Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 29 — Հանցանքը դիտավորությամբ կատարելը 1. Դիտավորությամբ կատարված հանցանքը կարող է դրսեւորվել ուղղակի կամ անուղղակի
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 29 — Հանցանքը դիտավորությամբ կատարելը 1. Դիտավորությամբ կատարված հանցանքը կարող է դրսեւորվել ուղղակի կամ անուղղակի

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 29.Հանցանքը դիտավորությամբ կատարելը 1. Դիտավորությամբ կատարված հանցանքը կարող է դրսեւորվել ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ: 2. Հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետեւանքները եւ ցանկացել է դրանց վրա հասնելը: 3. Հանցանքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է ի

Ամբողջ Տեքստ

Հոդված 29.Հանցանքը դիտավորությամբ կատարելը

1. Դիտավորությամբ կատարված հանցանքը կարող է դրսեւորվել ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ:

2. Հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետեւանքները եւ ցանկացել է դրանց վրա հասնելը:

3. Հանցանքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը, չի ցանկացել այդ հետեւանքները, բայց գիտակցաբար թույլ է տվել դրանք:

4. Եթե օրենքն ավարտված հանցագործության համար քրեական պատասխանատվությունը չի կապում հանցավոր արարքի որոշակի հետեւանքների առաջացման հետ, հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դա կատարող անձը գիտակցել է իր արարքի՝ հանրության համար վտանգավոր բնույթը եւ ցանկացել է կատարել դա:

5. Դիտավորյալ հանցագործության ծանրացնող հանգամանքների համար անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե նա գիտակցել է այդ հանգամանքները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել