ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 339 — Հայցային վաղեմության ժամկետը կասեցնելը 1.
Ամփոփում
Հոդված 339. Հայցային վաղեմության ժամկետը կասեցնելը 1. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե` 1) հայցի ներկայացմանը արգելք է հանդիսացել արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանք (անհաղթահարելի ուժ). 2) հայցվորը կամ պատասխանողը գտնվում է ռազմական դրության փոխադրված զինված ուժերի կազմում. 3) օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանվել է պարտավորությու
Ամբողջ Տեքստ
Հոդված 339. Հայցային վաղեմության ժամկետը կասեցնելը 1. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե` 1) հայցի ներկայացմանը արգելք է հանդիսացել արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանք (անհաղթահարելի ուժ). 2) հայցվորը կամ պատասխանողը գտնվում է ռազմական դրության փոխադրված զինված ուժերի կազմում. 3) օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանվել է պարտավորությունների կատարման հետաձգում (մորատորիում). 4) անգործունակ անձն օրինական ներկայացուցիչ չունի. 5) կասեցվել է համապատասխան հարաբերությունը կարգավորող օրենքի կամ այլ իրավական ակտի գործողությունը. 6) ներկայացվել է վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում` անձի կողմից վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում դատարան ներկայացնելու պահից մինչև վճարման կարգադրության վերաբերյալ առարկություն ստացվելու կամ դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության հիմքով վճարման կարգադրությունը վերացնելու մասին որոշում կայացնելու պահը, իսկ եթե առարկություն չի ներկայացվել մինչև վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումն ամբողջությամբ կամ մասնակի մերժելը` մերժված պահանջի մասով. 6.1) ներկայացվել է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում մինչև գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրության վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու պահը, իսկ եթե հետագայում չեղյալ է ճանաչվել նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը՝ մինչև չեղյալ ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահը. 7) սկսվել է հաշտարարության մասին համաձայնության հիման վրա հաշտարարության գործընթաց՝ այն սկսելու պահից մինչև հաշտարարության ավարտը:
2. Քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հայցերով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է նաև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու մասին համապատասխան մարմնին քաղաքացու դիմելու կապակցությամբ` մինչև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելը կամ դրա նշանակումը մերժելը:
3. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է միայն այն դեպքում, երբ սույն հոդվածում նշված հանգամանքները ծագել են կամ շարունակել են գոյություն ունենալ վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե այդ ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից` վաղեմության ժամկետի ընթացքում:
4. Վաղեմության ժամկետի կասեցման համար հիմք ծառայած հանգամանքը դադարելու օրվանից շարունակվում է ժամկետի ընթացքը: Ժամկետի մնացած մասը երկարաձգվում է մինչև վեց ամիս, իսկ եթե հայցային վաղեմության ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից մինչև վաղեմության ժամկետը: (339-րդ հոդվածը խմբ. 06.11.01 ՀՕ-260, լրաց.
07.07.05 ՀՕ-155-Ն, 07.05.15 ՀՕ-46-Ն, խմբ.
13.11.19 ՀՕ-214-Ն, լրաց.
26.06.23 ՀՕ-228-Ն ) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
