ՍՈՖՅԱ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 փետրվարի 2015թ. ՍԴԴԿՈ/1 - 7 | ՍՈՖՅԱ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
18 փետրվարի 2015թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Սոֆյա Թորոսյանի
անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Սոֆյա Թորոսյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015 թվականի փետրվարի 2-ին)` խնդրելով. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը և 407-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19 և 20-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
Ըստ դիմողի`վիճարկվող իրավադրույթները սահմանափակում են իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից հավասարության պայմաններում գործի արդարացի քննության` անձի սահմանադրական իրավունքները:
Քննության առարկա անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողը պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի պահանջները, այն է`
• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին.
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան.
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում.
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում.
• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի ՍԴԱՈ-76 աշխատակարգային որոշմամբ §Քաղաքացի Վալենտինա Մկրտիչյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի, 407-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2- րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ¦ գործի դատաքննությունն սկսելու օր է նշանակվել 2015 թվականի մարտի 17-ը: Ղեկավարվելով §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներով, գտնում ենք, որ հիշյալ գործին կարող է միավորվել քաղաքացի Ս. Թորոսյանի` քննության առարկա դիմումով գործը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. §Քաղաքացի Սոֆյա Թորոսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի և 407-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ¦ գործն ընդունել քննության:
2. Առաջարկել քաղաքացի Սոֆյա Թորոսյանի անհատական դիմումով գործը միավորել ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի ՍԴԱՈ-76 աշխատակարգային որոշմամբ §Քաղաքացի Վալենտինա Մկրտիչյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի, 407-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ¦ գործին:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
18 փետրվարի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/1-7
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 փետրվարի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-7
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
