Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ջեյրանյան — ՎԴ/0845/05/21
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Ջեյրանյան — ՎԴ/0845/05/21

Վճռաբեկ դատարանՎԴ/0845/05/2125 ապրիլի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ն երրորդ անձ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.05.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Դիանա Ջեյրանյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն թիվ 2010876248 որոշման հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը՝ կատարողական վարույթ հարուցելու մասով ճանաչելուն, որպես հետնանք, թիվ 2010

Ամբողջ Տեքստ

2 ՍԱՑ թ

(ՀՏ

Ն/ՈՒԿԻ (Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0845/05/21

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0845/05/21

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

Դատավորներ՝ Կ. Ավետիսյան

Կ. Բաղդասարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2024 թվականի ապրիլի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ն երրորդ անձ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.05.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Դիանա Ջեյրանյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն թիվ 2010876248 որոշման հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը՝ կատարողական վարույթ հարուցելու մասով ճանաչելուն, որպես հետնանք, թիվ 2010876248 վարչական ակտի հիման վրա թիվ 06366343 կատարողական վարույթով բռնագանձված գումարը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Դիանա Ջեյրանյանը պահանջել է ճանաչել թիվ 2010876248 որոշման հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը` կատարողական վարույթ հարուցելու մասով, ն որպես հետնանք, պարտավորեցնել վերադարձնել թիվ 2010876248 վարչական ակտի հիման վրա թիվ 06366343 կատարողական վարույթով բռնագանձված գումարը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 25.05.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.05.2022 թվականի որոշմամբ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ն երրորդ անձ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վերաքննիչ բողոքները մերժվել են, ն Դատարանի 25.05.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (ներկայացուցիչ Փառանձեմ Պողոսյան) ն երրորդ անձ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (ներկայացուցիչ Հրայր Կյուրեղյան):

Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

2. ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ ն 27-րդ հոդվածները, չի կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 24.02.2020 թվականին կայացված թիվ 2010876248 վարչական ակտը սահմանված կարգով ուղարկվել է հայցվորին, սակայն վերջինիս ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է «Չպահանջված» նշագրումով, որից հետո ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով վարչական ակտը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (ոո.820218Ր.Յող):

Այսինքն, ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն են ներկայացվել այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց առկայության պայմաններում հարկադիր կատարողը պարտավոր էր հարուցել դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթ, ինչն էլ,

3

իրավացիորեն իրականացրել է ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողը՝ կայացնելով թիվ 06366343 կատարողական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում:

Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի մեկնաբանություններին հակասող մեկնաբանությամբ է կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը՝ հարկադիր կատարման ենթակա որոշումը վերադարձված լինելու ն ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելու փաստերի վերաբերյալ ապացույցները չհամարելով բավարար՝ այդ որոշման ուժի մեջ մտած լինելու փաստը հաստատելու համար:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.05.2022 թվականին կայացրած որոշումը ն գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան նոր քննության, կամ փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել:

2. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Վերաքննիչ դատարանը խախպել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27-րդ հոդվածները, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործում առկա նյութերից հետնում է, որ թիվ 2010876248 որոշումը հայցվորին ուղարկելու փոստային առաքանին «Չպահանջված» նշումով վերադարձվել է, որից հետո տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այսինքն, պահպանվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի պահանջները, հետնաբար հայցվորը համարվել է պատշաճ ծանուցված: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հասցեն տրվում է հենց տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից (օր. տրանսպորտային միջոցները հաշվառելիս), միաժամանակ, թիվ 2010876248 որոշման մեջ առկա է նշում գրանցման (հաշվառման) հասցեի վերաբերյալ: Հետնաբար տվյալ իրավիճակում դատարանի մոտ նշվածի վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում, դատարանը կարող էր հայցվորի հասցեի հետ կապված տեղեկատվություն պահանջել կողմերից:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը սխալ է հետազոտել ն գնահատել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում կայացվել է սխալ դատական ակտ:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.05.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ Դիանա Ջեյրանյանի հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

4

3 ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 24.02.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010876248 որոշման համաձայն՝ Դիանա Ջեյրանյանը կատարված իրավախախտման համար ենթարկվել է վարչական պատասխանատվության (հատոր 1-ին, գ.թ. 29,

հէէք:/ /հէէքՏ://օԷԲօ6.ՐօՃմքօիօ6.Յո/քսերօ//ՐօճմքօիօքօԼուջ):

2) Թիվ Բ01072798094ի/ («Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010876248 որոշում) բեռնային համարով փոստայի ծրարի համաձայն՝ Դիանա Ջեյրանյանին ուղղված փոստային առաքանին 14.03.2020 թվականին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն է վերադարձվել «չպահանջված» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 34):

3) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքից արված քաղվածքի համաձայն՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010876248 որոշումը տեղադրվել է կայքում 14.03.2020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 33):

4) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը թիվ 114464 գրությամբ դիմել է ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2010876248 որոշմամբ նշված դրամական պահանջի կատարումն ապահովելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 29):

5) ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության 21.08.2020 թվականի որոշմամբ հարուցվել է թիվ 06366343 կատարողական վարույթը՝ Դիանա Ջեյրանյանից հօգուտ պետական բյուջեի վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ նշված գումարը, ինչպես նան կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձելու մասին: Նշված գումարների չափով արգելանք է դրվել Դիանա Ջեյրանյանին պատկանող գույքի ն դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ-թ. 30):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6612/05/21 վարչական գործով 15.12.2021 թվականի, թիվ ՎԴ/1140/05/21 վարչական գործով 22.07.2021 թվականի, թիվ ՎԴ/3227/05/21 վարչական գործով 16.03.2022 թվականի, թիվ ՎԴ/9969/05/21 վարչական գործով 11.03.2022 թվականի, թիվ ՎԴ/9963/05/21 վարչական գործով 24.03.2022 թվականի, թիվ ՎԴ/9501/05/21 վարչական գործով 17.11.2021 թվականի, թիվ ՎԴ/9515/05/21 վարչական գործով 17.02.2022 թվականի, թիվ ՎԴ/9522/05/21 վարչական գործով 17.11.2021 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռներում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ինչպես նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ ն 27-րդ հոդվածները, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով

5

Սույն վճռաբեկ բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման առանձեահատկություններին՝ վերահաստատելով նախկիեում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Միաժամանակ, եկատի ունենալով որ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ն երրորդ անձ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վճռաբեկ բողոքները ներկայացվել են ըստ էության նույնաբովանդակ հիմքերով ու հիմեավորումեերով Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քենության առնել համատեղ:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարման ենթակա ակտերի շրջանակը: Նշված հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է ն կատարողական մակագրության թերթը, ինչպես նան «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը (..):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 311-րդ հոդվածի համաձայն` «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող (..) փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմին:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման նուն «օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին նույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նան ուժի մեջ մտնելը ե անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները ն կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են՝

6

13) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացրած վարչական մարմնի անվանումը.

2) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը ն ամսաթիվը.

3) վարչական ակտի համարը, որի հիման վրա դրամական պահանջը ներկայացվել է կատարման, ն գանձման ենթակա գումարի չափը.

4) վարչական ակտն ընդունելու տարին, ամիսը ն ամսաթիվը.

5) վարչական ակտն անբողոքարկելի դառնալու տարին, ամիսը ն ամսաթիվը.

6) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը ե պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

7) վարչական մարմնի գանձապետական հաշվեհամարը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարչական ակտերի հարկադիր կատարման վարույթի մեկնարկի, այսինքն՝ վարչական ակտի հարկադիր կատարման իրավահարաբերության ծագման ն ըստ այդմ՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման համար անհրաժեշտ է Օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում ն նույն հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված գրության ու դրան կից ապացույցների առկայությունը: Այսինքն՝ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իրավասու է հարուցել կատարողական վարույթ, իսկ վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը ծագում է հետնյալ փաստական հիմքերի համակցությամբ.

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվել Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները բավարարող կատարման վերաբերյալ գրություն,

- վերը նշված գրությունը ներկայացվել է ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում,

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղղված գրությանը կցվել է հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը,

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղղված գրությանը կցվել են այդ ակտի մասին Օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նան ուժի մեջ մտնելը ն անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները:

Վերը նշված պահանջներից որնէ մեկի պահպանված չլինելու դեպքում հարկադիր կատարողը պետք է իրացնի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ

7

օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու լիազորությունը: Հետնում է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը կարող է ծագել միայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով նշված վերադարձի հիմքերի բացակայության դեպքում:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հարկադիր կատարման ենթակա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջը պատշաճ իրազեկելու ն ըստ այդմ՝ ուժի մեջ մտնելու ն անբողոքարկելի դարձած լինելու փաստերը հավաստող անհրաժեշտ ապացույցների շրջանակին:

Վարչական ակտի ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Վերջինիս 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին՝ նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ: Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի նորմը, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորելով տվյալ ակտի մասին վարույթի մասնակիցներին իրազեկելու հանգամանքով, միաժամանակ թույլատրում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանել վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ:

Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջն իրազեկելու հատուկ կանոններ են սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով:

Իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 283-րդ հոդվածը սահմանում է. «(..) Որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում անձամբ հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նան տուժողին՝ նրա խնդրանքով: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե՝ 1) այն ստորագրությամբ առձեռն հանձեվել է հասցեատիրոջը, կամ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, ն առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին. 2) այն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ «Ինտերնետով հրապարակային ն անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ն այդ օրենքով համարվում է պատշաճ ծանուցված. 3) պաշտոնական էլեկտրոնային փոստ չունեցող հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա այն ուղարկվել է էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության այլ` (այդ թվում բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով, Ա դրանք հավաստում են պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստը. 4) հասցեատերը դիմել է տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով կամ բողոքարկել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը, որոնց դեպքում որոշումը հանձնելու օր է համարվում տարաժամկետելու խնդրանքով դիմելու կամ բողոքարկելու օրը:

8

Եթե հնարավոր չէ որոշումը հանձնել առձեռն, կամ հասցեատերը չունի պաշտոնական էլեկտրոնային փոստ (բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ անձը չունի նույնականացման քարտ, կամ պետական ռեգիստրի գրանցամատյանում չկա տեղեկատվություն իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի վերաբերյալ) ն գրավոր չի դիմել որոշման մասին իր հայտնած հեռահաղորդակցության միջոցով ծանուցելու խնդրանքով, կամ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով որոշումը հանձնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, չի ստացվել հավաստում պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստի մասին, ապա որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի հաշվառման հասցեով: Եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը, նե առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին, ապա որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը: Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դիմումի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու հետ մեկտեղ որոշումը նս մեկ անգամ ուղարկվում է դիմումում մատնանշված հեռահաղորդակցության միջոցով: Որոշումը հասցեատիրոջ էլեկտրոնային, այդ թվում` պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում անձն ստանում է ծանուցում որոշման առկայության մասին, ինչպես նան համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով կայացված որոշումը հնարավոր կլինի ներբեռնել կամ տեսանելի լինել ինտերնետային կայքի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում առնվազն ծանուցման մեջ արտացոլվում է որոշման եզրափակիչ մասը: Բջջային հեռախոսահամարին հաղորդագրությամբ ծանուցման դեպքում անձը ստանում է կարճ հաղորդագրություն որոշման առկայության մասին՝ որոշման համարի կամ այլ տվյալի նշումով, որի օգտագործմամբ անձը ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն կունենա դիտելու կամ ներբեռնելու որոշումը (...)»:

Այսպես, օրենսդրի կողմից, որպես վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջն իրազեկելու առաջնային եղանակ, նախատեսվել է որոշումն անձամբ հանձնելը. վարչական ակտի մասին իրազեկելու մյուս եղանակները կիրառելի են այն դեպքում, երբ բացակայում է այն հասցեատիրոջն անձամբ հանձնելու եղանակը կիրառելու հնարավորությունը: Այս եղանակով վարչական ակտը հանձնելու դեպքում իրազեկման փաստը հաստատող պատշաճ ապացույցներ են.

- հասցեատիրոջ ստորագրությամբ փաստաթուղթը, որով հավաստվում է տվյալ որոշումը հասցեատիրոջն անձամբ հանձնելու փաստը,

- եթե հասցեատերը հրաժարվել է ստանալ որոշումը, ապա փաստաթուղթ, որի վրա առկա է հանձնողի նշումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց,

9

- եթե որոշումն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին (պաշտոնական էլեկտրոնային փոստի հասկացությունը բացահայտված է «Ինտերնետով հրապարակային ն անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում), ապա ապացույցներ առ այն, որ վարչական ակտն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, ն հասցեատերը կարդացել է տվյալ տեղեկատվությունը («Ինտերնետով հրապարակային ն անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ եթե առկա է կողմերի համաձայնությունը՝ ապա միայն ապացույց հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու վերաբերյալ («Ինտերնետով հրապարակային Ա անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս),

- եթե հասցեատերը չունի պաշտոնական էլեկտրոնային փոստ ն ներկայացրել է գրավոր դիմում ծանուցումն իր էլեկտրոնային փոստին կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում՝ բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով ուղարկելու վերաբերյալ, ապա ապացույցներ առ այն, որ որոշումն ուղարկվել է հասցեատիրոջն այդ միջոցով ն ստացվել է վերջինիս կողմից:

Վերը նշված միջոցներից որնէ մեկով վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասեցատիրոջն իրազեկելու հնարավորության բացակայության դեպքում, վարչական մարմնի կողմից պետք է իրականացվեն Օրենսգրքի 283-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բոլոր գործողությունները՝ հետնյալ հերթականությամբ.

1) Նախ որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի հաշվառման հասցեով. ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նկատել, որ անձի հաշվառման հասցեն հանդիսանում է պատշաճ ծանուցման հասցե այն բոլոր դեպքերում, երբ վարչական վարույթի նյութերում առկա չէ այնպիսի ապացույց, որով հիմնավորվում է, որ ակտի հասցեատերը հայտնել է ծանուցման այլ հասցե, իսկ վարչական վարույթի նյութերում այդպիսի ապացույցի առկայության դեպքում անձի հաշվառման հասցեով որոշումն ուղարկելը չի կարող դիտարկվել որպես պատշաճ իրազեկում:

Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը պատվիրված նամակով ակտի հասցեատիրոջը հանձնելու դեպքում իրազեկման փաստի վերաբերյալ պատշաճ ապացույց է հետադարձ ծանուցումը՝ հասցեատիրոջ ստորագրությամբ:

2) Այնուհետն, եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը, Ա առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին, ապա որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

Այս դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման իրազեկման փաստը հավաստվում է հետնյալ ապացույցների միաժամանակյա առկայությամբ.

10

- ՀՇ տրանսպորտի ն կապի նախարարի 30.08.2006 թվականի «Փոստային կապի ազգային օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվող՝ այդ թվում նան պատվիրված նամակների ընդունման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 224-Ն հրամանով հաստատված ՇԱ 15 բլանկը, որում նշվում են առաքանու վերադարձման պատճառները (անհայտ, տեղափոխված, թերի հասցե, մերժված կամ չի պահանջվել) ն վերադարձման ամսաթիվը, ն

- որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ համացանցի հէք://8ոտ.82մ8-8Ր.ՅՈ/ հասցեում գտնվող կայքում («Ինտերնետով հրապարակային ն անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ) տեղադրված լինելու փաստը հավաստող ապացույցը:

Ընդ որում, նշված ապացույցները պետք է ժամանակագրական առումով միմյանց հաջորդեն, այսինքն, որոշումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կարող է տեղադրվել միայն առաքանին՝ ՇԽ 15 բլանկի հետ միասին վարչական ակտը կայացրած վարչական մարմին վերադարձվելուց հետո. այլ կերպ՝ ՇԽ 15 բլանկի վրա նշված` առաքանու վերադարձման ամսաթիվը պետք է նախորդի որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու ամսաթվին: Այլապես, օրենքով սահմանված իրազեկման կարգը համարվում է խախտված, որպիսի պայմաններում տվյալ ծանուցումը չի կարող համարվել պատշաճ ծանուցում, հետնաբար նան տվյալ որոշումը չի կարող համարվել ուժի մեջ մտած:

Ելնելով վերոգրյալից ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը մտնում է ուժի մեջ՝

3 որոշումը հասցեատիրոջը հանձնելու (ստանալու) օրվան հաջորդող օրը,

2) օռորոշումը՝ Օ»Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու դեպքում` որոշումը տեղադրելուն հաջորդող վեցերորդ օրը:

Վարչական ակտերի անբողոքարկելի դառնալու պայմանների վերաբերյալ ընդհանուր դրույթներ է բովանդակում «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը: Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական բողոքը կարող է բերվել՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վիճարկման հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտն անբողոքարկելիության հատկանիշ ձեռք է բերում այն պահից, երբ վարչական ակտի հասցեատիրոջ համար սպառվում են վարչական Ա դատական ընթացակարգերով տվյալ վարչական ակտը վիճարկելու համար օրենքով սահմանված ժամկետները: Հաշվի առնելով, որ այդ ժամկետների հոսքի համար ելակետ է հանդիսանում վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝

11

վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումն անբողոքարկելի է դառնում վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետի ավարտին հաջորդող օրը:

Վերոհիշյալի հիման վրա` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված եղանակներից որնէ մեկով վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման իրազեկման փաստը հավաստող վերոհիշյալ ապացույցներից որնէ մեկի (կամ համակցության) առկայությունն անհրաժեշտ պայման է հարկադիր կատարման ենթակա որոշման ուժի մեջ մտած լինելու փաստը հաստատված համարելու համար: Իսկ այդ որոշման անբողոքարկելի դարձած լինելու հանգամանքը հավաստվում է վարչական ակտի անբողոքարկելի դառնալու համար անհրաժեշտ` որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետի սպառված լինելու փաստի ուժով: Սահմանված կարգով վարչական ակտի մասին կողմին չիրազեկելու, հետնապես այդ ակտի ուժի մեջ չմտնելու ն անբողոքարկելի չդառնալու պարագայում հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման

իրավահարաբերություն չի կարող ծագել:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ կատարողական վարույթ հարուցելու փուլում հարկադիր կատարողի գործողությունների շրջանակը սահմանափակվում է այն փաստաթղթերի, ապացույցների ստուգմամբ, որոնք վարչական ակտը կայացրած վարչական մարմինը պարտավոր է ներկայացնել «Վարչարարության հիմունքների նե վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածին համապատասխան: Լրացուցի. փաստաթղթեր, ապացույցներ ձեռք բերելու լիազորությամբ հարկադիր կատարողն օժտված չէ:

ՀՀ վճռաբեկ դատարանն անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման՝ դատական կարգով բողոքարկման իրավական կառուցակարգին անդրադարձել է թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով 25.05.2016 թվականին կայացված որոշմամբ: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման բողոքարկման վերաբերյալ հայցապահանջներն ընդդատյա են վարչական դատարանին ն անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների՝ դատական կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն տվող միակ դատավարական կառուցակարգը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցն է: Նշված հայցատեսակի միջոցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման

իրավահարաբերության բացակայությունը՝ դրանով իսկ, ըստ էության, դատական քննության առարկա դարձնելով վիճելի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը (տե՛ս, Հայկ Ալումյանն ընդդեմ Ծառայության թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.05.2016 թվականի որոշումը):

12

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս հայցատեսակով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի քննության շրջանակներում դատարանի խնդիրն է պարզել. արդյո՞ք կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը կայացվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու լիազորությունն իրացնելու հիմքերի բացակայության պայմաններում, այլ կերպ՝ արդյո՞ք կատարողական վարույթ հարուցելու որոշումը կայացնելիս հարկադիր կատարողն իր տրամադրության տակ ունեցել է հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը, բավարար ապացույցներ վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու Ա անբողոքարկելի դարձած լինելու վերաբերյալ, ինչպես նան սահմանված ժամկետում ներկայացված ն պահանջներին համապատասխանող՝ վարչական ակտը կայացրած վարչական մարմնի կատարման վերաբերյալ գրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը բացակայում է, եթե առկա է հետնյալ իրավիճակներից որնէ մեկը.

- ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը չի ներկայացվել հարկադիր կատարման ենթակա որոշումը,

- ՀՇ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը չեն ներկայացվել որոշման մասին իրազեկելու ն ըստ այդմ՝ ուժի մեջ մտած լինելու փաստի վերաբերյալ ապացույց (ապացույցներ),

- որոշման մասին իրազեկման փաստի վերաբերյալ ներկայացված ապացույցներն ամբողջական կամ բավարար չեն վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու հանգամանքը հաստատված համարելու համար (օրինակ` ներկայացված է ՀՀ տրանսպորտի ն կապի նախարարի 30.08.2006 թվականի «Փոստային կապի ազգային օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվող՝ այդ թվում նան պատվիրված նամակների ընդունման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 224-Ն հրամանով հաստատված ՇԱ 15 բլանկը, սակայն ներկայացված չէ որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու վերաբերյալ ապացույց կամ հակառակը, կամ ՇԱ 15 բլանկի վրա նշված վերադարձի ամսաթիվը հաջորդում է վարչական ակտը կայքում տեղադրելու ամսաթվին),

- ուժի մեջ մտած որոշումը դեռնս անբողոքարկելի չի դարձել, այն է՝ չի ավարտվել տվյալ որոշումը վարչական ն դատական կարգով բողոքարկելու ժամկետը,

- դրամական պահանջները ներկայացվել են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետի խախտմամբ,

- ՀՇ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ եթե ըստ վարչական մարմնի կողմից ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված համապատասխան ապացույցների հարկադիր կատարման ենթակա

13

որոշման ուժի մեջ մտնելու ամսաթիվը ն (կամ) անբողոքարկելի դառնալու ամսաթիվը չեն համընկնում վարչական մարմնի կողմից ներկայացված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կատարման վերաբերյալ գրության մեջ նշված՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու ո անբողոքարկելի դարձած լինելու ամսաթվերի, ապա նման անհամապատասխանությունը չի բացառում հարկադիր կատարման իրավահարաբերության առկայությունը, եթե վարչական ակտի իրազեկման վերաբերյալ ապացույցներից միանշանակորեն հետնում է, որ գրությունը հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու պահի դրությամբ կատարման ներկայացված վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը պատշաճ ծանուցված է, ըստ այդմ ուժի մեջ մտած ու անբողոքարկելի դարձած է:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու հայցապահանջի վարչադատավարական կարգով քննություը պետք է նպատակաուղղված լինի կատարողական վարույթի հարուցման փուլում հարկադիր կատարողին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրացման իրավաչափությունը ստուգելուն. այն է՝ առկա են եղել հարկադիր կատարողի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 311-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու, թե՞ կատարողական վարույթ հարուցելու լիազորության իրացման անհրաժեշտ հիմքեր (տե'ս, Սուրեն Հայրապետյանե ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5468/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.04.2024 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի

նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Դիանա Ջեյրանյանի ներկայացրած հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ճանաչել թիվ 2010876248 որոշման հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, ն որպես հետնանք՝ պարտավորեցնել պատասխանողին իրեն վերադարձնել թիվ 2010876248 վարչական ակտի հիման վրա թիվ 06366343 կատարողական վարույթով բռնագանձված գումարը:

Դատարանը 25.05.2021 թվականի վճռով բավարարել է Դիանա Ջեյրանյանի հայցը՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Դատարանն արձանագրում է, որ կատարողական վարույթի եյութերում բացակայում է որնէ ապացուց առ այն, որ Ճանապարհային ոստիկանության 24.02.2020 թվականի թիվ 2010876248 որոշումը, մինչն Հրապարակային ծանուցումների պաշտոնական ինետերեետային կայքում տեղադրելը, ՎԻՎ օրենսգրքի 283րդ հոդվածով սահմանված կարգով առձեռն հանձեվել է հասցեատիրոջը, կամ հասցեատերը հրաժարվել է որոշումե ստանալուց, կամ ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, կամ պաշտոնական էլեկտրոնային փոստ չունեցող հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա ուղարկվել է էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում' բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով, կամ ուղարկվել է պատվիրված նեամակով'

14

հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում հայցվորի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում' հաշվառման հասցեով: Կատարողական վարույթի եյութերում առկա փոստային անդորրագրի վրա նշված հասցեն հայցվորի կողմից տրամադրված լինելու կամ երա հաշվառման հասցեն լինելու մասին որնէ տվյալ չկա: Կատարողական վարույթի նյութերից ընդհանրապես պարզ չէ, թե հայցվորն ինչ կապ ունի այդ հասցեի հետ ն ինչու է այդ հասցեով ուղարկվել որոշումը:

Փաստորեն, Ճանապարհային ոստիկանության 24.02.2020 թվականի թիվ 2010876248 որոշումը օրենքով սահմանված կարգով չի հանձեվել հայցվորին, ուստի չի մտել ուժի մեջ ն չի դարձել անբողոքարկելի, իսկ անբողոքարկելի չդարձած վարչական ակտը ենթակա չէ հարկադիր կատարման:

Նման պայմաններում դատարանն արձանագրում է, որ բացակայում է Ճանապարհային ոստիկանության 24.02.2020 թվականի թիվ 2010876248 որոշմամբ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը:»:

Վերաքենիչ դաւրարանը 10.05.2022 թվականի որոշմամբ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայութան ն երրորդ անձ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վերաքննիչ բողոքները մերժել է, Ա Դատարանի 25.05.2021 թվականի վճիռը թողել

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 ապրիլի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/0845/05/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել