Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 81 — ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՄԱՆ և (կամ) կառուցապատման ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (վերնագիրը լրաց.
ARLISՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 81AI Ինդեքսավորված

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 81 — ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՄԱՆ և (կամ) կառուցապատման ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (վերնագիրը լրաց.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հ ՈԴՎԱԾ 81. Հ ՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՄԱՆ և (կամ) կառուցապատման ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (վերնագիրը լրաց. 04.10.05 ՀՕ-199-Ն) 1. (մասն ուժը կորցրել է 23.06.11 ՀՕ-245-Ն) 2. Պետությանը, համայնքներին սեփականության իրավունքով պատկանող և պետական, համայնքային սեփականություն հանդիսացող շենքերով, շինություններով զբաղեցված հողամասերը չեն կարող հանձնվել վարձակալության: 3. Պետության և համայնքների սեփականության հողամասերի տարեկան վարձավճարի և (կամ) կառուցապատ

Ամբողջ Տեքստ

Հ ՈԴՎԱԾ 81. Հ ՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՄԱՆ և (կամ) կառուցապատման ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (վերնագիրը լրաց. 04.10.05 ՀՕ-199-Ն) 1. (մասն ուժը կորցրել է 23.06.11 ՀՕ-245-Ն) 2. Պետությանը, համայնքներին սեփականության իրավունքով պատկանող և պետական, համայնքային սեփականություն հանդիսացող շենքերով, շինություններով զբաղեցված հողամասերը չեն կարող հանձնվել վարձակալության:

3. Պետության և համայնքների սեփականության հողամասերի տարեկան վարձավճարի և (կամ) կառուցապատման իրավունքի վճարի չափը չի կարող պակաս լինել անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափից:

4. Պետության և համայնքների սեփականության հողամասերի մի մասը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքում հողամասերի բաժանում չի կատարվում, հողամասի սահմանները որոշվում են իրավասու մարմնի տված հողամասի հատակագծին համապատասխան:

5. Հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի պայմանագիրը համարվում է չկնքված, եթե դրանում չեն սահմանվել հողամասի նկատմամբ կողմերի գույքային իրավունքները, օգտագործման նկատմամբ սահմանափակումները, վճարի չափը և վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի ժամկետները:

6. Գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության իրավունքի առանձնահատկությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 94-րդ հոդվածով:

7. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի (ծրագրերի) շրջանակներում կարող են կիրառվել սույն հոդվածի 1-6-րդ կետերում նշված կարգավորումներից տարբերվող կարգավորումներ: (81-րդ հոդվածը լրաց., փոփ. 04.10.05 ՀՕ-199-Ն, 23.06.11 ՀՕ-245-Ն, լրաց.

28.06.19 ՀՕ-114-Ն, փոփ.

20.01.21 ՀՕ-24-Ն ) (20.01.21 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել