Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-13222 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-132)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 հունիսի 2026թ. ՍԴԱՈ - 132 | ««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ

Ամբողջ Տեքստ

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 259-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի պահանջները՝

1. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել Սահմանադրական դատարան ներկայացնել (մինչև 2026 թվականի հունիսի 24-ի՝ ժամը 18:00-ն Սահմանադրական դատարան մուտքագրել).

ա) ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ընդունած որոշումը,

բ) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված` քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանների վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները,

գ) ամփոփ տեղեկատվություն այն մասին, թե ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող` ՀՀ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքներն առանձին-առանձին տեղամասային ընտրական հանձնաժողովների որքա՞ն անդամ, քարտուղար և նախագահ են ունեցել, ինչպես նաև քանի՞ վստահված անձ են ունեցել,

դ) կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ ներկայացուցիչներից քանի՞սն են հատուկ կարծիքով ստորագրել քվեարկությունների արդյունքների արձանագրությունները, քանի՞սն են ներկայացրել քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջ, քանի՞սն են օրենքով սահմանված կարգով պահանջել անվավեր ճանաչել կոնկրետ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները,

ե) տեղեկատվություն միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների վերաբերյալ: Մասնավորապես` ի՞նչ կազմակերպություններ ներկայացնող և քանի՞ դիտորդներ են մասնակցել տվյալ առաքելությունն իրականացնելու գործին, քանի՞ ընտրական տեղամասում են նրանք դիտարկում կատարել:

2. ՀՀ դատախազությունից պահանջել Սահմանադրական դատարան ներկայացնել (մինչև 2026 թվականի հունիսի 24-ի՝ ժամը 18:00-ն Սահմանադրական դատարան մուտքագրել) ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին առնչվող իրավախախտումների վերաբերյալ ահազանգերի առնչությամբ դատախազության իրավասության շրջանակներում ձեռնարկած միջոցների, ընթացքի ու արդյունքների մասին տեղեկատվություն,

3. ՀՀ դատական դեպարտամենտից պահանջել Սահմանադրական դատարան ներկայացնել (մինչև 2026 թվականի հունիսի 24-ի՝ ժամը 18:00-ն Սահմանադրական դատարան մուտքագրել) ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին առնչվող դատական ակտերը (առ 22.06.2026 թ.),

4. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից պահանջել Սահմանադրական դատարան ներկայացնել (մինչև 2026 թվականի հունիսի 24-ի՝ ժամը 18:00-ն Սահմանադրական դատարան մուտքագրել) ամփոփ տեղեկանք՝ ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին առնչվող` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրավասության շրջանակներում քննվող (քննված) գործերի և նախապատրաստվող նյութերի ընդհանուր թվի և առկա վիճակի վերաբերյալ,

5. ՀՀ քննչական կոմիտեից պահանջել Սահմանադրական դատարան ներկայացնել (մինչև 2026 թվականի հունիսի 24-ի՝ ժամը 18:00-ն Սահմանադրական դատարան մուտքագրել) ամփոփ տեղեկանք՝ ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին առնչվող` ՀՀ քննչական կոմիտեի իրավասության շրջանակներում քննվող (քննված) գործերի և նախապատրաստվող նյութերի ընդհանուր թվի և առկա վիճակի վերաբերյալ,

6. ՀՀ ներքին գործերի նախարարությունից պահանջել Սահմանադրական դատարան ներկայացնել (մինչև 2026 թվականի հունիսի 24-ի՝ ժամը 18:00-ն Սահմանադրական դատարան մուտքագրել) ամփոփ տեղեկանք` ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին առնչվող` ՀՀ ներքին գործերի նախարարության իրավասության շրջանակներում արձանագրված իրավախախտումների ու դրանց առնչությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ,

7. ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից պահանջել Սահմանադրական դատարան ներկայացնել (մինչև 2026 թվականի հունիսի 24-ի՝ ժամը 18:00-ն Սահմանադրական դատարան մուտքագրել) ամփոփ տեղեկանք՝ ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման հարցի առնչությամբ Հանձնաժողովի կողմից տեսալսողական ծառայություն մատուցողների նկատմամբ հարուցված վարչական վարույթների և դրանց արդյունքներով ընդունված որոշումների վերաբերյալ:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

22 հունիսի 2026 թվականի

ՍԴԱՈ-132

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-132
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել