Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 61.2 — Ոռոգման համակարգի կառավարումը Ոռոգման ջրամատակարարման հարաբերությունների սուբյեկտներն են ջրօգտագործողը և ջրամատակարարը, որոնց լիազորությունների ցանկը և գործունեության կարգը սահմանվ
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 61.2AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 61.2 — Ոռոգման համակարգի կառավարումը Ոռոգման ջրամատակարարման հարաբերությունների սուբյեկտներն են ջրօգտագործողը և ջրամատակարարը, որոնց լիազորությունների ցանկը և գործունեության կարգը սահմանվ

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 61.2. Ոռոգման համակարգի կառավարումը Ոռոգման ջրամատակարարման հարաբերությունների սուբյեկտներն են ջրօգտագործողը և ջրամատակարարը, որոնց լիազորությունների ցանկը և գործունեության կարգը սահմանվում են օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով: Ոռոգման ջրամատակարարման կառավարումը կարող է իրականացվել Ջրային համակարգերի կառավարման մարմնի և (կամ) մասնավոր կառավարման միջոցով: Ոռոգման ջրամատակարարման մասնավոր կառավարումը կարող է իրակ

Ամբողջ Տեքստ

Հոդված 61.2. Ոռոգման համակարգի կառավարումը Ոռոգման ջրամատակարարման հարաբերությունների սուբյեկտներն են ջրօգտագործողը և ջրամատակարարը, որոնց լիազորությունների ցանկը և գործունեության կարգը սահմանվում են օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով: Ոռոգման ջրամատակարարման կառավարումը կարող է իրականացվել Ջրային համակարգերի կառավարման մարմնի և (կամ) մասնավոր կառավարման միջոցով: Ոռոգման ջրամատակարարման մասնավոր կառավարումը կարող է իրականացվել մասնակցային կառավարման միջոցով Ջրօգտագործողների ընկերությունների և (կամ) Ջրօգտագործողների ընկերությունների միությունների կողմից` օրենքով սահմանված կարգով: Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ոռոգման ջրամատակարարման մասնավոր կառավարման դեպքում ոռոգման համակարգերի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել սույն օրենսգրքի 6-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով: Մասնակցային կառավարումն իրականացնող իրավաբանական անձինք ունեն ոռոգման համակարգի օգտագործման նախապատվության իրավունք: (61.2-րդ հոդվածը լրաց.

24.10.11 ՀՕ-273-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել