Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 424 — Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով կամ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները խախտելը (վերնագիրը լրաց.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 424AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 424 — Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով կամ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները խախտելը (վերնագիրը լրաց.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 424. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով կամ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները խախտելը (վերնագիրը լրաց. 03.07.25 ՀՕ-255-Ն ) 1. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների` մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումների կ

Ամբողջ Տեքստ

Հոդված 424. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով կամ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները խախտելը (վերնագիրը լրաց. 03.07.25 ՀՕ-255-Ն ) 1. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների` մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կամ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կամ Օրենսգրքի 393-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով կատարված գրանցումներին կամ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոններին չհամապատասխանող դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարելու դեպքում, եթե դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում նշված դրոշմավորման ենթակա ապրանքի ընդհանուր արժեքը և (կամ) օտարման համար նախատեսված վայրում գտնվող այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում` Օրենսգրքով սահմանված կարգով որոշված) գներով՝ 1) չի գերազանցում 50 հազար դրամը, ապա Օրենսգրքի 391-րդ հոդվածով սահմանված՝ դրոշմավորման պարտավորություն կրող անձը վճարում է տուգանք` 500 հազար դրամի չափով. 2) գերազանցում է 50 հազար դրամը, ապա Օրենսգրքի 391-րդ հոդվածով սահմանված՝ դրոշմավորման պարտավորություն կրող անձը վճարում է տուգանք` ապրանքների ընդհանուր արժեքի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն 500 հազար դրամը: (424-րդ հոդվածը փոփ. 24.10.19 ՀՕ-198-Ն, լրաց.

16.12.21 ՀՕ-408-Ն, 03.07.25 ՀՕ-255-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել