ԶԱԴԱ ԲՐՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 ապրիլի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 9 | ԶԱԴԱ ԲՐՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
3 ապրիլի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով Զադա Բրոյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Զադա Բրոյանը 2018 թվականի մարտի 12- ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79 հոդվածին հակասող և անվավերե։
2. Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79- րդ հոդվածի պահանջներին, քանի որ այն չի համապատասխանում իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջներին, անհամաչափ սահմանափակում է անձի արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքները, բավարար չափով հստակ չէ, որպեսզի հիմնական իրավունքները և ազատությունները կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ։
Ըստ դիմողի վիճարկվող դրույթի իրավակարգավորումների շրջանակներում օրենսդիրը չի սահմանել հստակ և կանխատեսելի չափանիշներ, որոնցով դատարանը պետք է առաջնորդվի, կամ այն հանգամանքները, որոնք դատարանը պետք է հաշվի առնի համապատասխան որոշում կայացնելիս։ Նման օրենսդրական կարգավորումների պայմաններում հնարավոր է լինեն այնպիսի դեպքեր, երբ մի դատարանը, հետազոտելով գործի նյութերը, համարի, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը ձեռնարկել է օրենսգրքով նախատեսված միջոցառումները, իսկ մեկ այլ դատարան էլ համարի, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը չի ձեռնարկել օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները։
Դիմողի կարծիքով վիճարկվող իրավակարգավորումն արգելափակում է անձանց արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացումը, ինչպես նաև խախտվում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը։
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման, քանի որ դիմողը բարձրացնում է վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարց։ Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողն իր իրավունքների խախտումը պայմանավորում է վիճարկվող դրույթի իրավական անորոշությամբ։ Ընդ որում, վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի փաստարկները հիմնականում ուղղված են այն հանգամանքի շեշտադրմանը, որ վիճարկվող դրույթի շրջանակներում իր նկատմամբ կայացվել են միմյանց հակասող, չպատճառաբանված որոշումներ, ինչն արդյունք է վիճարկվող դրույթի իրավական անորոշության։ Խնդրո առարկա գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ դատարանը 2017 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ արձանագրել է, որ «...քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար…, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ արձանագրված քննչական և դատավարական գործողություններ կատարելու մասին հետևությունները չեն բխում սույն քրեական գործի նյութերիցե։
Այսինքն, կոնկրետ քրեական գործի առանձնահատկություններով
պայմանավորված գնահատողական կատեգորիա է այն արդյոք վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար։ Դիմողի պնդումներն առ այն, որ իր նկատմամբ կայացվել են իրար հակասող, չպատճառաբանված որոշումներ, վկայում են այն մասին, որ դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։
Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ- 21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով։ Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Զադա Բրոյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
3 ապրիլի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/2-9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 ապրիլի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-9
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
