ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 315 — Քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու հարցի քննարկումը 1.
Ամփոփում
Հոդված 315. Քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու հարցի քննարկումը 1. Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-14-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանքի առկայության դեպքում, երբ դա հնարավոր է առանց ապացույցների հետազոտման, դատարանը որոշում է կայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքը վերաբերում է մեղադրյալներից մեկին, ապա քրեական հետապնդումը դադարեցվում է միայն ն
Ամբողջ Տեքստ
Հոդված 315. Քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու հարցի քննարկումը 1. Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-14-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանքի առկայության դեպքում, երբ դա հնարավոր է առանց ապացույցների հետազոտման, դատարանը որոշում է կայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքը վերաբերում է մեղադրյալներից մեկին, ապա քրեական հետապնդումը դադարեցվում է միայն նրա նկատմամբ՝ առանց վարույթը կարճելու:
2. Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ վերացվում են տվյալ մեղադրյալի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցները, իսկ վարույթը կարճելու դեպքում` նաև այլ անձանց նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցները: Վարույթը կարճելու մասին որոշմամբ լուծվում է նաև իրեղեն ապացույցների տնօրինման հարցը:
3. Քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշման պատճենն ուղարկվում է հանրային մեղադրողին և վարույթի մասնավոր մասնակիցներին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
