ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 164 — Ինքնասպանությանը նպաստելը 1.
Ամփոփում
Հոդված 164. Ինքնասպանությանը նպաստելը 1. Ինքնասպանություն գործելու վճռականություն ունեցող անձին դա իրագործելու համար գործիք կամ միջոց տրամադրելը կամ դրան այլ կերպ նպաստելը, եթե անձը ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ է կատարել, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 161-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները` պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժ
Ամբողջ Տեքստ
Հոդված 164. Ինքնասպանությանը նպաստելը 1. Ինքնասպանություն գործելու վճռականություն ունեցող անձին դա իրագործելու համար գործիք կամ միջոց տրամադրելը կամ դրան այլ կերպ նպաստելը, եթե անձը ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ է կատարել, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 161-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները` պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) հղի կնոջ նկատմամբ, 2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, 3) անչափահասի նկատմամբ, 4) շահադիտական դրդումներով, 5) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ կամ 6) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: (164-րդ հոդվածը խմբ.
12.04.24 ՀՕ-170-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
