Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 114 — Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների նշանակման հիմքերը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 114AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 114 — Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների նշանակման հիմքերը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 114. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների նշանակման հիմքերը 1. Դատարանը բժշկական բնույթի հարկադրանքի միջոց է նշանակում այն անձի նկատմամբ, որը՝ 1) պատժի սպառնալիքով արգելված արարքի կատարման պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, 2) հանցանքի կատարման պահին գտնվել է սահմանափակ մեղսունակության վիճակում, 3) հանցանքի կատարման պահին գտնվել է մեղսունակության վիճակում, սակայն դրանից հետո նրա մոտ դրսևորվել է հոգեկան առողջության խնդիր, 4) կատար

Ամբողջ Տեքստ

Հոդված 114. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների նշանակման հիմքերը 1. Դատարանը բժշկական բնույթի հարկադրանքի միջոց է նշանակում այն անձի նկատմամբ, որը՝ 1) պատժի սպառնալիքով արգելված արարքի կատարման պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, 2) հանցանքի կատարման պահին գտնվել է սահմանափակ մեղսունակության վիճակում, 3) հանցանքի կատարման պահին գտնվել է մեղսունակության վիճակում, սակայն դրանից հետո նրա մոտ դրսևորվել է հոգեկան առողջության խնդիր, 4) կատարել է հանցանք և ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, դեղամոլությունից կամ թունամոլությունից բուժման կարիք ունի:

2. Դատարանն անձի նկատմամբ նշանակում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, եթե հանգում է հետևության, որ անձը, իր առողջական վիճակով պայմանավորված, կարիք ունի բժշկական միջամտության, որը կապահովի իր կամ այլ անձի անվտանգությունը, ինչպես նաև սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ անվտանգության միջոցների կիրառման նպատակի իրականացումը:

3. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի ժամկետի ավարտից հետո անձի նկատմամբ իրականացվող բժշկական օգնության և սպասարկման հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

4. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասում նշված և հոգեկան վիճակով իր կամ այլ անձի համար վտանգավորություն չներկայացնող անձի վերաբերյալ անհրաժեշտ նյութերն ուղարկում է առողջապահության համապատասխան մարմին՝ այդ անձի բուժման հարցը լուծելու համար։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել