ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 454 — Ակցեպտ 1.
Ամփոփում
Հոդված 454. Ակցեպտ 1. Ակցեպտն առաջարկն ընդունելու մասին այն անձի պատասխանն է, ում հասցեագրվել է օֆերտան: Ակցեպտը պետք է լինի լրիվ և անվերապահ: 2. Լռությունն ակցեպտ չէ, եթե այլ բան չի բխում օրենքից, գործարար շրջանառության սովորույթից կամ կողմերի նախկին գործարար հարաբերություններից: 3. Օֆերտա ստացած անձի կողմից դրա ակցեպտի համար սահմանված ժամկետում դրանում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելը (ապրանքներ բեռ
Ամբողջ Տեքստ
Հոդված 454. Ակցեպտ 1. Ակցեպտն առաջարկն ընդունելու մասին այն անձի պատասխանն է, ում հասցեագրվել է օֆերտան: Ակցեպտը պետք է լինի լրիվ և անվերապահ:
2. Լռությունն ակցեպտ չէ, եթե այլ բան չի բխում օրենքից, գործարար շրջանառության սովորույթից կամ կողմերի նախկին գործարար հարաբերություններից:
3. Օֆերտա ստացած անձի կողմից դրա ակցեպտի համար սահմանված ժամկետում դրանում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելը (ապրանքներ բեռնելը, աշխատանքներ կատարելը, ծառայություններ մատուցելը, համապատասխան գումար վճարելը և այլն) համարվում է ակցեպտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նշված չէ օֆերտայում:
4. Եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, ապա էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելիս ակցեպտը համարվում է ստացված այն պահից, երբ՝ 1) այն մուտք է գործում հասցեատիրոջ նշած տեղեկատվական համակարգ կամ նրա կողմից կիրառվող կամ շահագործվող էլեկտրոնային հարթակ, կամ 2) այն հայտնաբերել է օֆերտա ուղարկած անձը, եթե ակցեպտն ուղարկվել է նրա չնշած տեղեկատվական համակարգ: (454-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն, խմբ.
24.05.23 ՀՕ-184-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
