ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը «պետական կառավարման» բառերից հետո լրացնել «համակարգի» բառով: Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ոստիկանության կանոնադրությունը հաստատում և աշխատողների քանակը սահմանում է վարչապետը: Ոստիկանության պետը ոստիկանության կառուցվածքի և քանակի սահմաններում իրավասու է ստեղծելու ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ:».
2) 4-րդ մասի «ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով: Հոդված 3. Օրենքում «ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ոստիկանության պետ» բառերով, «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով «Սահմանադրություն» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով «Կառավարություն» բառով: Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» բառերով: Հոդված 5. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վարչապետը:»: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-272-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-272-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.04.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.465 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.03.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.03.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.04.2018 Հիմնական ակտ 23.03.2018, ՀՕ-272-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.04.2001, ՀՕ-177 16.04.2001, ՀՕ-177 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 մարտի, 2018 թ.
- Գործի #:
- ՀՕ-272-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
