Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 48 — Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 48AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 48 — Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 48. Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան 1. Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան, որն անհրաժեշտ է կրթական, հետազոտական, գիտաարտադրական գործունեության և կրթության բնագավառի այլ խնդիրների լուծման համար, ստեղծվում և զարգացվում է բյուջետային, ինչպես նաև սեփական միջոցների հաշվին` կրթության զարգացման պետական ծրագրի և ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի հիման վրա: 2. Ուսումնական հաստատությունների նյութ

Ամբողջ Տեքստ

Հոդված 48. Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան 1. Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան, որն անհրաժեշտ է կրթական, հետազոտական, գիտաարտադրական գործունեության և կրթության բնագավառի այլ խնդիրների լուծման համար, ստեղծվում և զարգացվում է բյուջետային, ինչպես նաև սեփական միջոցների հաշվին` կրթության զարգացման պետական ծրագրի և ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի հիման վրա:

2. Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան, կախված այդ հաստատությունների տիպերից և ձևերից, ներառում է սովորողների համար անհրաժեշտ տարածքներ, կառույցներ, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսուցման համար անհատական տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, համակարգչային դասարաններ։

3. Պետությունը հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում սովորող երեխաներին ապահովում է դասագրքերով և ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով։

4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության նյութատեխնիկական և գիտամեթոդական միջոցներով ապահովումը ֆինանսավորվում է պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: (48-րդ հոդվածը խմբ. 01.12.14 ՀՕ-201-Ն, 26.10.22 ՀՕ-391-Ն ) ( 30.07.21 ՀՕ-319-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 6. ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել