Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼԵՎՈՆ ՄՈՒՍՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼԵՎՈՆ ՄՈՒՍՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-2526 օգոստոսի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 օգոստոսի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 25 | ԼԵՎՈՆ ՄՈՒՍՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀՀԱԱՅՅԱԱՍՍՏՏԱԱՆՆԻԻ ՀՀԱԱՆՆՐՐԱԱՊՊԵԵՏՏՈՈՒՒԹԹՅՅԱԱՆՆ ՍՍԱԱՀՀՄՄԱԱՆՆԱԱԴԴՐՐԱԱԿԿԱԱՆՆ ԴԴԱԱՏՏԱԱՐՐԱԱՆՆԻԻ ԹԹԻԻՎՎ 22 ԴԴԱԱՏՏԱԱԿԿԱԱՆՆ ԿԿԱԱԶԶՄՄԻԻ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երեւան 26 օգոստոսի 2013թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ՝ Ֆ. Թոխյանի Անդամակցությամբ` Վ. Պողոսյանի Կ. Բալայանի Քննության առնելով քաղաքացի Լեւոն Մուսոյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, ՊԱՐԶԵՑ. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Լեւոն Մուսոյանը 2013թ. օգոստոսի 5-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասն այնքանով, որքանով դրանում «մեղադրյալ» հասկացության օգտագործմամբ սահմանափակվում է յուրաքանչյուրի ¥անկախ դատավարական կարգավիճակից կամ այդպիսին ունենալ-չունենալու հանգամանքից¤` իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի2 հրապարակային քննության իրավունքը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 14.1-րդ եւ 19-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր: Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.

1. Ըստ դիմողի` վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրությանը, քանի որ դրույթում առկա «մեղադրյալ» բառի օգտագործումը միայն մեղադրյալի նկատմամբ է վերապահում` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու դեմ առարկելու իրավունք, որն էլ, ցուցաբերելով խտրական վերաբերմունք, արհեստականորեն սահմանափակում է յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքի իրացման իրավազորությունը:

2. Դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետեւանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետեւաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը վիճարկում է դրա կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի սահմանադրականության վիճարկմամբ: Փաստորեն դիմողը, ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Այսինքն` առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:3 Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. Քաղաքացի Լեւոն Մուսոյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող՝ Անդամներ՝ 26 օգոստոսի 2013 թվականի ՍԴԴԿՈ/2-25

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 օգոստոսի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-25
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել