ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի մայիս ի 2- ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 223-րդ հոդվածում 1-ին մասի 1-ին կետից հանել «97.2, 97.3,» թվերը, նույն կետի «189.9-189.10» թվերը փոխարինել «189.9» թվով, իսկ «206.5, 206.10, 206.11, 206.12, 206.13, 206.16, 206.14 հոդվածներով» բառերը՝ «206.16-րդ հոդվածով» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 232-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը «97.1,» թվից հետո լրացնել «97.2, 97.3,» թվերով.
2) 2-րդ մասի 1-ին կետը «97.1,» թվից հետո լրացնել «97.2 ուղղ. , 97.3,» թվերով: Հոդված 3. Օրենսգրքի 244.17-րդ հոդվածում 1-ին մասը «189.24-րդ» բառերից հետո լրացնել «, 206.14-րդ» բառերով: Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.20–244.22-րդ հոդվածներով. « Հոդված 244.20. Պրոբացիայի ծառայությունը 1. Պրոբացիայի ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 206.10-206.13-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Պրոբացիայի ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի պրոբացիայի ծառայողի վերադասը: Հոդված 244.21. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 206.5-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննում և վարչական տույժեր նշանակում է հարկադիր կատարողի վերադասը: Հոդված 244.22. Պետական մարմնին (պաշտոնատար անձին) տեղեկություն (տվյալ) չտրամադրելու կամ կեղծ տեղեկություն (տվյալ) ներկայացնելու վերաբերյալ գործերի քննությունը 1. Սույն օրենսգրքի 189.10-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է պետական մարմինը կամ պաշտոնատար անձը, որին համապատասխան տեղեկությունը (տվյալը) պետք է տրամադրվի:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի համապատասխան պետական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:»: Հոդված 5. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 4-րդ, 9-րդ, 12-րդ և 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 7-րդ կետից հանել «, 189.10» թիվը։ Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը շարունակում են քննվել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությանը և կարգին համապատասխան: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2024 թ. մայիսի 17 Երևան ՀՕ-221-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-221-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (30.05.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 02.05.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 17.05.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 30.05.2024 Հիմնական ակտ 02.05.2024, ՀՕ-221-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 26.06.2024, ուղղ.24-28Ն ՈՒՂՂՈՒՄ 2024.05.02 ՀՕ-221-Ն ՀՀ ՕՐԵՆՔԻ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մայիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-221-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
