«ԺԵՆՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-56)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 հուլիսի 2018թ. ՍԴԱՈ - 56 | «ԺԵՆՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԺԵՆՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ
ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ժենյա Պողոսյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «տիրապետում է» եզրույթի բոլոր հոլովաձևերով, իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, այնքանով, որքանով անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով կարող է ճանաչվել նաև այն անձի սեփականության իրավունքը, որը չի տիրապետում անշարժ գույքը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին ու 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:
Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի «տիրապետում» եզրույթը, իր բոլոր հոլովաձևերով, չունի այն իմաստը, որն ունի ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում նշված «տիրապետում» կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածում նշված «տիրապետում» եզրույթը: Ըստ դիմողի վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված բովանդակությունը սահմանափակում է անշարժ գույքի սեփականատիրոջ իրավունքները, քանի որ, ըստ նշված նորմի և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, անշարժ գույքի սեփականատիրոջ տիրապետության տակ գտնվող գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով կարող է ճանաչվել մեկ այլ անձի սեփականության իրավունքը, թեկուզև այդ անձն այդ պահին չի տիրապետում տվյալ անշարժ գույքը, սակայն նախկինում, թեկուզև դրանից տարիներ առաջ, տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել է այդ գույքը որպես սեփական գույք:
Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթներով նախատեսված «Նման կարգավորումը ակնհայտորեն հակասում է օրենքի որոշակիության սկզբունքին, քանի որ հնարավորություն է տալիս որևէ մեկին, որը երբևէ, թեկուզև դրանից տասնամյակներ առաջ, Օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխանող ձևով տիրապետել է անշարժ գույքը, սակայն վերջին ավելի քան տաս տարիների ընթացում չի տիրապետում, այնուամենայնիվ դիմել դատարան և այդ գույքի նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք»:
2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2006 թվականի նոյեմբերի 21-ի ՍԴՈ-667 որոշումը:
Հետևաբար, այս դրույթի մասով առկա է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմք:
Նշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «... ձեռքբերման վաղեմությունը դասվում է սեփականության իրավունքի ձեռքբերման եղանակների թվին։ Ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար պահանջվում է այդ գույքի որպես սեփական ունեցվածքի բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ, տևական տիրապետում։ Այս նախապայմանները բացառում են ուրիշի գույքը որպես սեփականություն ձեռք բերելու հնարավորությունը, որին տիրապետողը տիրապետում և օգտագործում է, մասնավորապես, վարձակալության, պահատվության կամ այլ պայմանագրերի հիման վրա, թեկուզև բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ և երկարատև, սակայն իր պայմանագրային պարտավորությունների գիտակցմամբ այն համարելով ուրիշի գույք և այն տիրապետելով ոչ որպես սեփական գույք։ Այն կոչված է պաշտպանելու գույքի բարեխիղճ տիրապետողի իրավունքները։ ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածը չի խոչընդոտում սեփականության իրավունքի ճանաչմանն ու պաշտպանությանը։ Այն նախատեսում է դատական կարգով գույքի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետողի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորություն։ Ձեռքբերման վաղեմության ինստիտուտի իրավական կարգավորումը համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային այն առումով, որ այն նախապայմանները, որոնք սեփականության իրավունքի երաշխիք են հանդիսանում, ճանաչվում և գնահատվում են դատարանի կողմից: Եվրոպական դատարանի դիրքորոշմամբ այն ոլորտներում, որտեղ չարաշահումների պոտենցիալ հնարավորությունը մեծ է կոնկրետ իրավիճակներում, և դա կարող է ունենալ վտանգավոր հետևանքներ ընդհանրապես ժողովրդավարական հասարակության համար, սկզբունքորեն ցանկալի է, որպեսզի հսկողական գործառույթներն իրականացնի դատարանը»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Ժենյա Պողոսյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունումը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
23 հուլիսի 2018 թվականի
ՍԴԱՈ-56
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հուլիսի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-56
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
