ԹԱԴԵՎՈՍ ԴԵՐՄԵՆՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՄԱՍԱՄԲ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 հունիսի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 21 | ԹԱԴԵՎՈՍ ԴԵՐՄԵՆՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՄԱՍԱՄԲ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՄԱՍԱՄԲ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Քաղ. Երեւան
22 հունիսի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ` Մ. Թոփուզյանի
Անդամակցությամբ՝ Հ. Դանիելյանի
Ֆ. Թոխյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Թադեոս Դերմենջյանի անհատական դիմումով գործը
քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Թադեւոս Դերմենջյանը 10.06.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով քննության առնել եւ որոշել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ
օրենսգրքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 165-րդ հոդվածների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված է, որ սույն դիմումը մասամբ` նշված օրենսգրքի 1-7-րդ հոդվածների մասով, ակնհայտ անհիմն է, քանի որ դիմողն իրավաբանորեն չի հիմնավորել իր սահմանադրական
իրավունքների ենթադրյալ խախտման փաստի եւ վիճարկվող դրույթների միջեւ անմիջական
պատճառահետեւանքային կապի ուղղակի առկայությունը /ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 8-րդ եւ 9-րդ կետեր/: Բացի դրանից, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմն
արձանագրում է նաեւ, որ դիմողի կողմից փաստորեն անտեսված է «Սահմանադրական
դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն առ այն, որ դիմողի
նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով անհրաժեշտաբար պետք է
կիրառված լինի որեւէ օրենքի դրույթ կամ դրույթներ: Ներկայացված եւ ուսումնասիրված դատական ակտերից անվերապահորեն հետեւում է, որ դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանների կողմից ակնհայտորեն կիրառված չեն վերը
հիշատակված օրենսգրքի 1-7-րդ հոդվածները, ինչպես նաեւ նույն օրենսգրքի 165-րդ
հոդվածի 2-5-րդ մասերը /պարբերությունները/:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի
1-ին մասի /պարբերության/ մասով սույն անհատական դիմումի քննությունը մերժելու`
օրենքով սահմանված հիմքերը բացակայում են, քանի որ դիմողի կողմից պահպանվել
են ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար օրենքով սահմանված ընդունելիության բոլոր պայմանները: Տեղին է մատնանշել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ
սահմանադրական դատարան է ներկայացվել դիմում /մտից թիվ 1-169, 11.06.2010թ./,
համաձայն որի` ի թիվս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի
մի շարք այլ հոդվածների, վիճարկվում է նաեւ նշված օրենսգրքի 165-րդ հոդվածի
1-4-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու պարագան: Գործի
դատաքննությունը նշանակված է 16.11.2010թ. /«Սահմանադրական դատարանի մասին»
ՀՀ օրենքի 39-րդ հոդված/:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին»
ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ եւ 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 1-ին եւ 7-րդ մասերով,
ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Քաղաքացի Թադետս Դերմենջյանի անհատական դիմումով գործը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի /պարբերության/ մասով ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ
Ազգային ժողովին:
3. Տվյալ անհատական դիմումով գործի քննության ընդունումը` Վարչական
իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ,
7-րդ հոդվածների, ինչպես նաեւ 165-րդ հոդվածի 2-5-րդ մասերի մասով մերժել:
ԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Նախագահող՝
Անդամներ`
3 ՔԱՐՏՈՒՂԱ=
ՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ԹՅՈՒՆ
[անընթեռնելի]
22 հունիսի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/2-21
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 հունիսի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-21
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
