուպցիոն հանցանքի վերաբերյալ քրեական վարույթ փաստացի առկա չէր, ուստի միջնորդության քննությունն ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 6-ի որոշումը՝ վարույթը փոխանցելով Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու

որոշման համաձայն՝ «(...) Նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ

իրավասու պաշտոնատար անձը, անձնական այլ

շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով,

համայնքի օրինական շահերին պատճառել է

10.049.760 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս՝ դրանով անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։ (…)»։

8.1.

նկատմամբ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ

հոդվածի 1-ին մասով,

նկատմամբ՝ նույն օրենսգրքի 38-308-րդ

հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը պատճառաբանվել է հետևյալ կերպ. «(...) 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսել՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը):

(...) [Կ]ատարված ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ

արարքում 2003 թվականի

ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին) նախատեսված հանցակազմի առկայությունը հավաստելու համար անհրաժեշտ է, որ գույքային վնասը կազմեր սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը, մինչդեռ սույն քրեական վարույթով կատարված ապացուցողական և այլ վարութային 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 36:

6

գործողությունների արդյունքում ձեռք բերված պատշաճ ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ [անընթեռնելի] կողմից ենթադրյալ արարքը կատարելու հետևանքով [անընթեռնելի] համայնք չի վճարվել՝

490.000 ՀՀ դրամ գումար, որին օժանդակել է [անընթեռնելի] (...)»2:

9. Գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափության ստուգման վարույթ չհարուցելու դիրքորոշումն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) [Մ]իջնորդությունը ներկայացվել է թիվ 43155720 քրեական գործով (վարույթով)՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու համար և միջնորդությանը կից նյութերից պարզ է դառնում, որ հիշյալ քրեական գործը (վարույթը) հարուցվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին (ներառված է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ում) և հանդիսանում է կոռուպցիոն հանցագործություն: Այսինքն, թիվ 43155720 քրեական վարույթը հարուցվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարելու հիմքով, ինչից հետևում է, որ, ըստ առարկայական ընդդատության կանոնի, կոռուպցիոն հանցանքներով քրեական գործերը (վարույթները), կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները և բողոքներն ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին: Հետևաբար ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իրավասու չէ քննության առարկա դարձնելու քննիչի միջնորդությունն՝ իրեն ընդդատյա չլինելու հիմքով և պետք է վարույթի հարուցումը մերժի: Հաշվի առնելով վերոգրյալը՝ [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ ներկայացված միջնորդությամբ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջը, այն է՝ քննիչի կողմից միջնորդությունը ներկայացվել է ոչ իրավասու դատարանին, ինչը

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 291-298:

7

նույն հոդվածի 7-րդ մասի ուժով հանդիսանում է վարույթի հարուցումը հիմնավորված մերժելու հիմք»3:

10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է, որ. «(...) Առաջին ատյանի դատարանի հետևությունն առ այն, որ սույն դեպքում, ներկայացված միջնորդությամբ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված վարույթ հարուցելու պահանջը, այն է՝ քննիչի կողմից միջնորդությունը ներկայացվել է ոչ իրավասու դատարանին, հիմնավոր է, բխում է գործի նյութերից ու վերաբերելի իրավակարգավորումներից, որի հետ չհամաձայնվելու իրավաչափ հիմքեր առկա չեն»։

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ թիվ 43155720 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի միջնորդության քննությունն ընդդատյա չէ և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։

12. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 311-315։

4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 26-35։

8

13. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» հասկացությունը մեկնաբանելիս նշել է. «Այն երկրներում, որտեղ օրենքը կոդիֆիկացված է, դատական համակարգի կազմակերպումը չի կարող թողնվել դատական մարմինների հայեցողությանը, սակայն դա չի նշանակում, որ դատարաններն օժտված չեն համապատասխան ազգային օրենսդրությունը մեկնաբանելու որոշակի ազատությամբ»5:

Միևնույն ժամանակ, դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ. «Ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա»։

14. Վճռաբեկ դատարանը Գևորգ Հարությունյանի գործով իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ․ «(...) Գործերի պատշաճ ընդդատությունը, որպես արդար դատաքննության անհրաժեշտ բաղկացուցիչ, հիմնարար իրավական արժեք է: Դրա հիմնարար բնույթը բխում է արդար դատաքննության ինստիտուցիոնալ տարրից՝ անկախ, անկողմնակալ, իրավասու և օրենքի հիման վրա ստեղծված դատարան ապահովելու պետության պոզիտիվ պարտականությունից։ Իսկ այդ պարտականությունն իր հերթին, ըստ էության, ամրագրված է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող այնպիսի նորմատիվ ակտերում, ինչպիսիք են ՀՀ Սահմանադրությունը (…), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (14-րդ հոդված) և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան (6-րդ հոդված): (…) Պատշաճ ընդդատության հիմնարար իրավական նշանակությունն այն է, որ յուրաքանչյուր կոնկրետ քրեական գործը քննող դատարանի որոշման հստակ կանոնների առկայությունը և դրանց կանխատեսելի գործադրումն անհրաժեշտ պայման են կողմնակի դիտորդի մոտ այնպիսի համոզմունք ձևավորելու համար, որ 5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Gorgiladze v. Georgia գործով 2009 թվականի հոկտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 4313/03, 69-րդ կետ։

