«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 մայիսի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 12 | «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
7 մայիսի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Մ. Թոփուզյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով «Նոյյան տապան» ՍՊԸ-ի դիմումով գործը
քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Նոյյան տապան» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածի 18-րդ և 19-րդ պարբերությունները ճանաչել ՀՀ Սահմանադրության 8, 18, 19, 31, 42, 45 հոդվածներին հակասող և անվավեր»։
1. Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթների և ՀՀ Սահմանադրության 18, 19 հոդվածների միջև հակասությունը դրսևորվում է նրանում, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքը, հարկատու-հարկահավաք հարաբերություններում նախատեսելով պարտավորությունների կատարման արտադատարանական մեխանիզմ, միաժամանակ չի բացառել ցեսիայի պայմանագրի գործողության ժամկետում հարկային մարմնի կողմից հայցով դատարան դիմելու հնարավորությունը։
Դիմողը գտնում է, որ ցեսիայի պայմանագրերի կնքմամբ հարկային պարտականությունները կատարելու համար հարկային մարմնին պահանջի իրավունքի զիջման պահից հարկային մարմինը ցեսիայի պայմանագրերի գործողության ժամկետում պետք է զրկվի դատական հայցով համապատասխան հարկային պարտավորությունները գանձելու հնարավորությունից, քանի որ բացակայում է «իրավունքի խախտման» փաստը, հետևաբար չկա դատական պաշտպանության հնարավորությունը։ Ըստ դիմողի օրենսդիրը պետք է ելնի այն կանխավարկածից, որ
ցեսիայի պայմանագրով պահանջի իրավունքը զիջելիս, առնվազն այդ պայմանագրերի գործողության ժամանակահատվածում, զիջված պահանջին համարժեք պարտավորությունների մասով կետանց, իսկ հարկային մարմնի համար համապատասխան մասով խախտում գոյություն չունի։
Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթներն առաջացրել են իրավական անորոշություն և պայմաններ ստեղծել վիճարկվող դրույթների կամայական և տարածական մեկնաբանման ու կիրառման համար։
2. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի
ուսումնասիրությունից, դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ դիմողը պահպանել է սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմանները, այն է
դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ ՀՀ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Նոյյան տապան» ՍՊԸ-ի դիմումով գործն ընդունել քննության։
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
Նախագահող
Անդամներ
7 մայիսի 2013թ.
ՍԴԴԿՈ/1-12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 մայիսի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
