Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 116 — Ներկայացուցչական ծախսերը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 116AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 116 — Ներկայացուցչական ծախսերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 116. Ներկայացուցչական ծախսերը 1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս ներկայացուցչական ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են հարկային տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսը չգերազանցող չափով, բայց ոչ ավելի հինգ միլիոն դրամը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: 2. Պետական գրանցման (օրենքով սա

Ամբողջ Տեքստ

Հոդված 116. Ներկայացուցչական ծախսերը 1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս ներկայացուցչական ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են հարկային տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսը չգերազանցող չափով, բայց ոչ ավելի հինգ միլիոն դրամը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում ներկայացուցչական ծախսերի այն մասը, որը գերազանցում է հինգ միլիոն դրամը:

3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ ներկայացուցչական ծախսեր են համարվում այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու և (կամ) այն պահպանելու նպատակով կատարվող ծախսերը: (116-րդ հոդվածը խմբ. 06.05.26 ՀՕ-234-Ն ) ( 06.05.26 ՀՕ-234-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել