«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ 01.06.07Թ. ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-82)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 հունիսի 2007թ. ՍԴԱՈ - 82 | «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ 01.06.07Թ. ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ 01.06.07Թ.
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Նոյյան-Տապան տպարանից 2007թ. մայիսի 10-12-ն ընկած
ժամանակահատվածում տպարանում տպագրված նյութերի բոլոր հաշիվ-ապրանքագրերը պահանջելու մասին» 01.06.07թ. միջնորդությունը,
2. ՀՀ պետական վիճակագրական ծառայությունից «ՀՀ-ում ծնված քաղաքացիների ըստ տարվա օրերի բաշխվածության վերաբերյալ տեղեկանք», ինչպես նաև «ՀՀ քաղաքացիների մահացության ծննդյան օրերից կախվածության վերաբերյալ տեղեկանք» պահանջելու մասին միջնորդությունը,
3. «2003 թվականից սկսած համապետական ընտրությունների հետ կապված բոլոր ընտրախախտումներին հատկապես ՍԴ-ի որոշումներում արծարծված, քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ընթացք տալու վերաբերյալ նյութերը ՀՀ դատախազությունից պահանջելու վերաբերյալ միջնորդությունը,
4. ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրական իրավունք ունեցող բոլոր այն քաղաքացիների տվյալները, որոնց «ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարին» սյունակում ամսաթիվը և ամիսը գրված են «00.00», ՀՀ ոստիկանությունից պահանջելու մասին միջնորդությունները մերժել, նկատի ունենալով, որ դիմումատուն ունեցել է բոլոր հնարավորությունները վաղօրոք այդ նյութերը ձեռք բերելու համար, և դրանցում տեղ գտած փաստարկների հիման վրա պատճառաբանված իր դիմումը սահմանադրական դատարան ներկայացնելու համար։
Միաժամանակ, դատաքննության ընթացքում չներկայացվեց որևէ հիմնավորում, որ ինչ-որ կերպ խոչընդոտվել են դիմողի իրավունքներն այդ նյութերը ձեռք բերելու համար։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ.
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
7 հունիսի 2007 թվականի
ՍԴԱՈ-82
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հունիսի, 2007 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-82
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
