Ապիտոնյան — ԵԴ/0416/01/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2021 թվականի ապրիլի 2-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է թիվ 13211818 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արման Սիրեկանի Ապիտոնյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ ամբաստանյալ ԱՆԱպիտոնյանի ապաշտպան Կ.Սարդարյանի միջնորդությու
Ամբողջ Տեքստ
/շ. ՀԵՏ վ 5 Ն
(Ն ԵԴ/0416/01/21
ՀԱՄԵ Բշ ՀՀՎ )
է լ ՍՈՑԷ: ՄՏտ
ան ՅԱՐ » թ ի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Միսակյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Լ.Աբգարյան
դատավորներ՝ Ա.Դանիելյան
Ա.Վարդանյան
18 ապրիլի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արման Սիրեկանի Ապիտոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 6-ի
2
որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի ապրիլի 2-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է թիվ 13211818 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արման Սիրեկանի Ապիտոնյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ ամբաստանյալ ԱՆԱպիտոնյանի ապաշտպան Կ.Սարդարյանի միջնորդությունը բավարարվել է. Ա.Ապիտոնյանին մեղսագրված արարքը որակվել է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ կետով, քրեական հետապնդումը դադարեցվել է ն քրեական գործի վարույթը կարճվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Ա.Ապիտոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է: Որոշվել է նան որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մարտի 25-ի որոշմամբ Ա.Ապիտոնյանին սեփականության իրավունքով պատկանող «Մ. 21061» մակնիշի 03 ԼՏ 083 համարանիշի շարժական գույքի վրա՝ 3.325.700 ՀՀ դրամի չափով դրված կալանքը վերացնել:
3. Դատախազ Ա.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան), 2023 թվականի մարտի 6-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը:
Յ
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բասդասարյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հուլիս 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերը, վերլուծության ենթարկելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ ն իրավանորմեր, նշել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել նյութական օրենքը, այն է՝ կիրառել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման, ն չի կիրառել նշված օրենսգրքի 9-րդ հոդվածի 4րդ մասը, որը ենթակա էր կիրառման: Դատարանը կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը ենթակա չէր կիրառման, ն չի կիրառել նշված օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որը ենթակա էր կիրառման, ինչպես նան սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը՝ թույլ տալով նյութական իրավունքի այնպիսի հիմնարար խախտում, որի արդյունքում կայացված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:
5.. Մասնավորապես, բողոքաբերը, վերլուծության ենթարկելով ՀՀ նախկին ն գործող քրեական օրենսգրքերում առկա՝ հետադարձության կանոնները, նշել է, որ ստորադաս դատարանները մի դեպքում հետադարձ ուժ են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված հափշտակության չափերը նախատեսող օրենքին, իսկ մյուս դեպքում, ըստ էության, կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75րդ հոդվածի Լին մասի 2րդ կետը, որը սահմանում է միջին ծանրության հանցագործության քրեական
պատասխանատվության վաղեմութան ժամկետը, այն դեպքում, երբ
ամբաստանյալի կատարած արարքը երբնէ չի համապատասխանել ն չէր կարող
4
համապատասխանել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցագործությանը:
5.2. Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները հափշտակության չափերը նախատեսող նոր օրենքը համարել են պատիժը մեղմացնող, մինչդեռ այն ոչ մի առնչություն չունի պատժի խստացման ն մեղմացման հետ, այն պատժատեսակ ն պատժաչափ նախատեսող նորմ չէ ն չի կարող համարվել պատիժը մեղմացնող, այլ հարց է, որ դրա կիրառման պայմաններում անձի վիճակն այլ կերպ կարող է բարելավվել:
Միննուն ժամանակ, նշված օրենսդրական փոփոխությունը, ըստ
բողոքաբերի, չի կարող համարվել նան «արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող», քանի որ դրա ուժով ամբաստանյալ Ա.Ապիտոնյանի կատարած արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն չի վերացել:
Արդյունքում, բողոքաբերը եզրակացրել է, որ հափշտակության չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումները սույն քրեական վարույթով հանդիսանում են ամբաստանյալ Ա.Ապիտոնյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, որին կարող էր տրվել հետադարձ ուժ, եթե դա նախատեսված լիներ օրենքով:
5.3. Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանը կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ միջին ծանրութան հանցանքի համար նախատեսված վաղեմութան ժամկետների վերաբերյալ կանոնը, հաշվի չառնելով այն էական հանգամանքը, որ ամբաստանյալ Ա.Ապիտոնյան՝ կատարած արարքը համարվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված ծանր հանցագործություն, հետաբար պետք է կիրառվեր նշված օրենսգրքի 75րդ հոդվածի Լին մասի ոչ թե 2-րդ, այլ 3րդ կետով նախատեսված իրավակարգավորումը:
5.4. Բողոքաբերը նշել է, որ ամբաստանյալ Ա.Ապիտոնյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում կատարել է նույն օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով նախատեսված հանցավոր արարք, որի
5
համար նախատեսված է եղել քրեական պատասխանատվության վաղեմության 10 (տասը) տարվա ժամկետ:
Ա.Ապիտոնյանի կատարած արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքի պայմաններում համապատասխանում է նույն օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքին, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվության վաղեմության 10 (տասը) տարվա ժամկետ: Այսինքն` երկու դեպքում էլ նախատեսված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները նույնն են՝ 10 (տասը) տարի, հետնաբար, ըստ բողոքաբերի, սույն դեպքում հետադարձության խնդիր առհասարակ չի կարող առաջանալ:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 6-ի որոշումն ամբողջությամբ բեկանել ն վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արման Ապիտոնյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «/...) /Ե)ա խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիվաւվորությամբ 205. թվականի մայիս-հունիս ամիսներն ընկած ժամանակահապվածում, քննությամբ չպարզված օրը, Երնան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 52/1 հասցեում գործող «Արմենրրոկ» ԲԲ ընկերության շենքի մոտ խաբեությամբ ն վարաւհությունը չարաշահելու եղանակով հափշտակել է Արմեն Գագիկի Մելիքյանին պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 3.325.700 ՀՀ դրամին համալրժեք 7.000 ԱՄՆ դոլար գումարը:
Այսպես.
Արման Սիրեկանի Ապիտոնյանը, չհանդիսանալով ՀՀ փասրաբանների պալատի փաստաբան, Արմեն Գագիկի Մելիքյանին խարեությամը ներկայանալով որպես փաստաբան, վերջինիս գույքն ապօրինի, անհատույց, շահադիտական
6
նպատակով վերցնելու ն չվերադարձնելու դիտավորությամբ, փաստաբանական ծառայություն մատուցելու պատրվակով համաձայնել է մասնակցել Արմեն Մելիքյանի որդուն Միքայել Արմենի Մելիքյանին՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 4Հրդ կայազորային քննչական րաժնում վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում իրավարանական օգնություն ցույց տփալ այդ կերպ նպատակադրվելով խարնությամի ն վարահությունը չարաշահելու եղանակով հափշտակել Արմեն Մելիքյանի գումարը:
Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Արմեն Մելիքյանին հավաստիացրել է, թե իրր կարող է օգնել ն նրա որդու խնդիրներին դրական լուծում տալ, ապա չարաշահելով նրա վարահությունը, 2015 թվականի մայիս-հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում, քննությամբ չպարզված օրը, փաստաբանական ծառայություններ մատուցման համար խարեությամըբ Արմեն Մելիքյանից Երեան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 321 հասցնում գործող «Արմենբրոկ» ԲԲ ընկերության շենքի մոտ որպես վարձատրություն արացել է 3.325.700 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլար գումար, սակայն այդ ուղղությամբ որնէ գործողություն չի կատարել ն խարդախությամբ հափշտակել է Արմեն Մելիքյանին պատկանող առանձնապես խոշոր չափի գումարը (...):
8 Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(..)
Դատարանը փաստրում է, որ ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով առանձնապես խոշոր չափ Օրենադրի կողմից սահմանվել է 5 միլիոն Հայատանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը: Ուարի տվյալ դեպքում ամբաարանյալ Ա.Ապիտտնյանին մեղսագրված վերը նշված արարքը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի համապապաւսխաւն հոդվածով աահմանված խոշոր չափերով կատարված հանցագործության հատկանիշներին ե դրա համապատասխանեցման նե վերաորակման դեպքում հետաղարձ ուժ տալով պատիժը մեղմացնող օրենադրությանը՝ ավելի բարենպաստ պայմաններ է ատեղզծվում ամբատարանյալ Ա.Ապիվտնյանի համար: Այսինքն՝ Տես նյութեր, հատոր 2, թերթեր 146 147:
7
Դատարանը գտնում է, որ ամբաարանյալ Ա.Ապիտոնյանին վերագրվող հիշյալ արարքը ենթակա է որակման որպես խարդախություն, որը, կատարվել է խոշոր չափերով` ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հողվածի 2րդ մասի 3-րդ կետով, որը դասվում է միջին ծանրության հանցազործությունների շարքին ն որի համար 2021թ. մայիսի 5-ին րնդուսվված ՀՀ քրեական օրենսգրքով քրեական
պատասխանատվությւն է սահմանվել համապատասխանաբար -տուգանք՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով կամ հանրային աշխապտանքներ՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ վփտնողությամբ կամ ազատության սահմանափակում` մեկից երեք փարի ժամկետով կամ ազատազրկում երկուսից հինգ փարի ժամկետով:
(--)
ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում օրենադիրը սահմանում է արարքի հանցավորությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող քրեական օրենսդրությանն օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի բացակայության, իսկ 3-րդ մասում՝ առկայության պայմաններում, հետադարձ ուժ տալու կանոնները: Այդ կանոնների վերլուծությունից հենում է, որ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հնրադարձ ուժ անկախ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայությունից կամ բացակայությունից: Ընդ որում պատժի մեղմացումը կարող է դրսնորվե ինչպես քրնական օրենսգրքի Ընդհանուր, այնպես էլ Հատուկ մասի դրույթների փոփոխություններով:
Վերը նշված վերլուծության ն եզրահանգումների համատեքավում քննարկելով Ա.Ապիտոնյանին մեղսագրվող 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178րդ հոդվածի 3րդ մասի Լին կերով նախատեսված արարքի վաղեմության ժամկետի հարցը՝ Դատարանը գտնում է, որ պատիժը մեղմացնող օրենսդրության կիրառման կանոնի ուժով վերջինիս մեղսագրվող նշված արարքը պետք է վերաորակել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2րդ մասի 3րդ կետով: Միաժամանակ նկատի ունենալով, որ ի փարրերություն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, որով նշված արարքը համարվել է ծանր հանցանք, 2021
8
թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նշված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին՝ դրա նկատմամբ կիրառելի է արարքը կատարելու պահին գործող 2003 թվականի ապրիլի 18-ին րնդուսւված ՀՀ քրեական օրենսգրքի 75իդ հոդվածի իրավակարգավորումները:
(.-.):
Սույն գործով Դատարանը, հաշվի առնելով մեղադրանքի հանգամանքները, ենթադրյալ հանցավոր արարքի կատարման ժամանակը (ամբաստանյալին մեղսագրված արարքը կատարվել է 2015 թվականի մայիս-հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում), արձանագրում է, որ ամբաարանյալ Արման Սիրեկանի Ապիտոնյանին մեղսագրվող ՀՀ քինական (05.05.2021թ. ընդունված) օրենսգրքի 255- իդ հոդվածի 2րդ մասի 3րդ կետով հանցավոր արարքի դեպքից
ժամանակագրական առումով մինչ օրս անցել է հինգ փարի ն վաղեմության ժամկետի ընթացքն ընդհավված կամ կասեցված լինելու վերաբերյալ տեղեկություն առկա չէ:
Հաշվի առնելով այն, որ ամբաարանյալ Արման Սիրեկանի Ապիտոնյանը, գիտակցելով առաջացող իրավական հետնանքների բնույթը, այդ թվում այն, որ վաղեմության ժամկերն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կրելու է ոչ արդարացնող (ոչ ռեաբիլիտացիոն) բնույթ, չի առարկել (համաձայնվել է) նշված հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու դեվ՝ Դատարանը գփնում է, որ ամբաստանյալ Արման Սիրեկանի Ապիտոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով քրեական հերապեդումը պեվք է դադարեցնել ն քրեական գործի վարույթը կարճել՝ ՀՀ քրեական (1998 թվականի հուլիսի Լին ընդունված) դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի Լին մասի 6-րդ կետի հիմքով՝ վաղեմության ժամկետն անցած լինելու պափճառաբանությամի (...)»շ:
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «/.) (Վերաքննիչ դատարունն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հերնանքով 2 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 76-83:
9
անձին քրեական պատասխանավպվությունից ազատելն իմպերատիվ բնույթ է կրում, այսինքն՝ այն կիրառվում է անկախ իրավակիրառողի հայեցողությունից: Եթե օրենքով սահմանված վաղեմության ժամկտներն անցել են, բացակայում են վաղեմության ժամկետի կիրառումը խոչընդորող հանգամանքները, ապա իրավակիրառողը պարվաւվոր է անձին ազատել 6 քրնական
պատասխանատվությունից:
Վերոգրյալի համատեքարում գնահատման ենթարկելով սույն գործի փաստական հանգամանքները` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի, ոով Ա.Ապիտոնյանին մեղսագրվող` 3.325.700 ՀՀ դրամի խարդախությունը համարվում էր առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, գործող ՀՀ քրեական օրենսգրքով որպես հափշտակության առանձնապես խոշոր չափ. սահմանված է 5 միլիոն ՀՀ դրամի գերազանցող գումարը: Այսինքն` ի տարբերություն Ա.Ապիփոեյանի արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի՝ վերջինիս մեղսագրվող արարքը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կերով սահմանված խոշոր չափերով կատարված հանցագործության հատկանիշներին, որը միջին ծանրության հանցագործություն է, հետնաբար դրա համապատասխանեցման ն վերաորակման դեպքում մեղադրյալ Ա.Ապիտոնյանի համար առսւվել բարենպաար պայմաններ են ստեղծվում՝ հաշվի առնելով հանցակազմերի համար նախատեսված պատիժների տարբերությունը:
Ուարի հաշվի առնելով մեղադրյալ Ա.Ապիտոնյանի արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականի ապրիլի 18-ի) 75-րդ հոդվածի իրավակարգավորումները ն այն, որ մեղադրյալին մեղսագրվող արարքից մինչ օրս անցել է հինգ տարի ու վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված լինելու վերաբերյալ տեղեկություն առկա չէ, Վերաքննիչ դատարանը գվմում է, որ իրավաչափ է մեղադրյալ Ա.Ապիվտեյանի նկատմամբ քրեական պատասխանատվության վաղեմությաւն ժամկետն անցած լինելու հիմքով
10
քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի հեզությունը:
ալ կերպ Վերաքննիչ դատարանի գնահատմամի մեղադրյալ
Ա.Ապիտոնյանին մեղսագրված արարքն րատ. դասակարգման միջին ծանրության հանցագործություն համարվկու, այն ենթադրաբար կատարելու պահից հինգ փարի անցած լինելու ն վաղեմության ժամկարի ընթացքն ընդհատված կամ կասեցված լինելու վերարերյալ տեղեկություններ չլինելու, մեղադրյալի առարկության բացակայության ու վաղեմության ժամկերն անցնելու հետնանքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու իմպերատիվ բնույթի պայմաններում: Առաջին ատյանի դատարանի սույն որոշման 5րդ կետում մեջբերված պատճառաբանություններն ու եզրահանգումները հիմնավոր են ու իրավաչափ:
Ինչ վերաբերում է Բողոքարերի այն փատրարկին, ոլ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումներն ամբաստանյալ Արման Ապիտոնյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենադրություն են, որին կարող էր տրվել հետադարձ ուժ, եթե դա նախատեսված լիներ օրենքով, ապա Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով, որ հափշտակության չափերի փոփոխության արդյունքում փոփոխվում է նան համապատասխան հոդվածի մասը, ն րար այդմ` մեղմանում են նան արարքի համար նշանակվող պավժատեսակներն ու պատժաչափերի, գտնում է, որ հափշտակության, պատճառած գույքաւյյին վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ արացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումները ոչ թե անձի վիճակն այլ կերպ բարելավող, այլ պատիժը մեղմացնող օրենադրություն են, որին հետադարձ ուժ տալու համար, օրինական ուժի մեջ մտած եզրափաւկիչ դատական ակտի րացակայության պայմաններում, օրենսդիրը սահմանափակումնեն ն հատուկ պայմաններ չի նախապտեսել: Հետնաբար բողոքաբերի պնդումներն այս մասով անհիմն են ն չեն բխում վերաբերելի կարգավորումներից:
1
Ամփոփելով վերոշարադիյալի` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում Առաջին ատյանի դատարանի բողոքարկված դատական ակտր բեկանելու ն վերաքննիչ բողոքը բավարարելու իրավաչափ հիմքեր առկա չեն, Առաջին ավյանի դատարանը թույլ չի փվել գործի ելքի վիա ազդեցություն ունեցող դափական սխալ, այսինքն` բացակայում են վիճարկվող դատական ակտր բնկանելու հիմքերը: Հետնարբար, Առաջին ավյանի դատարանի դատական ակտր պեվք է թողնել անվոփոխ, իսկ դրա դեմ դատախազ Ա.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը՝ մերժել (...)»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ է արդյոք ստորադաս դատարանների հետնությունը՝ Ա.Ապիտոնյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:
1. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ռք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որր կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պապտիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պավպժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «ւ Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաճայն՝ «1. Արարքի հանցավորությունը սաւհմանող, պափփժը խատացնող կամ հանցանք կամ քրեական 5 Տե՛ս նյութեր, հատոր 4, թերթեր 43-47:
12
օրենադրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենադրությունը հետադարձ ուժ չունի:
2 Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենադրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչն դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենադրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռես առկա չէ օրինական ուժի մեջ՝ մտած եզրափակիչ դատավարական սւկտ:
(--)
4 Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք
կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթն դա նախատեսված է օրենքով:
(--)
6. Պափասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խատացնող օրենքը սույն հոդվածով նախավզեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(..) Սույն գլխում ն ասյն օրենսգրքի 216-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում: հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի
հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):
Սույն գլխում ն այն օրենսգրքի 216-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխավտավալրձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1ին մասի 17րդ կետի համաձայն` «հափշտակության (..) չափել ասյն օրենսգրքում հափշտակված գույքի (...) մանր չափ է համարվում 500.000 Հայասվտաւնի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)
13
առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ աույն օրենսգրքի Հատուկ մասով նախապտեսված դեպքերի»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178րդ հոդվածի համաձայն՝
«Վ. Խարդախությունը՝ խաբեության կամ վարահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշվաւկությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեոք բերելը՝
(-.)
Յ. Խարդախությունը, որը կատարվել Լ՝
1 առանձնապես խոշոր չափերով,
(-.)
պատժվում է ազատազիկմամի՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բոնագրավմամը կամ առանց դրե»:
«ՀԸ գործող քրեական օրենսգրքի 9255րդ հոդվածի 0համաձայն՝
«Վ. Խարդախությունը՝ խաբեության կամ վարահությունը չարաշահելու եղանակով հափշվփակությունը՝
(-.)
2. Խարդախությունը, որը կատարվել Լ՝
(-.)
3) խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով քսանապատիկից հիսնապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տնողությամը, կամ ազատության սահմանափակմամի՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազամազրկմամի երկուսից հինգ փարի ժամկետով (...)»:
ՃՇՇ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաճայն՝ «(...) 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտաւվորությաւմը կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն, պատիժը չի գերազանցում հինգ փարի ժամկետով ազավազրկում,, (.-.):
14
4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն, պատիժը չի գերազանցում տասը վարի ժամկեվով ազատազիկումը (...)»:
ՃՇՇ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` «(...) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում: սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազաւեցում 5 վարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցանքներ են համարվում այն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 փարի ժամկետով ազատազրկումը (:-.)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «. Անձե ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվաւնից անցել են հեպնյալ ժամկետները.
(-.)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասր տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (...)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «. Անձե ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետնյալ ժամկետները.
(-.)
2) 10 րարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
3) 15 փարի՝ ծանր հանցանքի դեպքում. (...)»:
12. Վճռաբեկ դատարանը Խաչատուր Պեվրոսյանի ն Հասմիկ Շանոյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձնավորել նոր քրեական օրենսդրությամբ հանցանքի դասակարգման խմբի փոփոխության դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ, որում անդրադարձել է նան այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար
5
սահմանված վաղեմության ժամկետը չի փոփոխվում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետնանքով նախկինում ծանր համարվող հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք: Միննույն ժամանակ, արդեն միջին ծանրության հանցանք համարվող այդ նույն արարքի վաղեմության ժամկետը նոր օրենքով չի փոփոխվել ն ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ծանը հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետի պես, տասը տարի է: Հետնաբար, այս դեպքում նս կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի ն պատժի մասով՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:
Քրեական օրենքի հետադարձության կանոնների համաձայն` տվյալ իրավիճակում նախկին օրենքով ծանր հանցագործության համար նախատեսված քրեական պատասխանատվությունկց ազատելու վաղեմության ժամկետը համեմատելով նոր օրենքով միջին ծանրության հանցանքի համար սահմանված վաղեմության ժամկետի հետ, կարող ենք արձանագրել, որ թեն հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն վաղեմության ժամկետները մնացել|Սլեն անփոփոխ: Հետնաբար, շարունակում է գործել տվյալ արարքի համար վաղեմության ժամկետն անցնելո հետնանքով քրեական պատասխանատվությունից
ազատելու տասնամյա ժամկետը:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ՞:
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
" Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի վերաբերյալ վարույթով 2024 թվականի մայիսի 3Լի թիվ ԵՍՔԴ/0196/01/17 որոշումը:
16
- Արման Ապիտոնյանին վերագրվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, որը որակվել է այն կատարելու պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով, որպես առանձնապես խոշոր չափ, օրենսդրի կողմից սահմանվել է 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը: Ուստի տվյալ դեպքում ամբաստանյալ Ա.Ապիտոնյանին մեղսագրված արարքի համապատասխանեցման ն վերաորակման դեպքում, հետադարձ ուժ տալով պատիժը մեղմացնող օրենսդրությանը, ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում ամբաստանյալ Ա.Ապիտոնյանի համար: Հետնաբար ամբաստանյալ Ա.Ապիտոնյանին վերագրվող արարքը ենթակա է որակման որպես խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ կետով, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին:
Առաջին ատյանի դատարանը, քննարկելով Ա.Ապիտոնյանին մեղսագրվող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով նախատեսված արարքի վաղեմության ժամկետի հարցը, գտել է, որ պատիժը մեղմացնող օրենսդրության կիրառման կանոնի ուժով վերջինիս մեղսագրվող նշված արարքը պետք է վերաորակել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը արձանագրել է, որ դրա նկատմամբ կիրառելի են արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի իրավակարգավորումները:,
- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, իր հերթին փաստել է որ իրավաչափ են Առաջին ատյանի դատարանի հետնություններն առ այն, որ մեղադրյալ Ա.Ապիտոնյանի նկատմամբ 5 Տե'ս, սույն որոշման 7-րդ կետը:
5Տե՛ն, սույն որոշման 8-րդ կետը:
17
քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական
պատասխանատվության վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Վերաքննի, դատարանը, անդրադառնալով բողոքաբերի ներկայացրած փաստարկներին, արձանագրել է նան, որ հափշտակության չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումները ոչ թե անձի վիճակն այլ կերպ բարելավող, այլ պատիժը մեղմացնող օրենսդրություն են, որին հետադարձ ուժ տալու համար, օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի բացակայության պայմաններում, օրենսդիրը սահմանափակումներ ն հատուկ պայմաններ չի նախատեսել՛:
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1112րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԱԱպիտոնյանին վերագրվող՝ խաբեության ն վստահությունը չարաշահելու եղանակով 3.325.700 ՀՀ դրամի հափշտակությունը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեն դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունց ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը ԱԱպիտոնյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետնանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի:
Մինչդեռ, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց ավելի քան հինգ տարի անց Ա.Ապիտոնյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ ն' վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, ն' Տե'ս, սույն որոշման 9-րդ կետը:
18
գործող քրեական օրենքի համաձայն, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է:
5. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետնությունը՝ ԱՆԱպիտոնյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ, իրավաչափ չէ:
16. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 52-րդ կետում նշված փաստարկին՝ Վճռաբեկ դատարանն այն նս հիմնավոր չի համարում` հաշվի առնելով, որ հափշտակության չափերի օրենսդրական փոփոխության արդյունքում՝ Ա.Ապիտոնյանին վերագրվող արարքն առավել ծանրացնող հանգամանքով հանցակազիից ենթաաա է վերաորակման ծանրացնող հանգամանքով
հանցակազմով, որը նախատեսում է ինչպես ազատազրկման առավել նվազ ժամկետներ, այնպես էլ այ, առավել մեղմ պատժատեսակներ: Այսպիսով, հափշտակության չափերի օրենսդրական փոփոխությունը հանգեցնում է Ա.Ապիտոնյանին վերագրվող արարքի համար նախատեսված պատժի մեղմացման, հետնաբար, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետին անհրաժեշտ է հետադարձ ուժ տալ:
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը` դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362րդ հոդվածի, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է: Միննույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արման Ապիտոնյանի պաշտպան Կ.Սարդարյանի միջնորդությունը պետք է մերժել:
19
Հիմք ընդունելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա. Ապիտոնյանի վերաբերյալ վարույթԲ պետք է փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննությունը շարունակելու համար:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36Լրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Արման Սիրեկանն Ապիտոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը
դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու մասին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի ծի որոշումը բեկանել, Ա.Ապիտոնյանի պաշտպան Կ.Սարդարյանի միջնորդությունը մերժել, ն վարույթը փոխանցել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ/0416/01/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