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ։

9

տվյալ կոնկրետ քրեական գործը քննող դատարանը և դատավորը

նախատրամադրվածություն չունեն, և տվյալ գործը վարույթ ընդունելիս սուբյեկտիվիզմն ու կամայակայությունը բացառված են եղել։

Այսպիսով, քրեական գործերի ընդդատության որոշման հստակ,

կամայականությունը բացառող կանոնների առկայությունը և գործադրումը պարտադիր նախապայման են արդարադատության մատչելիության պատշաճ երաշխավորման համար (…)»։

14.1. Վերոգրյալից հետևում է, որ ընդդատության կանոններն այն չափանիշներն են, որոնց հիման վրա որոշվում է, թե տվյալ գործով որ դատարանը պետք է իրականացնի արդարադատություն։ Ընդդատության կանոնները կոչված են անձին զերծ պահելու դատական շրջապտույտից, որը կարող է առաջանալ, եթե դատարանները հրաժարվեն գործը վարույթ ընդունել՝ իրենց ընդդատյա չլինելու պատճառաբանությամբ։

Ընդդատության ինստիտուտը հիմնարար նշանակություն ունեցող արժեք է, քանի որ այն անմիջականորեն կապված է անձի՝ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից իր գործի քննության իրավունքի հետ։ Քրեական վարույթի մասնակիցների համար պետք է կանխատեսելի լինի, թե իրենց գործով որ դատարանը պետք է իրականացնի արդարադատություն։

15. Գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությունն Առաջին ատյանի դատարան ստացվելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններին (այսուհետ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան) ընդդատյա են առաջին ատյանի կարգով իրականացվող բոլոր վարույթները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին»։

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գևորգ Հարությունյանի գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը, կետեր 15-16:

10

Բարձրագույն դատական խորհրդի՝ 2023 թվականի հունվարի 5-ի թիվ ԲԴԽ-2- Ն-1 որոշմամբ խորհրդի թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման հավելված 1-ի 2-րդ բաժինը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները և բողոքները բաշխվում են հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացման դատավորների միջև՝ սույն բաժնի 2-րդ կետով սահմանված կարգով»՞:

Այս համատեքստում հարկ է նկատել, որ տեղի ունեցած օրենսդրական զարգացումների արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված հիշյալ կանոնն իրացվել է օրենսդրական կարգավորման մակարդակով, մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործող խմբագրության համաձայն՝ «Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններին (այսուհետ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան) ընդդատյա են առաջին ատյանի կարգով իրականացվող բոլոր վարույթները, ինչպես նաև դատական երաշխիքների բոլոր վարույթները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ, այդ թվում՝ դատական երաշխիքների վարույթների, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին»: Քրեական վարույթի շրջանակներում առարկայական ընդդատությունը կանոնակարգող՝ վերը մեջբերված նորմերից հետևում է, որ հակակոռուպցիոն դատարանին են ընդդատյա ՀՀ գործող քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքներով իրականացվող, այդ թվում՝ դատական երաշխիքների վարույթները։

16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ 8 St'u https://www.arlis.am/hy/acts/172861:

11

- թիվ 43155720 քրեական գործը հարուցվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ համայնքապետարանի պաշտոնատար անձի

կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելով համայնքին գույքային վնաս պատճառելու ենթադրյալ դեպքի առթիվ։ Նախաքննության ընթացքում, հայտնաբերելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր, վարույթն իրականացնող մարմինը հարուցել է նոր քրեական գործ, որը միացվել է թիվ 43155720 քրեական գործին՝ նախաքննությունը մեկ վարույթով շարունակելու նպատակով°,

- հսկող դատախազը, արձանագրելով, որ

ենթադրյալ արարքի հետևանքով

համայնքի բյուջե չի վճարվել 490.000 (չորս հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ, մինչդեռ արարքը կատարելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի առկայությունը հավաստելու համար անհրաժեշտ է փաստել, որ պատճառված գույքային վնասը գերազանցում

է

նվազագույն աշխատավարձի

հինգհարյուրապատիկի չափը, 2023 թվականի մայիսի 5-ին որոշում է կայացրել նկատմամբ՝ արարքը կատարելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,

