Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 259 — Գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 259AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 259 — Գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 259. Գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով 1. Խաբեության, վստահությունը չարաշահելու կամ կեղծ տեղեկություն տարածելու կամ ապօրինի այլ եղանակով մեկ ուրիշին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը, որը դրսևորվել է բաց թողնված օգուտի, գույքի մաշվածության կամ հարկադրված ծախսեր կատարելու ձևով՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն

Ամբողջ Տեքստ

Հոդված 259. Գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով 1. Խաբեության, վստահությունը չարաշահելու կամ կեղծ տեղեկություն տարածելու կամ ապօրինի այլ եղանակով մեկ ուրիշին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը, որը դրսևորվել է բաց թողնված օգուտի, գույքի մաշվածության կամ հարկադրված ծախսեր կատարելու ձևով՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ 3) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել