Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 638 — Վարձատուի պարտականությունները` տրանսպորտային միջոցի կառավարման և տեխնիկական շահագործման ոլորտում 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 638AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 638 — Վարձատուի պարտականությունները` տրանսպորտային միջոցի կառավարման և տեխնիկական շահագործման ոլորտում 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 638. Վարձատուի պարտականությունները` տրանսպորտային միջոցի կառավարման և տեխնիկական շահագործման ոլորտում 1. Վարձակալին մատուցվող` տրանսպորտային միջոցի կառավարման և տեխնիկական շահագործման վարձատուի ծառայությունները պետք է ապահովեն դրա բնականոն և անվտանգ շահագործումը պայմանագրում նշված վարձակալության նպատակներին համապատասխան: Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել վարձակալին մատուցվող ծառայությունների ավե

Ամբողջ Տեքստ

Հոդված 638. Վարձատուի պարտականությունները` տրանսպորտային միջոցի կառավարման և տեխնիկական շահագործման ոլորտում 1. Վարձակալին մատուցվող` տրանսպորտային միջոցի կառավարման և տեխնիկական շահագործման վարձատուի ծառայությունները պետք է ապահովեն դրա բնականոն և անվտանգ շահագործումը պայմանագրում նշված վարձակալության նպատակներին համապատասխան: Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել վարձակալին մատուցվող ծառայությունների ավելի լայն շրջանակ:

2. Տրանսպորտային միջոցի անձնակազմը և նրա որակավորումը պետք է համապատասխանեն կողմերի համար պարտադիր կանոնների պահանջներին ու պայմանագրի պայմաններին, իսկ եթե կողմերի համար պարտադիր կանոններով այդպիսի պահանջներ չեն սահմանվել, ապա` տվյալ տեսակի տրանսպորտային միջոցի շահագործման սովորական պահանջներին ու պայմանագրի պայմաններին:

3. Անձնակազմի անդամները համարվում են վարձատուի աշխատողներ: Նրանք ենթարկվում են կառավարմանը և տեխնիկական շահագործմանը վերաբերող` վարձատուի կարգադրություններին ու տրանսպորտային միջոցի առևտրային շահագործմանը վերաբերող` վարձակալի կարգադրություններին:

4. Անձնակազմի անդամների ծառայությունները վճարում է վարձատուն, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել