ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 797 — Կոմիսիայի առարկա գույքի նկատմամբ իրավունքները 1.
Ամփոփում
Հոդված 797. Կոմիսիայի առարկա գույքի նկատմամբ իրավունքները 1. Կոմիտենտից կոմիսիոներին փոխանցված կամ կոմիտենտի հաշվին կոմիսիոների ձեռք բերած գույքը կոմիտենտի սեփականությունն է: 2. Կոմիսիոներն իրավունք ունի, սույն օրենսգրքի 373 հոդվածին համապատասխան, իր մոտ պահել կոմիտենտին կամ նրա կողմից նշված անձին հանձնելու ենթակա գույքը` կոմիսիայի պայմանագրով իր պահանջներն ապահովելու համար: Կոմիտենտին սնանկ ճանաչելու դեպքում կոմիսիոների` նշված իրավունքը դադարում
Ամբողջ Տեքստ
Հոդված 797. Կոմիսիայի առարկա գույքի նկատմամբ իրավունքները 1. Կոմիտենտից կոմիսիոներին փոխանցված կամ կոմիտենտի հաշվին կոմիսիոների ձեռք բերած գույքը կոմիտենտի սեփականությունն է:
2. Կոմիսիոներն իրավունք ունի, սույն օրենսգրքի 373 հոդվածին համապատասխան, իր մոտ պահել կոմիտենտին կամ նրա կողմից նշված անձին հանձնելու ենթակա գույքը` կոմիսիայի պայմանագրով իր պահանջներն ապահովելու համար: Կոմիտենտին սնանկ ճանաչելու դեպքում կոմիսիոների` նշված իրավունքը դադարում է, իսկ կոմիտենտի հանդեպ ունեցած պահված գույքի արժեքի շրջանակներում նրա պահանջները բավարարվում են սույն օրենսգրքի 374 հոդվածին համապատասխան` գրավով ապահովված պահանջներին հավասար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
