ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 140.2 — Գումարտակի հրամանատարի` հրետանու գծով օգնականը պարտավոր է` - մասնակցել գումարտակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը, իրեն վերաբեր
Ամփոփում
Հոդված 140.2. Գումարտակի հրամանատարի` հրետանու գծով օգնականը պարտավոր է` - մասնակցել գումարտակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը, իրեն վերաբերող մասով կազմակերպել և ղեկավարել դրանց կատարումը. - ապահովել գումարտակի սպաների և ենթասպաների պատրաստությունը հրետանու մարտական կիրառման ուղղությամբ, իրեն վերաբերող մասով ուսումնական պարապմունքներ անցկացնել գումարտակի հրետանային ստորաբաժանումների հետ. - ու
Ամբողջ Տեքստ
Հոդված 140.2. Գումարտակի հրամանատարի` հրետանու գծով օգնականը պարտավոր է` - մասնակցել գումարտակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը, իրեն վերաբերող մասով կազմակերպել և ղեկավարել դրանց կատարումը. - ապահովել գումարտակի սպաների և ենթասպաների պատրաստությունը հրետանու մարտական կիրառման ուղղությամբ, իրեն վերաբերող մասով ուսումնական պարապմունքներ անցկացնել գումարտակի հրետանային ստորաբաժանումների հետ. - ուսումնասիրել գումարտակի հրետանային ստորաբաժանումների յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և սերժանտի բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես տանել անհատական դաստիարակչական աշխատանքներ. - գումարտակի հրետանային ստորաբաժանումներում առնվազն երեք ամիսը մեկ անձամբ ստուգել սպառազինության տեխնիկական վիճակը, լրակազմությունը, հաշվառման և պահպանության կարգը. - հսկողություն իրականացնել գումարտակի հրետանային ստորաբաժանումներում սպառազինության և ռազմամթերքի պահպանության ու սպասարկման ժամանակ հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջների կատարման նկատմամբ. - ապահովել ենթակա անձնակազմին հրաձգության, վարժանքների, տեխնիկայի, սարքավորումների և ռազմամթերքի հետ աշխատանքների անվտանգության կանոնների պահպանության հրահանգավորումը և վերահսկել դրանց պատշաճ իրականացումը. - ղեկավարել ուսումնանյութական բազայի սարքավորման աշխատանքները: (140.2-րդ հոդվածը լրաց. 19.03.13 ՀՕ-20-Ն) Գումարտակի (դիվիզիոնի) սերժանտը
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
