ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 79 — Հրամանատարը (պետը) պարտավոր է իրեն ենթակա զորամասում (ստորաբաժանումում) ապահովել ներքին կայուն կարգուկանոն` - շտաբի և ենթակա հրամանատարների (պետերի) գործունեությունն ուղղել բոլոր զ
Ամփոփում
Հոդված 79. Հրամանատարը (պետը) պարտավոր է իրեն ենթակա զորամասում (ստորաբաժանումում) ապահովել ներքին կայուն կարգուկանոն` - շտաբի և ենթակա հրամանատարների (պետերի) գործունեությունն ուղղել բոլոր զինծառայողների զինվորական կանոնադրությունների պահանջների ուսումնասիրման և կատարման կազմակերպմանը. - կազմակերպել զինվորական ավանում` ստորաբաժանումների և շինություններում` զինծառայողների ճիշտ տեղաբաշխումը. - նախատեսել ժամանակի նպատակահարմար բաշխում զորամասի ամեն
Ամբողջ Տեքստ
Հոդված 79. Հրամանատարը (պետը) պարտավոր է իրեն ենթակա զորամասում (ստորաբաժանումում) ապահովել ներքին կայուն կարգուկանոն` - շտաբի և ենթակա հրամանատարների (պետերի) գործունեությունն ուղղել բոլոր զինծառայողների զինվորական կանոնադրությունների պահանջների ուսումնասիրման և կատարման կազմակերպմանը. - կազմակերպել զինվորական ավանում` ստորաբաժանումների և շինություններում` զինծառայողների ճիշտ տեղաբաշխումը. - նախատեսել ժամանակի նպատակահարմար բաշխում զորամասի ամենօրյա գործունեության ընթացքում. - անձնակազմին բազմակողմանիորեն նախապատրաստել օրվա վերակարգի ծառայության կատարման, հսկողություն կազմակերպել ներքին ծառայության կատարման նկատմամբ, անձամբ մասնակցել պահակակետերի ստուգման, ինչպես նաև հանձնարարականներ մշակել օրվա վերակարգի ծառայության բարելավման համար. - սահմանել զինծառայողներին այցելության, զորամասից նրանց արձակման կանոններ, անցագրային կարգ և պահանջել դրանց կատարումը. - կազմակերպել և պահպանել ներքին կարգուկանոնը հավաքակայանում, հրաձգարանում (պոլիգոնում) և այլ վայրերում, ուր ժամանակավորապես գտնվում են ստորաբաժանումները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