նկատմամբ՝ նույն օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին",

- թիվ 43155720 քրեական գործի շրջանակներում, 2023 թվականի մայիսի 11-ին, որոշակի սահմանաչափով արգելադրվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու մեջ մեղադրվող սեփականության իրավունքով պատկանող գույքը, ինչի

իրավաչափությունը հաստատելու միջնորդությամբ վարույթն իրականացնող մարմինը դիմել է Առաջին ատյանի դատարան,

9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

11 Տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

12

- գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդության հիման վրա համապատասխան վարույթի հարուցումն Առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է այն պատճառաբանությամբ, որ քրեական վարույթի շրջանակներում առարկայական ընդդատությունը կանոնակարգող դրույթների համաձայն՝ կոռուպցիոն հանցանքներով դատական երաշխիքների վարույթներն ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին, տվյալ դեպքում, թիվ 43155720 քրեական գործը հարուցվել է կոռուպցիոն ենթադրյալ հանցանքի մասին վկայող փաստերի հիման վրա, հետևաբար վարույթն իրականացնող մարմնի միջնորդության քննությունն ընդդատյա չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին”,

- Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին։

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում վկայակոչված դրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ թիվ 43155720 քրեական գործը հարուցվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ [անընթեռնելի] համայնքապետարանի

պաշտոնատար անձի կողմից, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով համայնքին գույքային վնաս պատճառելու ենթադրյալ դեպքի առթիվ։ Այնուհետև, [անընթեռնելի] արարքը կատարելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ քննության հետագա ընթացքում ենթադրյալ արարքին տրված իրավական գնահատականը փոփոխվել և որակվել է նույն հոդվածի 1-ին մասով։ Միաժամանակ, նույն ենթադրյալ հանցավոր արարքին օժանդակելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև [անընթեռնելի] նկատմամբ: Սակայն հետագայում, հսկող դատախազի որոշմամբ

13 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

14 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

13

նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝

այն հիմնավորմամբ, որ ենթադրյալ հանցանքի հետևանքով համայնքի բյուջե չի վճարվել 490.000 (չորս հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ, մինչդեռ քրեական պատասխանատվությունն առաջանում է, եթե արարքի հետևանքով պատճառվել է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գույքային վնաս: Հսկող դատախազի հիշյալ որոշմամբ փաստացի արձանագրվել է թիվ 43155720 քրեական գործը հարուցելու որոշմամբ փաստվող ենթադրյալ դեպքի քրեական հակաիրավականությունն ապացուցված չլինելը, ինչը, սակայն չի հանգեցրել քրեական գործով վարույթի կարճմանը, քանի որ քննությունը շարունակվել է նախաքննության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ պաշտոնեական անփութության փաստի առթիվ, որի վերաբերյալ հարուցված քրեական գործը վարույթն իրականացնող մարմնի կողմից միացվել էր թիվ 43155720 քրեական գործին։ Ընդ որում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու մեջ մեղադրվող

սեփականության իրավունքով պատկանող գույքը որոշակի սահմանաչափով արգելադրվել և դրա իրավաչափության հաստատումը հայցվել է հսկող դատախազի հիշյալ որոշումը կայացվելուց հետո։

Այսպիսով, մինչդատական վարույթի ընթացքին վերաբերող նախորդիվ ներկայացված փաստական հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հսկող դատախազի հիշյալ որոշումը կայացվելուց հետո թիվ 43155720 քրեական գործի հետագա նախաքննության սահմանները չեն ներառել պաշտոնատար անձի

կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելով համայնքին գույքային վնաս պատճառելու ենթադրյալ դեպքի քննությունը։ Հետևաբար, սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության հաստատման միջնորդությունն Առաջին ատյանի դատարան ստացվելու պահին, թիվ 43155720 քրեական գործով նախաքննությունը չի կատարվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթով։ Նման պայմաններում, թիվ 43155720 քրեական գործի՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցանքի փաստի առթիվ հարուցված լինելու հանգամանքը, սույն դեպքում առարկայական

14

ընդդատության հարցի լուծման տեսանկյունից, օբյեկտիվորեն չի կարող քրեադատավարական որոշիչ նշանակություն ունեցող գործոն դիտարկվել։ Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ թիվ 43155720 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի միջնորդության քննությունն ընդդատյա չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, իրավաչափ չէ։

18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 260-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ և 23-րդ հոդվածներով նախատեսված սկզբունքների խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության փոխանցելու համար5։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդության կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինիի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը։

Ո Ր Ո Շ Ե Ց

15

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 12-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 6-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հոկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԳԴ/0007/15/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել