ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 57 — Իրավաբանական անձի մարմինները 1.
Ամփոփում
Հոդված 57. Իրավաբանական անձի մարմինները 1. Իրավաբանական անձը քաղաքացիական իրավունքներ է ձեռք բերում և քաղաքացիական պարտականություններ է ստանձնում իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքին, այլ իրավական ակտերին ու նրա կանոնադրությանը համապատասխան: Իրավաբանական անձի մարմինների ընտրության կամ նշանակման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով, օրենքով և (կամ) իրավաբանական անձի կանոնադրությամբ: 2. Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձն իր մա
Ամբողջ Տեքստ
Հոդված 57. Իրավաբանական անձի մարմինները 1. Իրավաբանական անձը քաղաքացիական իրավունքներ է ձեռք բերում և քաղաքացիական պարտականություններ է ստանձնում իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքին, այլ իրավական ակտերին ու նրա կանոնադրությանը համապատասխան: Իրավաբանական անձի մարմինների ընտրության կամ նշանակման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով, օրենքով և (կամ) իրավաբանական անձի կանոնադրությամբ:
2. Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձն իր մասնակիցների, ինչպես նաև ներկայացուցիչների միջոցով կարող է ձեռք բերել քաղաքացիական իրավունքներ և ստանձնել քաղաքացիական պարտականություններ:
3. Անձը, որն օրենքի կամ իրավաբանական անձի կանոնադրության ուժով հանդես է գալիս նրա անունից, պետք է գործի բարեխղճորեն և ողջամիտ` ի շահ իր կողմից ներկայացվող իրավաբանական անձի: Նա պարտավոր է իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) պահանջով հատուցել իր կողմից իրավաբանական անձին պատճառած վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: (57-րդ հոդվածը փոփ.
21.12.10 ՀՕ-217-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
