Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-32-Ն2 մայիսի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի մայիսի 2-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-13-րդ մասերով. «Դատվածություն չունեցած համարել 2002 թվականի ապրիլի 26-ից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով 1961 թվականի մարտի 7-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով կամ 2003 թվականի ապրիլի 18-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման համար դատապարտված անձանց: Այդ անձանց նկատմամբ կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասով կամ դատվածությամբ պայմանավորված` այլ օրենքով կամ իրավական ակտով նախատեսված սահմանափակումները: Դատվածություն չունեցած համարել 2004 թվականի հուլիսի 1-ից հետո կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար դատապարտված անձանց, եթե նրանց դատվածությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով հանվել կամ մարվել է: Այդ անձանց նկատմամբ կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասով կամ դատվածությամբ պայմանավորված` այլ օրենքով կամ իրավական ակտով նախատեսված սահմանափակումները: 2004 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով կատարելու համար դատապարտված և պատիժը կրած կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց կամ այն անձանց դիմումի հիման վրա, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ այն չներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով ներկայացված` դատախազի միջնորդությամբ դատարանը վերանայում է այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռը` կարճելով քրեական գործի վարույթը, եթե նրանց դատվածությունը դատարան դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով կատարած և դրա համար պատիժ կրող անձանց դիմումի հիման վրա, իսկ այն չներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով ներկայացված` դատախազի միջնորդությամբ դատարանը վերանայում է այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռը` կարճելով քրեական գործի վարույթը և նրանց ազատելով պատժի հետագա կրումից, եթե նրանք մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում է կայացրել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին: Կարճել դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կասկածվում կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար, եթե այդ անձինք մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում է կայացրել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:»: Հոդված 2. Անցումային դրույթներ 1. Սույն օրենքի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում լրացվող 12-րդ և 13-րդ մասերը տարածվում են այն անձանց վրա, որոնք մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կամ դրանց կատարման համար դատապարտվել են: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2013 թ. մայիսի 21 Երևան ՀՕ-32-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-32-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (08.06.2013-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2013.05.29/28(968) Հոդ.504 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 02.05.2013 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.05.2013 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 08.06.2013 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 02.05.2013, ՀՕ-32-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.04.2003, ՀՕ-529-Ն 18.04.2003, ՀՕ-529-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 մայիսի, 2013 թ.
Գործի #:
ՀՕ-32-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել