ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 16 — Հանրային ծառայությ ունը հանրային իշխանության մարմիններում 1.
Ամփոփում
Հոդված 16 . Հանրային ծառայությ ունը հանրային իշխանության մարմիններում 1. Հանրային ծառայության պաշտոնները դասակարգելու, դասային աստիճաններ (կոչումներ, աստիճաններ) սահմանելու և շնորհելու (զրկելու) դեպքերի, պաշտոնները զբաղեցնելու, վերապատրաստման, կատարողականի (աշխատանքի) գնահատման, շարժունության, կադրերի ռեզերվում գրանցվելու, խրախուսման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, պաշտոնից ազատելու և ծառայությունը դադարեցնելու և այս հարաբերություններ
Ամբողջ Տեքստ
Հոդված 16 . Հանրային ծառայությ ունը հանրային իշխանության մարմիններում 1. Հանրային ծառայության պաշտոնները դասակարգելու, դասային աստիճաններ (կոչումներ, աստիճաններ) սահմանելու և շնորհելու (զրկելու) դեպքերի, պաշտոնները զբաղեցնելու, վերապատրաստման, կատարողականի (աշխատանքի) գնահատման, շարժունության, կադրերի ռեզերվում գրանցվելու, խրախուսման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, պաշտոնից ազատելու և ծառայությունը դադարեցնելու և այս հարաբերություններից բխող այլ հարաբերությունները սույն օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով։ 1.1. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև պետական ծառայության առանձին տեսակները և համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ հանրային ծառայողներին պաշտոնից ազատելու և լիազորությունների դադարեցման հիմքերից բացի, սույն օրենքով կարող են սահմանվել հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի (ծառայության) չթույլատրելու, պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) առանձնահատուկ հիմքեր:
2. Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը: (16-րդ հոդվածը լրաց.
10.12.21 ՀՕ-390-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
