Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 53 — Ֆոնդի կառավարման լիցենզիան 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 53AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 53 — Ֆոնդի կառավարման լիցենզիան 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 53. Ֆոնդի կառավարման լիցենզիան 1. Ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից տրվող ֆոնդի կառավարման գործունեության թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է: Առանց լիցենզիայի (իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար` նաև առանց լրացուցիչ տրված համապատասխան թույլտվության) արգելվում է ֆոնդի կառավարման գործունեություն ի

Ամբողջ Տեքստ

Հոդված 53. Ֆոնդի կառավարման լիցենզիան 1. Ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից տրվող ֆոնդի կառավարման գործունեության թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է: Առանց լիցենզիայի (իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար` նաև առանց լրացուցիչ տրված համապատասխան թույլտվության) արգելվում է ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնելը, դրա իրականացման առաջարկությամբ հանդես գալը կամ որպես այն իրականացնող անձ ներկայանալը:

2. Լիցենզիան կամ դրանով նախատեսված իրավունքները չեն կարող գրավադրվել, փոխանցվել կամ այլ կերպ օտարվել:

3. Լիցենզիան տրվում է անժամկետ:

4. Լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը և տրամադրման ամսաթիվը, կառավարչի լրիվ ֆիրմային անվանումը (օտարերկրյա կառավարչի լրիվ ֆիրմային անվանումը և նրա` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի անվանումը) և գրանցման համարը:

5. Լիցենզիայի միասնական ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

6. Լիցենզիան տրամադրվում կամ ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված հիմքերով և կարգով: Այլ օրենքներով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:

7. Լիցենզիայի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում կառավարիչն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է հայտնել այդ մասին Կենտրոնական բանկին: Կառավարչի դիմումով Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում կառավարչին տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել