ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 58 — Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանները Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումն իրականացվում է, եթե՝ 1) Ջրային համակարգերի կառավարման մարմնի փոփոխման
Ամփոփում
Հոդված 58. Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանները Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումն իրականացվում է, եթե՝ 1) Ջրային համակարգերի կառավարման մարմնի փոփոխման դեպքում ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրի ժամկետները և պայմանները չեն փոխվում, իսկ իրավունքի փոխանցումը կատարվում է պետական ջրային կադաստրում գրանցման համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով. 2) սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան փոխ
Ամբողջ Տեքստ
Հոդված 58. Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանները Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումն իրականացվում է, եթե՝ 1) Ջրային համակարգերի կառավարման մարմնի փոփոխման դեպքում ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրի ժամկետները և պայմանները չեն փոխվում, իսկ իրավունքի փոխանցումը կատարվում է պետական ջրային կադաստրում գրանցման համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով. 2) սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան փոխանցված ջրային համակարգի օգտագործման իրավունքն ազդում է երրորդ անձանց իրավունքների վրա, կամ դրա արդյունքում կարող են փոփոխվել ջրային համակարգը բնութագրող մեծությունները, կարող են սահմանվել ջրային համակարգի օգտագործման նոր պայմաններ՝ առանց խախտելու գործող ջրօգտագործման թույլտվությունների և Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայի պայմանները: (58-րդ հոդվածը փոփ .
23.06.15 ՀՕ-108-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
