Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-390-Ն24 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի հոկտեմբեր ի 24- ին « ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի՝ ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով. «գ. ձեռնարկատիրական գործունեության հետ կապված կամ կորպորատիվ իրավահարաբերություններից բխող հատուցելի պայմանագրի կամ դրա վավերականության կամ գնի վրա ազդող առանձին մասի վավերականությունը վիճարկելու վերաբերյալ պահանջով պայմանագրի գնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 25 000-ապատիկից», բ. 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, գ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» ենթակետով. «բ1. ձեռնարկատիրական գործունեության հետ կապված կամ կորպորատիվ իրավահարաբերություններից բխող հատուցելի պայմանագրի կամ դրա վավերականության կամ գնի վրա ազդող առանձին մասի վավերականությունը վիճարկելու վերաբերյալ պահանջով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում վճարման ենթակա պետական տուրքի չափին գումարած բազային տուրքի 30-ապատիկի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 15 000-ապատիկից», դ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» ենթակետով. «բ1. ձեռնարկատիրական գործունեության հետ կապված կամ կորպորատիվ իրավահարաբերություններից բխող հատուցելի պայմանագրի կամ դրա վավերականության կամ գնի վրա ազդող առանձին մասի վավերականությունը վիճարկելու վերաբերյալ պահանջով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում վճարման ենթակա պետական տուրքի չափին գումարած բազային տուրքի 40-ապատիկի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10 000-ապատիկից». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով. «1.2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված պայմանագրի գինը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 440-րդ հոդվածով նախատեսված կանոններով: Գույքը վարձակալության հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու պայմանագրերի դեպքում, երբ դրանցով նախատեսված է պարբերական վճարումների կատարում, սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված պայմանագրի գինը որոշվում է նման պարբերական վճարումների հանրագումարով, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա համար նախատեսված վճարումների հանրագումարը:».

3) 2-րդ մասի 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) այն վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար, որոնցով առաջադրվել է կամ որոնց հիման վրա ծագել է դրամական պարտավորություն հետևյալ չափերով՝»: Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «բ» կետում՝ ա. «դատարանների կողմից» բառերից հետո լրացնել «հայցադիմումները,» բառով, բ. «3-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը փոխարինել «3-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 1-ին մասի «բ1» կետը «վերաքննիչ» բառից հետո լրացնել «կամ վճռաբեկ» բառերով. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերով հայցադիմումի ընդունումը մերժվելու դեպքում վճարված պետական տուրքը չի վերադարձվում:»: Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների և դրանց հիման վրա հարուցված գործերի վրա:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված հայցադիմումների քննության արդյունքով կայացված դատական ակտերի, ինչպես նաև հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կամ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումների բողոքարկման դեպքում կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը:

4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված հայցադիմումները կամ բողոքները վերադարձնելուց հետո դրանք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կրկին ներկայացվելու դեպքում դրանց նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը։

5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումներում կամ բողոքներում նշված պահանջը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փոփոխվելու դեպքում պետական տուրքի գումարի չբավականացնող մասը գանձելիս կիրառման են ենթակա մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. նոյեմբերի 8 Երևան ՀՕ-390-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-390-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (12.05.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 11.11.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.10.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 08.11.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 12.05.2025 Հիմնական ակտ 24.10.2024, ՀՕ-390-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՀՕ-390-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել