Սահակյան — ԵԴ/0864/01/20
Ամփոփում
քննելով ամբաստանյալ Ռ.Սահակյանի նկատմամբ հիշյալ մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, չի հանդիսացել «օրենքի հիման վրա ստեղծված»՝ իրավասու դատարան: 6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել ն փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 28-ի որոշումը ն 7 քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ամբաստանյալ Ռ.Սահակյանի նկատմամբ տասնհինգ դրվագզ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել, ինչպես նան բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թ
Ամբողջ Տեքստ
«Ֆոր Տ.
Ւ: Ն. ՅԱ մ ԵԴ/0864/01/20
ՍՐՏԻՆ
ՊՈպՔ ՄԱՆ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Ռշտունի
Մ.Հարությունյան
Ա.Նիկողոսյան
16 հունիսի 2023 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ
դատարան),
նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Ռուստամ Մաքսիմի Սահակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի ապրիլի 28-ի ն հունիսի 30-ի որոշումների դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 14896719 քրեական գործը ն նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:
2019 թվականի հոկտեմբերի 14ին ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 09192019 քրեական գործը:
1. Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի նոյեմբերի 1Լի որոշմամբ Ռուստամ Մաքսիմի Սահակյանը թիվ 09192019 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ` երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, ն նույն թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
12. Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի նոյեմբերի 14-ի որոշումներով Ռուստամ Սահակյանը թիվ 14896719 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2019 թվականի նոյեմբերի 27-ին թիվ 09192019 ու 14896719 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, ն նախաքննությունը շարունակվել է 14896719 համարով:
Նախաքննության մարմնի 2019 թվականի նոյեմբերի 27ի որոշմամբ Ռ.Սահակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ն 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Յ
Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 14896719 քրեական գործով վարույթը կասեցվել է:
2019 թվականի դեկտեմբերի 2-ին Ռ.Սահակյանը հայտնաբերվել ն բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին:
Նույն օրը թիվ 14896719 քրեական գործով վարույթը վերսկսվել է:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ի, 2020 թվականի հունվարի 31-ի, փետրվարի 10-ի, մարտի 23-ի, 24-ի ն 31Լի, ապրիլի 27-ի ու 30-ի ն մայիսի 26-ի որոշումներով թիվ 15965619, 10888519, 17891319, 14980319, 13780119, 14178120, 17897819, 16184220, 13199920, 14179320, 16897719, 13861720, 10175320, 17181820, 13865520 ու 49156320 քրեական գործերը միացվել են թիվ 14896719 քրեական գործին:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի մարտի 3Լի որոշմամբ մեղադրյալ Ռ՛Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
Նախաքննության մարմնի 2020 թվականի օգոստոսի 5ի որոշմամբ
Ռ.Սահակյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել քսանմեկ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի Լին մասով, երեք դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ն ութ դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
202. թվականի օգոստոսի 17-ին քրեական գործը մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
2 Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ ամբաստանյալ Ռ.Սահակյանի նկատմամբ, վեց դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի Լին մասով, քրեական հետապնդումը դադարեցվել է՝ տուժողների հետ հաշտվելու հիմքով:
21. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2021 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով Ռ.Սահակյանին մեղավոր է ճանաչել տասնհինգ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի Լին մասով, ն յուրաքանչյուր դրվագով նրա նկատմամբ պատիժ է նշանակել
4
ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, երեք դրվազ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ յուրաքանչյուր դրվագով ազատազրկում՝ 2 (երկու) տարի 5 (հինգ) ամիս ժամկետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի 4 (չորս) ամիս ժամկետով, ութ դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ յուրաքանչյուր դրվագով ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ռ.Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով 2020 թվականի մարտի 31-ից:
Նույն դատավճռով վճովել է նան Ռ.Սահակյանից հօգուտ տուժողներ Վ.Փախանյանի, Մ.Գրիգորյանի, Ա.Շեկոյանի, Օ.Զաքարյանի, ԱՄելքումյանի, Է.Մանուկյանի, Մ.Շահբազյանի, Մ.Վանյանի ն Լ Նիկոյանի բռնագանձել համապատասխանաբար 600.000 (վեց հարյուր հազար), 250000 (երկու հարյուր հիսուն հազար), 400.000 (չորս հարյուր հազար), 489.500 (չորս հարյուր ութսունինը հազար հինգ հարյուր), 100.000 (հարյուր հազար), 110000 (հարյուր տասը հազար), 300.000 (երեք հարյուր հազար), 400.000 (չորս հարյուր հազար), 70000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ ն 65.000 (վաթսունհինգ հազար) ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:
3. Ամբաստանյալ Ռ.Սահակյանի ն պաշտպանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի ապրիլի 28-ին որոշում է կայացրել բողոքները մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 10-ի դատավճիռը մասնակիորեն բեկանելու ու փոփոխելու մասին: Ամբաստանյալ Ռ.Սահակյանի նկատմամբ մեկ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով` ամբաստանյալ Ռ.Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:
5
3.. Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հունիսի 30-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 10-ի դատավճիոր մասնակիորեն բեկանելու ն փոփոխելու մասին: Ամբաստանյալ Ռ.Սահակյանի նկատմամբ տասնհինգ դրվագզ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով 0ամբաստանյալ Ռ.Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում՝ 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:
Նույն որոշմամբ տուժողներ Մ.Գրիգորյանի, ԱՄելքումյանի, Օ.Զաքարյանի, Է.Մանուկյանի, Մ.Վանյանի ն Ա.Շեկոյանի քաղաքացիական հայցերը թողնվել են առանց քննության:
Վերաքննիչ դատարանի դատավոր Մ.Հարությունանը Վերաքննիչ
դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշման կապակցությամբ մնացել է հատուկ կարծիքի:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումնեի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մարտի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 2-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:
' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարզավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
6
Ի հիմնավորումը վերոնշյալի բողո. բերած անձ` մի շարք
քրեադատավարական նորմերի համադրված վերլուծությամբ փաստարկել է, որ ստորադաս ատյանի դատական ակտի վերանայման արդյունքում Վերաքննիչ դատարանը կարող է կայացնել գործն ըստ էության լուծող միայն մեկ դատական ակտ՝ գործի քննությունն ավարտելուց հետ՝ խորհրդակցական սենյակ հեռանալով: Վերաքննիչ դատարանի գործառույթի իրացման նման կարգը չի կարող փոփոխվել ն դրանից տարբերվող կարգով դատական ակտ չի կարող կայացվել: Վերաքննիչ դատարանի դատական ակտը կարող է վերանայվել բացառապես Վճռաբեկ դատարանի կողմից, այսինքն՝ Վերաքննիչ դատարանը սեփական դատական ակտը չի կարող վերանայել: Սեփական դատական ակտում փոփոխություններ կատարելու միակ դատավարական եղանակն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի անհստակությունների լուծումն է:
Սույն գործի փաստական հանգամանքները գնահատելով վերը շարադրված դիրքորոշման լույսի ներքո՝ բողոքաբերն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ փաստացի վերանայել է իր կողմից կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը, այն դեպքում, երբ գործող դատավարական կարգավորումները չեն նախատեսում բողոքի քննության արդյունքում կայացված դատական ակտը վերանայելու հնարավորություն՝ անկախ նրանից քրեական գործը շարունակում է գտնվել Վերաքննի. դատարանի վարույթում, թե ոչ:
Արդյունքում, բողոքի հեղինակը, համաձայնվելով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ ամբաստանյալ Ռ.Սահակյանի նկատմամբ տասնհինգ դրված՝ ՀՀ քրեական օրենսգրիք 177-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, այդուհանդերձ արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը բողոքների քննության արդյունքում գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելուց հետո քննելով ամբաստանյալ Ռ.Սահակյանի նկատմամբ հիշյալ մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, չի հանդիսացել «օրենքի հիման վրա ստեղծված»՝ իրավասու դատարան:
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել ն փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 28-ի որոշումը ն
7
քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ամբաստանյալ Ռ.Սահակյանի նկատմամբ տասնհինգ դրվագզ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել, ինչպես նան բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշումը՝ կայացնելով նոր դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արագացված դատական քննության արդյունքով ամբաստանյալ
Ռ.Սահակյանը տասնհինգ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, երեք դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ութ դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղավոր է ճանաչվել հետնյալ արարքների համար. «(.) (Ոմրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամիը, 2019 թվականի սեպտեմբերի 2Լին՝ ժամը 20:00-ի սահմաններում, գտնվելով Երնան քաղաքի Կոմիտասի պողովտայի 48ա հասցեում գործող «Ձկնանոց» կոչվող տաղավարում, աշխատակից Իգոր Յուրիի Աղաբալյանից պատվիրել է ձուլ, որից հեւրո օգվվելով վերջինիս զբաղված լինելու հանգամանքից՝ ապօրինի մուտք է գործել պահեստարան համարվող՝ որպես դրամարկղ ծառայող դարակ ն այնտեղից գաղտնի, անհատույց, ապօրինի, շահադիտական նպատակով հափշվակել է Իգոր Յուրիի Աղարալյանին պատկանող ընդհանուր 520500 ՀՀ դրամ արժողությամբ խոշոր չափերով գույքը, այն է՝ 1500 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, դրանում զվւնվող 238000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումարը, 75000 ՀՀ դրամին համարժեք 10000 ՌԴ ռուբլի ն 206000 ՀՀ դրամ կանխիկ գումարը:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, 2019 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամի 17:20-ի սահմաններում, ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակություն կատարելու դիփավորությամի, գնումներ կատարելու պատրվակով մուտք է գործել Երեան քաղաքի Զ.Սարկաւվագ փողոցի 123 հասցեում գործող հագուարի խանութ ն այնտեղից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է
8
Անահիտ Պարսամյանին Օ0 պատկանող 12000 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել է զգալի չափերի հասնող 388000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամի, 2019 թվականի հոկտեմբերի 3Լին՝ ժամի 12:00-ից մինչն ժամի 14:00-ն ընկած ժամանակահապվածում, օգտվելով Կոմիտաս 16 շենքի 13 տարածքում գտնվող «Աֆրոդիտե» գեղեցկության սրեւհում: Լուսինն Հակոբի Նիկոյանի զբաղված լինելու հանգամանքից ն անուշադրությունից, սրահում առկա. բազմոցի վրա դրված Լուսինն Նիկոյանի պայուսակից գաղտնի, անհատույց, շնւհադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափերով 553600 ՀՀ դրամ արժողությամի գույք, այն Լ՝ 483600 ՀՀ դրամին համարժեք 15000 ՌԴ ռուբլի ու 70000 ՀՀ դրամ կանխիկ գումար:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:55-ից մինչն 17:30-ն ընկած ժաւմանակահաղտվածում, մուտք է գործել Երեան քաղաքի Պարոնյան 1հասցեում գործող «Թրավել գիդ» ՍՊ ընկերության գրասենյակ ն օգտվելով գրասենյակի աշխատակցի անուշադրությունից` սրահի պահարանի վրայից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է Սաւմսոն Սողոմոնյանին պատկանող ընդհանուր խոշոր չափերով 1140034 ՀՀ դրամի գույք՝ 30000 դրամ արժողության ձեռքի պայուսակը, դրանում առկա 1025000 ՀՀ դրամ գումար, 72000 ՀՀ դրամին համարժեք 150 ԱՄՆ դոլար, 8054 ՀՀ դրամին համարժեք 50 վրացական լարի ն 5000 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամի, 2019 թվականի հոկվփեմբերի 26-ին՝ ժամը 1125-ի սահմաններում, մուփք է գործել Երնան քաղաքի Սարյան 228 հասցեում, գործող խանութսրահ ն օգտվելով աշխատակցունխխ Մարիամ Գրիգորյանի անուշադրությունից` սրահում առկա սեղանի վրայից գաղտնի, անհատույց, շահադիտական նպավակով հափշվակել է վերջինիս պավկանող զգալի չափերի` 235000 ՀՀ դրամ արժողությամի «Այֆոն 7» մոդելի բջջային հեռախոսը:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամի, 2019 թվականի հոկվփեմբերի 28-ին՝
9
ժամի 1:30-ի սահմաններում, մուտք է գործել Երնան քաղաքի Ագաթանգեղոս 7 հասցեում գործող «Դեմինի» շպարման պարագաների խանութ-սրահ ն օգտվելով խանութի աշխատակցուհի Անահիտ Սահակյանի անուշադրությունից` սրահում առկա սեղանի վրայից գաղտնի, անհավույց, շահադիտական նպավակով վերցրել է վերջինիս պատկանող զգալի չափերի՝ ընդհանուր 390000 ՀՀ դրամ արժողությամի «Այֆոն 7» մողելի բջջային հեռախոսը:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամի, 2019 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամի 11:30-ից մինչն ժամր 12:00ն ընկած ժամանակահապտվածում, մուտք է գործել Երնան քաղաքի Կորյուն 5 հասցնում գործող կահույքի սրահ ն օգտվելով սրահի աշխատակցուհի Նարինե Գասպարյանի անուշադրությունից՝` սրահում առկա աթոռի վրայից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող` 15000 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը ն դրանում առկա 50000 ՀՀ դրամ գումարը, ընդհանուր՝ զգալի չափերի 65000 ՀՀ դրամի չափով գույք:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամի, 2019 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, որպես հաճախորդ մուտք է գործել Երեան քաղաքի Թումանյան 1 անց. 2/1 հասցեում գործող խմորեղենի արտադրամաս ն այնտեղից գաղտնի, անհավմայց, շահադիտական նպատակով հափշվակել է Վարսիկ (Մանուկյանին պատկանող 5000 ՀՀ րամ արժողությամի) դրամապանակը, դրանում առկա 108000 ՀՀ դրեւմ գումարը, 5000 ՀՀ դրամին համարժեք եվրո գումարը ն ԱՄՆ դոլլար գումարը, ընդհանուր` 118000 ՀՀ դրամի չափով գույք:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիվաւվորությաւմը, 2019 թվաւկաւնի սեպտեմբեր ամսին մուտք է գործել Երնան քաղաքի Սայաթ-Նովա 31 հասցեում գործող «Համեմունք» խանութ-սրահ ն օգտվելով աշխապտակցուհի Սօսի Էօրտեքյանի անուշադրությունից՝ ապօրինի մուտք գործելու եղանակով խանութի դրամարկղից գաւղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է 28000 ՀՀ դրամ կանխիկ գումար` Արմեն Պողոսյանին պավզճառելով զգալի չափերի գույքային վնաս:
10
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիվաւվորությաւմը, 2019 թվականի հոկտեմբեր ամսվա վերջին կամ նոյեմբեր ամսվա ակզիին, մուփք է գործել Երնան քաղաքի Բաղրամյաւն 2 հասցեում գործող «ՏՏ Թոյս» խանութ-սրահ ն օգտվելով աշխատակցուհի Սիրուշ Անտոնյանի անուշադրությունից` ապօրինի մուտք գործելու եղանակով խանութի դրամարկղից գաղտնի, անհավմւյց, շահադիտական նպատակով հափշտակել է 38000 ՀՀ դրամ կանխիկ գումար՝ Հասմիկ Դարբինյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամի 20:00-ի սահմաններում, մուրք է գործել Հովհաննես Ղազարյանին պատկանոլ` Երնան քաղաքի Մաշտոցի 19/9 հասցեում գործող կոշիկի խանութ ն օգտվելով սրահի աշխատակցուհու անուշադրությունից` խանութի դրամարկղի վրայից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է ընդհանուր 36200 ՀՀ դրամ արժողությամբ թվով երկու դրամապանակ՝ Հովհաննես Ղազարյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամի, 2019 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, մուվք է գործել Երնան քաղաքի Մոլդովական 24/33 հասցեում գործող տնտեսական ապրանքների խանութ-սրահ ն օգտվելով սրահի աշխատակից Վարազդատ Ստեփանյանի զիաղվածության հանգամանքից՝ ապօրինի մուրք գործելու եղանակով փորձել է գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակություն կատարե, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում՝ այլ անձանց խանութսրահ ելումուտ անելու պատճառով, հանցանքն ավարտին չի հասցրել ն առանց որնէ բան հափշտակելու հեռացել է:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամի, 2019 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, մուվք է գործել Երնան քաղաքի Մոլդովական 24/263 հասցեում գործող միրգ-րանջարեղենի խանութսրահ ն օգտվելով խանութի
1
աշխատակից Զինա Մստոյանի զիաղվածության հանգամանքից` ապօրինի մուվք գործելու եղանակով խանութի դրամարկղից գաղտնի, անհամույց, շահադիտական նպատակով հափշտակել Լ 40000 ՀՀ կանխիկ գումար` Ալիխան Շարաբյանին պատճառելով զգայի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամի, 2019 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:30-ից մինչն 19:00-ն ընկած ժամանակահատվաւծում, մուտք է գործել Երեան քաղաքի Սայաթ-Նովա թաղամասի 1/4 հասցեում գործող հազուատրի խանութ-սրահ ն օգտվելով խանութի աշխատակից Ռոզա Գրիգորյանի անուշադրությունից՝ վերջինիս պայուսակից գաղտնի, անհավույց, շահադիտական նպատակով հափշտակել է 5000 ՀՀ դրամ արժողությամի դրամապանակը ն դրանում առկա 16000 ՀՀ դրամ գումարը, ընդհանուր՝ 21000 ՀՀ դրամ գումարի չափով գույք:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամի, Ռոզա Գրիգորյանից նախապես հափշտակված դրամապանակում առկա, վերջինիս անունով «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության բանկային քարվտվ, ապօրինի մուրք գործելու ելանակով՝ 2019 թվականի նոյեմբերի 17ին՝ ժամը 17:46ին, Երնան քաղաքի Խուդյակով 161/2 հասցեում տեղակայված «Կոնվերսրանկ» ՓԲ ընկերության րանկոմատից կանխիկացրել է Ռոզա Գրիգորյանին պատկանող 250000 ՀՀ դրում գումարը:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, մուտք է գործել Երնան քաղաքի Վիլնուսի 37/5 հասցեում գործող «Ֆարեոլիկ» խանութ-սրահ ն օգտվելով Ալլա Մելքոնյանի անուշադրությունից` վերջինիս պայուսակից ն խանութսրահից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է 50000 ՀՀ դրամ գումար ն 50000 ՀՀ դրամ գումարի չավտվ տարբեր տեսակի օծանելիքներ` Ալլա Մելքոնյանին պատճառելով զգալի չափերի` 100000 ՀՀ դրամի չափով գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիփավորությամի, 2019 թվականի հոկտեմբերի 1Լին՝ ժամի 13:20ի սահմաններում, մուտք է գործել Երնան քաղաքի Փարպեցու 16
12
հասցեում գործող «Մակգաֆֆին» սրճարան ն օգվվելով խանութի աշխատակցուհի Ջուլիետա Վեքիլյանի անուշադրությունից` սրճարանի բարի վրայից գաղփեի, անհատույց, շնւհադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող զգալի չափերի` 60000 ՀՀ դրամ արժողությամբ «Քսիաոմի Մ5» մոդելի բջջային հեռախոսը:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի մարտի 15-ին՝ ժամի 14:15-ի սահմաններում, մուտք է գործել Երնան քաղաքի Ազատության 25 հասցեում գործող «Դուրայ Դանշոփ» խանութնսրահ ն օգտվելով խանութի աշխատակցուհի Անուշ Մանանյանի անուշադրությունից՝ ապօրինի մուտք գործելու եղանակով խանութ-սրահի դրամարկղից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշվաւկել է 200000 ՀՀ կանխիկ գումար` Մարինեն Մանանյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի մարտի 19-ին՝ ժամի 19:30-ի սահմաններում, մուտք է գործել Երեան քաղաքի Վ.Վաղարշյան 19 հասցեում գործող «Շոպեվ» հագուստի խանութ ն օգտվելով խանութի աշխատակցուհի Ռեբեկա Մինասյանի անուշադրությունից` խանութի դրամարկղի վրայից գաղվաի, անհավույց, շահադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող զգալի չափերի` 200000 ՀՀ դրամ արժողությամբ «Այֆոն 7» մոդելի բջջային հեռախոսը:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամը, 2020 թվականի մարտի 12ին՝ ժամի 10:30ի սահմաններում բաց դոնով մուտք է գործել Երնան քաղաքի Դ.Վարուժան 28 հասցեում գործող «Աարղդիկ» բժշկական կենտրոնի բուժքույր Մարինա Վանյանի աշխավտաւսենյակ ն օգտվելով վերջինի սենյակում չլինելու հանգամանքից՝ սեղանի վրայից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով համվշտակել է վերջինիս պատկանող` 400000 ՀՀ դրամ արժողությամի «Սամնունգ 9» մոդելի ըջջային հեռախոսը՝ Մարինա Վանյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
13
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամի, 2020 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամի 14:45-ից մինչն 14:55-ն ընկած ժամանակահապտվածում, ապօրինի մումք է գործել Երնան քաղաքի Անդրանիկի 5/7 հասցեում գործող «Սամվել Սարգսյան ն ընկերներ» ՍՊ րնկերության դեղատան վարիչ Հասմիկ Տատինցյանի աշխավպասենյակ ն օգվվելով Հասմիկ Տատինցյանի բացակայությունից` վերջինիս պայուսակից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է 80000 ՀՀ կանխիկ գումար, 47800 ՀՀ դրամին համարժեք 100 ԱՄՆ դոլլար ն 10600 ՀՀ դրամին համալժեք 20 եվրո՝ Հասմիկ Տատինցյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամը, 2020 թվականի մարտի 28-ին՝ ժամի 17:40-ից մինչն ժամը 168:20-ն ընկած ժամանակահատվածում, մուտք է գործել Երնան քաղաքի Գ.Լուսավորիչ 12 հասցեի 126 փարածքում գործող «Ակվարիում» խանութսրանհ ն օգտվելով խանութի աշխատակից Վահե Մուրադյանի անուշադրությունից խանութի սեղանի վրայից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող 50000 ՀՀ դրամ արժողությամբ «Այֆոն ծ6» մոդելի բջջային հեռախոսը՝ Վահե Մուրադյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամը, 2020 թվականի մարտի 20ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, մուտք է գործել Երեան քաղաքի Թումանյան 22 հասցեում գործող «Ամրակ» խանութ-սրահ ն օգտվելով խանութի աշխատակցուհի Աննա Շեկոյանի անուշադրությունից` խանութի սեղանի վրայից գաղտնի, անհատույց, շնւհադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող 400000 ՀՀ դրամ արժողությամի «Սամսունզ Գալաքսի Էս 10» մողելի բջջային հեռախոսը՝ Աննա Շեկոյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, մուվք է գործել Երեան քաղաքի Շիրազի 26/2 հասցեում:
14
գործող խաղալիքների խանութսրահ նե օգտվելով Օֆելիա «Զաքարյանի անուշադրությունից խանութի սեղանի վրայից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող՝ 489900 ՀՀ դրամ արժողությամբ «Այֆոն Ա» մոդելի բջջային հեռախոսը՝ Օֆելյա Զաքարյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի մարտի 16-ին՝ ժամի 17:40-ի սահմաններում, մուտք է գործել Երնան քաղաքի Իսահակյան 36 հասցեում գործող «Բլիք» նկարչական պարագաների խանութ ն օգվվելով խանութի աշխավակիցների անուշադրությունից՝ Էմիլիա Մանուկյանի պայուսակից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող` 110000 ՀՀ դրամ արժողությամի «Նոկիա» մոդելի բջջային հեռախոսը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի փետրվարի 10-ին՝ ժամի 17:00-ի սահմաններում, մուտք է գործել Երնան քաղաքի Սարյան 28/4 հասցեում գործող «Ակոա» ատամնաբուժարան ն օգտվելով կլինիկայի բուժքույր Վարդուհի Փախանյանի անուշադրությունից` սրահում առկա սեղանի վրայից գաղտնի, անհատույց շահադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող` 600000 ՀՀ դրամ արժողությամբ «Այֆոն 11 մաքս» մոդելի բջջային հեռախոսը՝ Վարդուհի Փախանյանին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամի, 2020 թվականի փետրվարի 7-ին՝ ժամի 18:30-ի սահմաններում, մուփք է գործել Երեան քաղաքի Գայի 9 հասցեում գործող մթերային խանութ նե օգտվելով խանութի աշխատակցուհի Սուսաննա Վարդանյանի անուշադրությունից` ապօրինի մուվք գործելու եղանակով խանութի սրահի դրամարկղից գաղտն, անհատույց, շահադիվական նպատակով հափշտակել է 40000 ՀՀ դրամ գումար՝ Սամվել Թենեքեջյանին պատճառելով գույքային վնաս:
15
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիփավորությամը, 2020 թվականի փետրվարի 27-ին՝ ժամի 13:40-ի սահմաններում, չկողպված դոնից ապօրինի մուտք է գործել «Հրազդան Բն» ՓԲԸ-ի թերապետիկ բաժանմունքի աշխատակիցների համար նախատեսված հանդերձարան ն այնտեղից գաղտնի, անհավաւյց, շահադիտական նպատակով հափշտակել է նույն հիմնարկի բուժքույր, Հրազդան քաղաքի բնակչուհի Մարգարիտա Շահբազյանի դրամապանակը, որի մեջ եղել է 200000 ՀՀ դրամ գումար ն 101920 ՀՀ դրամին համարժեք 12000 ՌԴ ռուբլի գումար` Մարգարիվա Շահբազյանին պատճառելով ընդհանուր 301920 ՀՀ դրամի չափով գույքային վնաս»»:
71 Ո.Սահակյանին մեղադրանք առաջադրելու մասին նախաքննության մարմնի՝ 2020 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ ն մեղադրական եզրակացությամբ ակնհայտ տեխնիկական վրիպակի արդյունքում տուժող ՀՏատինցյանի դրվագով որպես հանցանքի կատարման օրը նշվել է 2020 թվականի դեկտեմբերի 23-ը, մինչդեռ քրեական գործով հաստատվել է, որ տվյալ դրվագով հափշտակությունը կատարվել է 2019 թվականի դեկտեմբերի 23-ին: Ընդ որում, նույն տեխնիկական վրիպակն առկա է նան Առաջին ատյանի դատարանի դատավճռում:
7.2. Առաջին ատյանի դատարանն Ռ.Սահակյանի նկատմամբ պատիժ
նշանակելիս հաշվի է առել. «(..) /Այմիաարանյալ Ռուարում Մաքսիմի Սահակյանի անձը, այն, որ նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել ն զղջացել է կատարածի համար:
(-) (Առաջին ատյանի դատարանն ամբաստաւնյալ Ռուարամ Մաքսիմի Սահակյանի պավփասխանավպտվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանք է համարում այն, որ իր դրսնորած վարքագծով արժանացել |է) տուժողներից մի մասի ներողամտությանը ն վերջիններս նրա նկատմամբ որեէ բողոք ն պահանջ չեն ներկայացրել, զղջացել է կատարած արարքների համար ն ընդունել մեղքը, ինչը որպես մեղավոր անձի հետհանցավոր դրական վարքագիծ, վկայում է այն մեւսին, որ շ Տե՛ս քրեական գործ, հատոր 12-րդ, թերթեր 161-168:
3 Տե՛ս քրեական զործ, հատոր 6-րդ, թերթեր 237, 240 ն 261264։
16
նա լրիվ գիվակցել է իր արարքների հանրային վրանգավորությունը ն զղջացել է դրանց համար:
(Առաջին, ատյանի դատարանն ամբաստանյալ Ռուարամ Մաքսիմի
Սահակյանի պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանք է դիվում հանցագործությունների ռեցիդիվը, քանի որ կատարել է դիտավորյալ հանցանքներ ն դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար, որն օրենքով սահմանված կարգով մարված կամ հանված :Լ»":
8. Վերաքննիչ դատարանը բողոքների հիմքերի ն հիմնավորումների սահմաններում Առաջին ատյանի դատարանի դատավճռի իրավաչափության ստուգման արդյունքում կայացված դատական ակտով արձանագրել է. «Սույն գործի փաստական հանգամեւնքներից երնում է, որ Ռուսարամ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ի թիվս այլնի 9 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Թեն ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի Էին մասով նախատեսված հանցանքներից վերջինը Ռուստում Սահակյանը կատարել է 2020 թվականի մարտի 28-ին (Վահե Մուրադյանի դրվագը), սակայն հարկ է նկատել, որ ամբաստանյալին սույն քրեական գործով մեղսագրվում է ի թիվս այլնի նան ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ կետով նախատեսված միջին ծանրության հանցագործություն, որը Ռուստամ: Սահակյանը կատարել է 2020 թվականի դեկտեմբերի 23-ին (Հասմիկ Տիտանցյանի դրվագը) Նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ նույն քրեական գործի շրջանակներում Ռուարում. Սահակյանին մեղսագրված արարքներից վերջինը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հողվածի 2-րդ մասի 3րդ կարով նախատեսված արարքը, կատարվել է 2020 թվականի դեկտեմբերի 25ին, տարձանագրւմ է, որ մինչն այդ կատարված
հանցագործությունների վաղեմության ժեումկետներն ընդհատվել են 2020 թվականի դեկտեմբերի 23-ին կատարված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի իղ կետով նախատեսված միջին ծանրության հանցագործությամբ: Հեվւնաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 15 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ «Տե՛ս քրեական գործ, հատոր 12-րդ, թերթեր 161-168:
17
հոդվածի Լին մաստվ նախատեսված արարքներով Ռուարամ Սահակյանի նկատմամբ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մաւսին պաշտպանի միջնորդությունը ենթակա է մերժման:
(-) Անդրադառնալով պաշտպանի այն պնդմանը, որ դատարանին են ներկայացվել ամբաստանյալի 2006 ն 2010 թվականներին ծնված երեխաների ծննդյան վկայականները, մոր հիվանդությունները հատրատող փաստաթղթերի, ինչին ընդհանրապես անդրադարձ չի կատարվել` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թեն Առաջին ատյանի դատարանը նշված հանգամեւնքներին անդրադարձ չի կատարե ն դրանք առանձին չի արձանագրել որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք, այնուամենայնիվ Ռուստամ Սահակյանի նկատմամբ նշանակել է արդարացի ն համաչափ պատիժ՝ հաշվի առնելով նրա անձի, մյուս պատասխանամվությունն ու պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները, նրա կատարած հանցանքների բնույթր ն վտանգավորությաւն աստիճանը:
Ավելին` Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալի կատարած հանցագործությունների քանակը, բնույթը, վտանգավորության աստիճանը, Ռուստամ Սահակյանի արարքում հանցագործությունների ռեցիդիվի առկայությունը, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն ամիաստանյալի կողմից ազատազրկման ձեռվ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս հանգել է ճիշտ հետնությաւն: Իսկ Ռուսվաւմ Սահակյանի անձր ն երա պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքները, այդ թվում նան խնամքին անչափահաս երեխաների ն հիվանդ մոր առկայությունը, բավարար չեն գալու ողջամիտ հետնության, որ ամբատրանյալի նկատմամը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պավզժի նպատակների իրագործմանը:
(-) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ռուարամ Սահակյանին մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի Լին մասով (Ջուլիետա Վեքիլյանի դրվագով) Ռուսրամ. Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել ՀՀ քրեական դավավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի Էին մասի 5-րդ կետի հիմքով, այն Լ՝ տուժողը հաշտվել է ամբաստանյալի հեր:
18
(-) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիոր պատժի մասով պետք է բեկանել ն փովտխել ն ամբաարանյալի նկատմամբ նշանակված վերջնական պատժից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 177- րդ հոդվածի Լին մասով (Ջուլիետա Վեքիլյանի դրվագով) Ռուարամ Սահակյանի նկատմամի նշանակված պատժի մասնակի գումարված մասը՝ 3 ամիս ժամկեպը»»:
81. Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հունիսի 30-ին կայացրած դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(..) Վերաքննիչ դատարանը 2022 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ մերժել է |ամբաարանյալ ՌՍահակյանի նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշվպանի) միջնորդությունը (.):
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վվյալ դեպքում ամբաարանյալ Ռուստում Սահակյանին առաջադրված մեղադրանքի մասր վերացնելու, փոփոխելու, լրացնելու ն կրկին մեղադրանք առաջադրելու որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումներում ն մեղադրական եզրակացությունում նշված է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` Հասմիկ Տատինցյանի դրվագով արարքը կատարել է 2020 թվականի դեկտեմբերի 23-ին, մինչդեռ նշված դրվագով քրեական գործ հարուցելուորոշմամբ նշված է, որ տվյալ դեպքը կատարվել է 2019 թվականի դեկտեմբերի 23-ին: Բացի այդ, տուժողը նույնպես ցուցմունքներով նշել է, որ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 23-ին:
Հաշվի առնելով նշվածրը՝ Վերաքննիչ դասարանը հարկ է համարում անդրադառնալ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի Լին մաստվ նախատեսված արարքներով վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցին:
(-) (Դիատավճիոր կամ այլ վերջնական որոշում կայացնելուց հետո մինչն այդ պահը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմին է համարվում այն դատարան, ում մու գվմվում է փվյալ քրեական գործը: Այլ խոսքով՝ մինչ այդ պահը քրեական գործը համարվում է տվյալ դատարանի վարույթում գտնվող: Նշվածի համապտեքարում ատացվում է, որ եթե դատարանները քրեական գործով կայացրել 5 Տե՛ս քրեական գործ, հատոր 17-րդ, թերթեր 55-77:
19
են որոշում, ապա մինչն տվյալ քրեական գործն այդ դատարաններից ելքագրելը ն համապավփասիւան արորադաս դատարան ուղարկելը՝ քրեական գործը համարվում: է տվյալ դատարանի վարույթում գտնվող: Ընդ որում՝ նշվածի մասին է վկայում ՛նան այն, որ վերջնական դատական ակտր կայացնելուց հետո` մինչն դրա օրինական ուժի մեջ մրնելը նամ ի կատար ածելը, փվյալ քրեական գործով բոլոր միջնորդությունները (օրինակ կարճաժավկեվ: մեկնում) ներկայացվում են հենց այդ դատարանին:
(-) Վերոգրյալի հիման վրա հաշվի առնելով, որ օրենսդիրը վաղեմության ժամկետը հաշվարկում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչն դատավճոի օրինական ուժի մեջ մտնելու պահը, հետնաբար մինչն դափտավճոի օրինական ուժի մեջ մփնելը` վաղեմության ժամկետը լրանալու օրվա դրությամը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով անձին քրեական
պատասխանատվությունից ազատելու պարտականություն կրում է այն դատարանը, ում վարույթում գտնվում է քրեական գործը»":
Վերաքննիչ դատարանի դատավոր Մ.Հարությունանը Վերաքննիչ
դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշման կապակցությամբ մնացել է հատուկ կարծիքի՝ գտնելով, որ գործի փաստական հանգամանքի կրկնակի քննությունը չի բխում Վերաքննիչ դատարանի գործառույթից: Հիշյալ որոշմամբ արձանագրված հանգամանքը կարող էր քննության առարկա հանդիսանալ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ կամ այն դիտարկվեր որպես ենթադրյալ դատական սխալ, որ կարող է ուղղվել բացառապես վերադաս դատարանի կողմից՛:
Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. արդյոք Վերաքննիչ դատարանն իրավասու էր քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ամբաստանյալ Ռ.Սահակյանի նկատմամբ տասնհինգ դրվագ՝ ՀՀ քրեական « Տե'ս քրեական գործ, հատոր 17-րդ, թերթեր 78-90:
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 17-րդ, թերթեր 91-92:
20
օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել, այն դեպքում, երբ Առաջին ատյանի դատարանի դատավճռի վերանայման արդյունքում կայացրել էր եզրափակիչ դատական ակտ:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի Լին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (..) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի շրջանակում «դատարան» հասկացությունն Օ ընկալվում է տվյալ եզրույթի բովանդակային իմաստով` բնորոշվելով իր դատական, այն է՝ իր իրավասության շրջանակում իրավական նորմերի հիման վրա ն սահմանված կարգով իրականացված ընթացակարգերի արդյունքում համապատասխան հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործառույթով:
Ան պետ, է նան համապատասխանի մի շարք այ պահանջների,
մասնավորապես` ցանկա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հունիսի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/0864/01/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
