Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 330 — Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման գործով դատարանի որոշումը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 330AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 330 — Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման գործով դատարանի որոշումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 330. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման գործով դատարանի որոշումը 1. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները: 2. Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝ 1) վճիռը կայացրած օտարերկրյա արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը. 2) պահանջատիրոջ և պարտապանի անվանումները. 3) օտարերկր

Ամբողջ Տեքստ

Հոդված 330. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման գործով դատարանի որոշումը 1. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:

2. Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝ 1) վճիռը կայացրած օտարերկրյա արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը. 2) պահանջատիրոջ և պարտապանի անվանումները. 3) օտարերկրյա վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը. 4) դատարանի եզրահանգումը՝ օտարերկրյա արբիտրաժի վճիռը ճանաչելու և հարկադիր կատարելու կամ օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչումը և հարկադիր կատարումը մերժելու մասին:

3. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում: (330-րդ հոդվածը փոփ.

03.05.23 ՀՕ-159-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել