Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՆԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՆԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան28 հուլիսի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 28 հուլիսի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՆԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

28 հուլիսի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ` Վ. Պողոսյան

Անդամներ՝

Կ. Բալայան

Վ. Հովհաննիսյան

Քննության առնելով ՀՀ քաղաքացի Նարինե Սահակյանի

2009 թ. հուլիսի

10-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը

քննության ընդունելու հարցը

ՊԱՐԶԵՑ

1.

Քաղաքացի Ն. Սահակյանը դիմել է Սահմանադրական դատարան՝

վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 2413 հոդվածով սահմանված «ողջամիտ ժամկետում» ձեւակերպման, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործը դատարանում ստանալու վերաբերյալ ծանուցման պարտականություն չսահմանելու մասով իրավական բացի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։

2.

Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան է դիմել 09.07.2009թ., այն է` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված 6-ամսյա ժամկետը։

3. Առկա է պետական տուրքից ազատելու վերաբերյալ միջնորդություն։ 4.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի հետ կապված գտնում ենք, որ առկա չեն դիմումի քննության մերժման հիմքերը, քանի որ.

դատարանին,

դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական

դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված

սահմանադրական դատարանի որոշում,

հարցի վերաբերյալ առկա

է

դիմումի առարկայի վերաբերյալ սահմանադրական դատարանում

գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Դիմումում վկայակոչված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող դրույթը ուսումնասիրված դատական ակտերում կիրառվել է առանց պատշաճ ձեւով վկայակոչման։ Սակայն դատարանները համապատասխան ակտերը կայացնելիս առաջնորդվել են վիճարկվող դրույթով եւ ըստ էության կիրառել են առանց դրա վկայակոչման։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 04.04.2008թ. ՍԴՈ- 747 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ օրենքի դրույթը համարվում է անձի նկատմամբ կիրառված, եթե այն տվյալ անձի համար առաջացրել է իրավական հետեւանքներ:

5. Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2413 հոդվածով սահմանված ` «ողջամիտ ժամկետում» ձեւակերպմանը, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործը դատարանում ստանալու վերաբերյալ ծանուցման պարտականություն չսահմանելու մասով առկա իրավական բացի առումով դիմումի քննությունը ենթակա է մերժման` դիմողի նկատմամբ կիրառված չլինելու պատճառաբանությամբ։

6. Ելնելով դիմողի գույքային դրությունից` պետական տուրքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը կարելի է բավարարել։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար դիմումների ընդունելության պայմանները։ Այդ հոդվածում սահմանված որեւէ պայմանի բացակայությունը հանգեցնում է նրան, որ անհատական դիմում ներկայացրած անձը չի համարվում սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ։ Հետեւաբար` դիմումը վերոհիշյալի մասով անհիմն է եւ ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 69- րդ հոդվածի 7-րդ մասի հիմքերով։

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 3-րդ մասով, 69 հոդվածի 1-ին, 3-րդ եւ 6-րդ մասերով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի «գ» կետով, սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

1.

ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ եւ 69-րդ հոդվածների պահանջներով՝ քաղաքացի Ն. Սահակյանի դիմումն ընդունել քննության մասնակի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ ընդունել քննության, կազմել գործ,

2.

3.

բավարարել,

4.

որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովը,

պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2- րդ մասի եւ 69-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքերով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2413 հոդվածով սահմանված «ողջամիտ ժամկետում» ձեւակերպման, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործը դատարանում ստանալու վերաբերյալ ծանուցման պարտականություն չսահմանելու մասով իրավական բացի համապատասխանության վերաբերյալ դիմումի քննությունը մերժել։

5. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ մասի համաձայն դատական կազմի որոշումն ընդունվել է Սահմանադրական դատարանի անունից։

ՍԴԴԿՈ-

Նախագահող՝

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Անդամներ՝

Կ. ԲԱԼԱՅԱՆ

ԱԿԱՆ

ԴԱՏԱՐԱՆԻ

Z/ՔԱՐՏՈՒՂԱ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴ

28 հուլիսի 2009 թ.

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 հուլիսի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել