ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 6 — Բուհի գործունեության հիմնական գործառույթները 1.
Ամփոփում
Հոդված 6. Բուհի գործունեության հիմնական գործառույթները 1. Բուհի գործունեության հիմնական գործառույթներն են՝ 1) բարձրագույն կրթության տարբեր մակարդակներում ուսումնական գործընթացի կազմակերպումը և որակյալ, հետազոտության վրա հիմնված կրթության իրականացումը. 2) բուհի առաքելությանը հավատարիմ և դրան անշեղորեն ուղղված գործունեության կազմակերպումը. 3) յուրաքանչյուր մակարդակում կրթական ծրագրերի` որակավորումների ազգային շրջանակով և, առկայության դեպքում, ոլորտ
Ամբողջ Տեքստ
Հոդված 6. Բուհի գործունեության հիմնական գործառույթները 1. Բուհի գործունեության հիմնական գործառույթներն են՝ 1) բարձրագույն կրթության տարբեր մակարդակներում ուսումնական գործընթացի կազմակերպումը և որակյալ, հետազոտության վրա հիմնված կրթության իրականացումը. 2) բուհի առաքելությանը հավատարիմ և դրան անշեղորեն ուղղված գործունեության կազմակերպումը. 3) յուրաքանչյուր մակարդակում կրթական ծրագրերի` որակավորումների ազգային շրջանակով և, առկայության դեպքում, ոլորտային որակավորումների շրջանակներով սահմանված նկարագրերին և այլ պահանջներին ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանության ապահովումը. 4) բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավումը, դասավանդման, ուսումնառության և գնահատման արդիական մեթոդների ներդրումը և դրանց բազմազանության ապահովումը. 5) կրթական գործընթացի շարունակականության և թափանցիկության ապահովումը. 6) բարձրագույն կրթության ժամանակակից, մրցունակ և միջազգայնորեն համադրելի կրթական ծրագրերի մշակումը` պետության ու աշխատաշուկայի կարիքների գնահատմամբ, ինչպես նաև ուսանողների ներգրավմամբ. 7) քաղաքացիական գիտակցության, պատասխանատվության, ազգային և համամարդկային արժեքների արմատավորումը. 8) բարձրագույն կրթության միջազգայնացումը. 9) բարձրագույն կրթության համար պետական և մասնավոր միջոցների ներգրավումը. 10) կանոնադրությամբ սահմանված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով զբաղվելը և ստացված եկամտի տնօրինումը` կանոնադրությամբ և առաքելությամբ սահմանված նպատակների համար:
2. Հետազոտական համալսարանները, ի հավելումն վերը նշվածների, իրականացնում են հետևյալ գործառույթները. 1) նոր գիտելիքի ստեղծումը, ընդլայնումը և տարածումը. 2) գիտատեխնոլոգիական գործունեության միջազգայնացումը. 3) գիտատեխնոլոգիական գործունեության համար պետական և մասնավոր միջոցների ներգրավումը.
4) Հայաստանի Հանրապետության տնտեսության և պետական այլ մարմինների կամ կազմակերպությունների կարիքների համար հետազոտությունների և փորձարարական մշակումների իրականացումը. 5) կանոնադրությամբ սահմանված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով զբաղվելը, այդ թվում` իրենց ստեղծած գիտելիքի առևտրայնացումը և ստացված եկամտի տնօրինումը` կանոնադրությամբ և առաքելությամբ սահմանված նպատակների համար:
3. Բուհը, սույն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված լիազորություններին համապատասխան՝ 1) կազմակերպում և իրականացնում է ընդունելության գործընթացը (ներառյալ օտարերկրյա քաղաքացիների)՝ ըստ բուհի կրթական մակարդակների և կրթական ծրագրերի. 2) ապահովում է ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց կրթության՝ մյուսների հետ հավասար հիմունքներով կազմակերպման համար. 3) մշակում և հրատարակում է ուսումնամեթոդական նյութեր ու գրականություն. 4) կազմակերպում է ուսումնական գործընթացը՝ ընտրելով կրթական ծրագրով նախատեսված բոլոր վերջնարդյունքների ապահովմանը նպաստող ուսուցման անհրաժեշտ մեթոդները և տեխնոլոգիաները, ինչպես նաև զարգացնում է ուսանողների հետազոտական և ակադեմիական գրագրության հմտությունները. 5) սահմանում է ուսանողների կողմից կրեդիտների կուտակման, փոխանցման և փոխճանաչման ներբուհական ընթացակարգը, ուսումնառության վերջնարդյունքների գնահատման, ամփոփիչ ատեստավորման ձևերն ու պարբերականությունը. 6) կատարում է ուսանողների ուսումնառության ընդհատումը (ազատումը, հեռացումը, դադարեցումը), տեղափոխումը և ուսանողական իրավունքների վերականգնումը. 7) մշակում և հաստատում է ուսումնական, գիտական, վարչական, ֆինանսական և տնտեսական ու հարակից գործունեություն իրականացնող աշխատողների ընտրության և նշանակման կարգերը. 8) կազմակերպում է ակադեմիական, գիտական և կառավարման (վարչական) գործառույթներ իրականացնող կազմի մասնագիտական զարգացմանն ուղղված դասընթացներ և ատեստավորման գործընթացը. 9) ներառականության ապահովման նպատակով մատուցում է աջակցության ծառայություններ, այդ թվում՝ մեթոդական, հոգեբանական, հավելյալ կրթական ծրագրեր, ինչպես նաև անհատական ուսուցման պլանի կազմում, որոնք ցուցաբերվում են ուսանողին և ակադեմիական կազմին. 10) որոշում է ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները, կազմում և հաստատում է տարեկան բյուջեն և դրան համապատասխան՝ կատարում ծախսեր. 11) իրականացնում է գիտատեխնոլոգիական և նորարարական գործունեություն, ինչպես նաև ստացված արդյունքների առևտրայնացման ուղղությամբ աշխատանքներ. 12) մատուցում է վճարովի կրթական և հետազոտական այլ ծառայություններ, ինչպես նաև իրականացնում է օրենքով չարգելված և իր անմիջական գործունեությանն առնչվող տնտեսական և ձեռնարկատիրական գործունեություն. 13) ըստ կրթական ծրագրերի՝ սահմանում է ուսման վարձերի չափերը. 14) իր, ինչպես նաև իր աշխատողների մտավոր սեփականության իրացման և տարածման նպատակով ստեղծում է ընկերություններ, հիմնարկներ, մասնաճյուղեր և կառուցվածքային միավորներ, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում, ինչպես նաև հանրակրթական, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կառուցվածքային միավորներ. 15) սահմանված կարգով տնօրինում է իրեն տրամադրված գույքը և այդ գույքի վարձակալությունից ստացված եկամուտները. 16) շարունակական ծրագրերի մասով տնօրինում և օգտագործում է պետական բյուջեից հատկացված ու տվյալ տարում չօգտագործված ֆինանսական միջոցները, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ. 17) իր կանոնադրությանը և օրենսդրությանը համապատասխան՝ խրախուսում է ուսանողների և աշխատակիցների մարզական ակտիվությունը՝ աջակցելով ուսանողական մարզական ակումբների գործունեությանը. 18) իրականացնում է օրենքներով և իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:
4. Բուհն իր, ինչպես նաև իր աշխատողների մտավոր գործունեության արդյունքների իրացման նպատակով կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` ստեղծելով տնտեսական ընկերություններ կամ մասնակցելով դրանց: Տնտեսական ընկերությունում բուհի մասնակցության մասնաբաժինը կախված է ստեղծման ժամանակ բուհի ներդրումների չափից: Մասնաբաժնի նվազագույն չափը որոշում է հոգաբարձուների խորհուրդը:
5. Հետազոտական համալսարանն իր կառուցվածքում, բացի կրթական ենթակառուցվածքներից, ունի առնվազն մեկ գիտական կազմակերպություն, ինչպես նաև, համաձայն իր կանոնադրության, կարող է ունենալ ավելի ցածր մակարդակների կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններ, փորձարարական մշակումների համար նախատիպավորման աշխատանոցներ, համալսարանական ինկուբատորներ և այլ ենթակառուցվածքներ:
6. Բուհի կազմակերպական կառուցվածքը պետք է նպաստի որակյալ կրթական ծառայությունների և գիտատեխնոլոգիական գործունեության կազմակերպմանը: Բուհն իր ակադեմիական գործունեությունը կազմակերպում է ակադեմիական միավորների միջոցով:
7. Բուհում կարող են գործել հետևյալ ակադեմիական միավորները. 1) ֆակուլտետներ կամ դպրոցներ. 2) ամբիոններ:
8. Հետազոտական համալսարաններում կարող են գործել` 1) դոկտորական դպրոցներ. 2) գիտական ինստիտուտներ կամ կենտրոններ:
9. Ֆակուլտետները կամ դպրոցները առաջնային ակադեմիական միավորներ են, որոնք պատասխանատու են ակադեմիական բնագավառում կրթության և հետազոտական աշխատանքների իրականացման և բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում կրթության որակի համար:
10. Ամբիոնները պատասխանատու են իրենց մասնագիտական շրջանակում կրթական ծրագրերի մշակման և դրանց կառավարման, ինչպես նաև ակադեմիական մոդուլների մշակման և մատուցման համար:
11. Դոկտորական դպրոցները պատասխանատու են բարձրագույն կրթության երրորդ մակարդակում կրթության կենտրոնացված կազմակերպման համար` ապահովելով կապը մասնագիտությունների և բնագավառների միջև:
12. Գիտական ինստիտուտները կամ կենտրոնները պատասխանատու են գիտատեխնոլոգիական գործունեության կազմակերպման և իրականացման համար և բուհի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով մասնակցում են բարձրագույն կրթության մակարդակներում հետազոտական մասի կազմակերպմանը:
13. Հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող հանրային գիտական կազմակերպությունը հանդիսանում է համալսարանի ակադեմիական միավոր, որի կարգավիճակի առանձնահատկությունները և ինքնավարության շրջանակը սահմանվում են սույն օրենքով և հանրային հետազոտական համալսարանի ու հանրային գիտական կազմակերպության կանոնադրություններով:
14. Բուհը կարող է համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում մատուցել կրթական ծառայություններ կրթության այլ մակարդակներում` իր առանձին կառուցվածքային միավորների միջոցով, ընդ որում բարձրագույն կրթության մակարդակներից տարբեր մակարդակներում կրթություն իրականացնելու դեպքում բուհն առաջնորդվում է տվյալ մակարդակի կրթության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ:
15. Բուհը, ըստ իր առանձնահատկությունների, կարող է ունենալ այլ կազմակերպական կառուցվածք, որը պետք է ապահովի որակյալ կրթական ծառայությունների մատուցումը և համապատասխանի հավատարմագրման չափանիշներին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
