ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 61 — Դատական ծանուցումը (վերնագիրը խմբ.
Ամփոփում
Հոդված 61. Դատական ծանուցումը (վերնագիրը խմբ. 02.05.24 ՀՕ-220-Ն ) 1. Դատավարության մասնակիցները, վկաները, փորձագետները և թարգմանիչները սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին: 2. Դատավարության մասնակցի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու, դատավարական փաստաթղթերը ներկայացուցչին հանձնելու վերաբերյալ դիմում ն
Ամբողջ Տեքստ
Հոդված 61. Դատական ծանուցումը (վերնագիրը խմբ.
02.05.24 ՀՕ-220-Ն ) 1. Դատավարության մասնակիցները, վկաները, փորձագետները և թարգմանիչները սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
2. Դատավարության մասնակցի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու, դատավարական փաստաթղթերը ներկայացուցչին հանձնելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ ծանուցումներն ու դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն ներկայացուցչին վերապահելու մասին լիազորագրում հատուկ նշում առկա լինելու դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը:
3. Սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-9-րդ մասերով նախատեսված ներկայացուցչության դեպքերում ծանուցվում է դատավարության մասնակցի ներկայացուցիչը: (61-րդ հոդվածը խմբ. 02.05.24 ՀՕ-220-Ն ) (02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
