Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 141 — Պատերազմ վարելու արգելված միջոցների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 141AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 141 — Պատերազմ վարելու արգելված միջոցների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 141. Պատերազմ վարելու արգելված միջոցների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները 1. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ՝ 1) թույնի կամ թունավոր զենքի կիրառումը, 2) հեղձուցիչ, թունավոր կամ այլ գազերի կամ նմանատիպ այլ հեղուկների, նյութերի կամ միջոցների կիրառումը, 3) մարդու մարմնում հեշտ պայթող կամ սեղմվող փամփուշտների կիրառումը, այդ թվում՝ պատյանային փամփուշտների կիրառումը, որոնց կոշտ պատյանը

Ամբողջ Տեքստ

Հոդված 141. Պատերազմ վարելու արգելված միջոցների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները 1. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ՝ 1) թույնի կամ թունավոր զենքի կիրառումը, 2) հեղձուցիչ, թունավոր կամ այլ գազերի կամ նմանատիպ այլ հեղուկների, նյութերի կամ միջոցների կիրառումը, 3) մարդու մարմնում հեշտ պայթող կամ սեղմվող փամփուշտների կիրառումը, այդ թվում՝ պատյանային փամփուշտների կիրառումը, որոնց կոշտ պատյանը չի ծածկում ամբողջ միջուկը, կամ որոնք կտրվածքներ ունեն, կամ 4) ավելորդ վնասվածք առաջացնող կամ ավելորդ տառապանք պատճառող կամ իրենց բնույթով ոչ ընտրական համարվող զենքի, ռազմամթերքի կամ սարքի կիրառումը՝ ի խախտումն զինված ընդհարումների միջազգային իրավունքի, պայմանով, որ այդպիսի զենքը, ռազմամթերքը կամ սարքը համապարփակ արգելքի առարկա է՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել