Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱԳԻԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱԳՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱԳԻԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱԳՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-1519 ապրիլի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 ապրիլի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 15 | ԳԱԳԻԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱԳՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղ. Երեւան

19 ապրիլի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ` Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ` Հ. Դանիելյանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով քաղաքացիներ Գագիկ Սարուխանյանի եւ Հայաստան Մագոյանի

անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ․

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի`

քաղաքացիներ Գագիկ Սարուխանյանը եւ Հայաստան Մագոյանը 06.04.2010թ. դիմել են

ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով քննության առնել եւ որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով

հիմնավորված է, որ ՀՀ քաղ. դատ. օր.-ի վիճարկվող դրույթի սահմանադրականության

հանգամանքը մինչ այդ քննության առարկա է դարձել ՀՀ սահմանադրական դատարանի

2007թ. ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690 որոշումով:

Այսպիսով, դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի հիշատակված որոշումը, իսկ նմանօրինակ պայմաններում բացակայում են գործը քննության ընդունելու օրենքով սահմանված հիմքերը: Բացի դրանից, սույն անհատական դիմումի ուսումնասիրությունը վկայում է նաեւ,

որ այն ակնհայտ անհիմն է, քանի որ դիմողների կողմից չի պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջն առ այն, որ անհատական դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու

հիմնավորումներ /ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21

աշխատակարգային որոշման 8-րդ եւ 9-րդ կետեր /:

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին»

ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով, 69-րդ հոդվածի 4-րդ եւ 7-րդ մասերով, ՀՀ

սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական

դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացիներ Գագիկ Սարուխանյանի եւ Հայաստան Մագոյանի անհատական

դիմումով գործի քննությունը մերժել:

ՆախագահողմՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Անդամներ՝

ՔԱՐՏՈՒՂԱ =

ՐՈՒԹՅՈՒՆ

34

19 ապրիլի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-15

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 ապրիլի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-15
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել